Հայկական Լեռնաշխարհը ` Հայերի հայրենիք/պատմություն
Հարցեր և առաջադրանքներ
1.Բացատրե՛ք <<հայրենիք>> հասկացողությունը:
Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրենիքը:Դա այն տարածքն է, որտեղ նա դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ:
2. Որն է հայերի հայրենիքն:
Հայերի հայրենիքն կոչվում է Հայաստան:Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը:
3.Նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները:
Հայերի հայրենիք Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք: Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ:Կան նաև դաշտեր,հովիտներ ու սարահարթեր : Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետն է , արևելքում Կասպից ծովը և Ուրմիա լիճը , արևմուտքում Փոքրասիկան սարահարթը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ:
4.Օտարները ինչպես են կոչել Հայաստանը:
Օտարները Հայաստանը կոչել են Արմեիա, Ուրարտու , հարևան վրացիները ` Սոմեթի:
