January 31

Մայրենիի շաբաթվա առաջադրանքներ

Հունվարի 26-30 – Բայ (գործնական աշխատանքներ)

Փետրվարի 2 – Ածանցավոր բայեր

Փետրվարի 3 – Կարդում ենք Թումանյան

Փետրվարի 4 – Ամփոփում ենք բայը․առաջադրանքներ

Փետրվարի 5 – Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Լրացուցիչ – Մի կաթիլ մեղրը

January 31

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Փետրվարի 5
Կարդա՛ և բանավոր ներկայացրո՛ւ

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:


Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

* * * * * *

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Առաջադրանքներ․
1.Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը։

«Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ»։

Այս մի նախադասությամբ շատ ամբողջական կերպով ներկայացվում է Թումանյանի մարդկային նկարագիրը։


2․Ինչպիսի՞ մարդ էր Հովհաննես Թումանյանը ըստ Նվարդ Թումանյանի հուշերի (նշիր առնվազն երկու հատկանիշ)։

Նվարդ Թումանյանի հուշերից երևում է, որ Հովհաննես Թումանյանը եղել է․

Կրթված ու իմաստուն, մեծ կարևորություն տվող ընթերցանությանը և ճաշակին։

Հոգատար և գթառատ, հատկապես երեխաների ու շրջապատի մարդկանց հանդեպ,

Լավատես ու ժպտուն, կյանքի դժվարություններին թեթև նայող,

Զգայուն և տպավորվող, արագ արձագանքող լավ կամ վատ վերաբերմունքին։

3.Ինչպե՞ս էր Թումանյանը վերաբերվում իր ընտանիքին և երեխաներին։

Թումանյանը իր ընտանիքին ու երեխաներին վերաբերվում էր մեծ սիրով, ուշադրությամբ և խնամքով։ Նա հոգ էր տանում երեխաների առողջության մասին, գուրգուրում էր նրանց, փորձում էր ուրախացնել նույնիսկ հիվանդ ժամանակ։ Մեծ կարևորություն էր տալիս նրանց կրթությանը, ինքնակրթությանը և ճաշակի ձևավորմանը։

January 31

Ամփոփում ենք բայը / Առաջադրանքներ

Փետրվարի 4

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)– գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:
Ներկա  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին: Օրինակ՝ սովորում ենք, խաղում է, նկարում եմ: 
Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ: Օրինակ՝ սովորում էի, սովորել ենք, սովորեցի:
Ապառնի  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո: Օրինակ՝ սովորելու ենք, երգենք, կսովորեմ:

——————————————————————————————————————–

Հարցեր և Առաջադրանքներ

1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Ծաղկել

Քարանալ / Քարեցնել

Անվանել

Քարոզել

Ձևացնել / Ձևանալ


Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Մածանալ / Մեծացնել

Բարձրանալ / Բարձրեցնել

Կարմրել / Կարմրացնել

Տափակել / Տափակացնել

Սրել

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչանալ / Ոչնչացնել

Բոլորել

Նույնանալ / Նույնացնել

Ամբողջանալ / Ամբողջացնել


Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Կրկնել / Կրկնակել

Արագանալ / Արագացնել

Դանդաղանալ / Դանդաղեցնել / Դանդաղել

Հաճախել


Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Վայել

Մկկալ

Տզալ

Թրըխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Նայել → Վերանայել

Կառուցել → Վերակառուցել

Ստոր→ Ստորագրել

Ճառել → Հակաճառել

Դառնալ → Վերադառնալ

Հայտնել → Արտահայտնել

3.Գտի՛ր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:

ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ → Զմայլվել

Ապաքինվել → Առողջանալ

Դալկանալ → Գունատվել

Պարծենալ → Հպարտանալ

Չքանալ → Անհայտանալ

Ընկղմվել → Սուզվել

Ոգևորել → Գոտեպնդել

January 31

Կարդում ենք Թումանյան

Փետրվարի 3
Կարդում ենք Թումանյան․
Բանաստեղծությունը սովորել անգիր․

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շվին փչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անրջային – երազային, երազի նման

Եդեմային – դրախտային, շատ գեղեցիկ ու հաճելի


2․Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ։

Բանաստեղծության մեջ նկարագրված է գարունը, որովհետև խոսվում է թարմ առավոտից, ծաղիկներից, խոտից, բուրմունքից, բնության արթնացումից։


3․Բացատրի՛ր տրված պատկերները․
ա․Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին

Նկատի ունի, որ առավոտը այնքան գեղեցիկ ու պայծառ է, կարծես բնությունը վարդեր է շաղ տալիս սարերին ու քարերին։


բ․Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային։

Ծաղիկներն ու խոտը ծածկված են ցողով, փայլում են արևի տակ, իսկ օդը լի է հաճելի, դրախտային բույրով։


4․Քո կարծիքով, բանաստեղծության մեջ ժամերը ինչո՞ւ են ոչ թե անցնում, թռչում կամ սողում, այլ սահում։

Ժամերը սահում են, որովհետև սարի վրա կյանքը խաղաղ է, հանգիստ ու հաճելի։ Ժամանակը չի զգացվում ծանր կամ արագ, այլ անցնում է մեղմ ու աննկատ։


5․Այս բանաստեղծության բացականչությունները ի՞նչ տրամադրության նշան են։

Բացականչությունները արտահայտում են ուրախություն, հիացում, ոգևորություն և հիացմունք բնության գեղեցկության հանդեպ։


6․Այս բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը։
Այս բանաստեղծության մեջ ավելի շատ է զգացմունքը, քանի որ բանաստեղծը նկարագրում է իր ապրումները, հիացմունքն ու հաճույքը բնությունից, ոչ թե մտքեր է վերլուծում։

January 31

Ռացիոնալ թվերի համեմատումը,6-րդ դասարան

Տեսական մաս ՝ այստեղ

Առաջադրանքներ

ա)2 7/9

գ)3 3/4

ե)15 23/24

է) 9 7/8

բ)6 27/71

դ)0

զ)10 87/100

ը)367/589

ա) >

գ) <

ե) <

բ) <

դ) <

զ) >

ա) Ոչ

գ) Ոչ

ե) =

բ) =

դ) =

զ)=

776․

-6 1/2 , -3 4/5 , -2 17/50 , 0 , +10 2/3 , 3 81/100

777․

+ 5 77/97 , + 5 2/3 ,+1/2 , +7/25 -1/3 , -3/8 , -227/500

778.

-3 , -2,-1,0,1,2

-6,-5,-4,-3,-2,-1,

0,1,2,3,4,5,6,7,

-9,-8,-7,-6,-5,-4,-3,

-20,-19,-18,-17,-16,-15,-14,-13,-12,-11,-10,-9,-8,

9,10,11,12,13,14,15,16,17,18

779․

ա) 9

գ)110

ե)3

բ)94479

դ)8

զ)5

January 31

Ածանցավոր բայեր


Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

——————————————————————————————————————–

Առաջադրանքներ

1.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Ընկեր-Ընկերանալ

Թանձր – Թանձրել

Խոր – Խորհել

Բ. Վախ, կամ, մոտ:

Վախ – Վախենալ

Կամ – Կամենալ

Մոտ-Մոտենալ

Գ. Հաս, անց, հագ:

Հաս – Հասնել

Անց – Անցնել

Հագ – Հագենալ

Դ-. Թիռ, սառ, կիպ:

Թիռ – Թռնել

Սառ-Սառել

Կիպ -Կպնել

2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

Մեծացնել — -ացն-

Հեռացնել — -ացն-

Զգացնել — -ացն-

Վախեցնել — -եցն-

Հիշեցնել — -եցն-

Թռցնել — -ցն-

Տեսցնել — -ցն-

January 31

Աղի բլիթի և Սուրբ Սարգիս տոնի մասին

Աղի բլիթի և Սուրբ Սարգիս տոնի մասին

Այս տոնի իմաստը Սերն է , որը Սուրբ Սարգիսը տածել է Աստծո հանդեպ։ Սուրբ Սարգսի տոնին նախորդոխ գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում երազ տեսնելու համար և ակնկալելու , որ երազում պետք է տեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը որ իրենց ջուր կբերի ։ Սուրբ Սարգսի տոնին հատկապես սպասում են չամուսնացած աղջիկներն ու տղաները։Իսկ աղի բլիթը պետք է պատրաստված լինի նշանված կամ ամուսնացած երջանիկ կինը ով մեծ սերը վայլել է և երեխաներ ունեցել , սակայն պետք է հիշել , որ աղի բլիթը ընդամենը ավանդույթ է և հոգևոր խորուրդ չունի։

January 30

Աշհարհագրություն

Ի՞նչ է աշխարհագրությունը

Աշխարհագրությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մեր Երկիրը՝ նրա բնությունը և մարդկանց կյանքը։
Այն չի սահմանափակվում միայն քարտեզով կամ տեղանքի նկարագրությամբ․ աշխարհագրությունը փորձում է հասկանալ՝

  • ինչպես են ձևավորվում լեռները, գետերը, լճերը,
  • ինչպես են մարդիկ ապրում ու աշխատում տարբեր երկրներում,
  • ինչպես է բնությունը ազդում մարդկանց կյանքի վրա, և մարդիկ՝ բնության։

Այսպիսով, աշխարհագրությունը միավորում է և՛ բնությունը, և՛ հասարակությունը։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունըկենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն:

Աշխարհագրության ուսումնասիրության առարկաները

Աշխարհագրության գլխավոր ուշադրության կենտրոնում են՝

  • Բնական երևույթները – կլիմա, լանդշաֆտներ, հող, ջուր, բույսեր, կենդանիներ,
  • Մարդկային կյանքը – քաղաքներ, գյուղեր, տնտեսություն, ճանապարհներ,
  • Նրանց փոխազդեցությունը – ինչպես մարդիկ օգտագործում են բնությունը (օր․՝ անտառահատում, ջրամբարների կառուցում) և ինչպես է բնությունը ազդում մարդկանց վրա (օր․՝ երկրաշարժեր, կլիմա)։

Այս ամենը միասին ձևավորում է աշխարհահամակարգեր։ Դրանք լինում են․

  • բնական (օր․՝ անտառ, գետային հովիտ),
  • հասարակական (օր․՝ քաղաք, գյուղատնտեսական շրջան),
  • բնահասարակական (օր․՝ մարդածին լանդշաֆտ, ջրամբար):

Աշխարհագրության նպատակներն ու խնդիրները

Աշխարհագրությունը նպատակ ունի․

  1. Ուսումնասիրել բնությունն ու հասարակությունը տարածության և ժամանակի մեջ։
  2. Բացահայտել կապերը բնության և մարդու միջև։
  3. Ճիշտ և խելամիտ օգտագործել բնության հարստությունները։
  4. Կանխատեսել ապագայում հնարավոր փոփոխությունները (օր․՝ կլիմայի փոփոխություն, բնակչության աճ):

Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

Աշխարհագրությունը յուրահատուկ գիտություն է, քանի որ այն միավորում է երկու մեծ գիտությունների խմբեր․

  • Բնական գիտությունները (երկրաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա),
  • Հասարակական գիտությունները (տնտեսագիտություն, պատմություն, սոցիոլոգիա):

Այս պատճառով աշխարհագրությունը գտնվում է այս երկու ոլորտների հատման կետում։

Այն բաժանվում է երկու հիմնական ճյուղի․

  • Բնական աշխարհագրություն – ուսումնասիրում է լանդշաֆտները, կլիման, գետերը, օվկիանոսները, բույսերն ու կենդանիները։
  • Հասարակական աշխարհագրություն – ուսումնասիրում է մարդկանց գործունեությունը, քաղաքները, գյուղերը, տնտեսությունը։

Այս երկուսը միասին ձևավորում են ընդհանուր աշխարհագրությունը։

 Եզրակացություն
Աշխարհագրությունը միայն քարտեզների ու տեղանունների գիտություն չէ։ Այն մեզ օգնում է հասկանալ, որ Երկիրը մի ամբողջական համակարգ է, որտեղ և՛ բնությունը, և՛ հասարակությունը գործում են միասին։ Եթե մենք ճիշտ ու խելամիտ օգտագործենք մեր միջավայրը, կկարողանանք ապրել ավելի ապահով և բարեկեցիկ աշխարհում։

Թեստ

1. Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։
ա) Միայն Երկրի պատմությունը
բ) Երկրի բնությունն ու մարդկանց կյանքը
գ) Միայն տնտեսությունը

2. Ի՞նչ է աշխարհագրության հիմնական նպատակը։
ա) Ուսումնասիրել քարտեզներ
բ) Հասկանալ բնության և մարդու փոխազդեցությունը
գ) Հաշվարկել բնակչության թիվը

3. Ո՞ր գիտությունն է ուսումնասիրում քարոլորտը։
ա) Երկրաբանություն
բ) Կենսաբանություն
գ) Տնտեսագիտություն

4. Ո՞րն է հասարակական աշխարհագրության ուսումնասիրության առարկան։
ա) Գետերն ու լեռները
բ) Մարդկային գործունեությունը
գ) Կենդանիներն ու բույսերը

5. Ո՞րն է բնահասարակական աշխարհահամակարգի օրինակ։
ա) Անտառ
բ) Քաղաք
գ) Ջրամբար

6. Աշխարհագրությունը որ երկու գիտությունների հատման կետում է գտնվում։
ա) Բնական և հասարակական
բ) Պատմական և տեխնիկական
գ) Մաթեմատիկական և բժշկական

7. Ո՞ր ճյուղը է ուսումնասիրում կլիման, գետերը, լանդշաֆտները։
ա) Հասարակական աշխարհագրություն
բ) Բնական աշխարհագրություն
գ) Պատմական աշխարհագրություն

8. Ո՞րն է հասարակական աշխարհագրության հիմնական խնդիրներից մեկը։
ա) Քաղաքների և բնակչության ուսումնասիրությունը
բ) Օվկիանոսների ուսումնասիրությունը
գ) Կլիմայի ուսումնասիրությունը

9. Ո՞ր մեթոդն է հիմնված «տեսածը նկարագրելու» վրա։
ա) Նկարագրական
բ) Վիճակագրական
գ) Քարտեզագրական

10. Ո՞ր մեթոդն է օգտագործում թվեր, աղյուսակներ, տվյալներ։
ա) Վիճակագրական
բ) Դաշտային
գ) Համեմատական

January 30

Մի կաթիլ մեղրը

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
        Մեղրը չունե՞ս,
        Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.
Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,
Էս խանութի տիրոջ կատուն
        Դուրս է ցատկում,
        Թաթով զարկում…

Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ
Հաֆ է անում,
        Վեր է կենում,
        Խեղճ փիսիկին
        Դընում տակին,
        Ձեռաց խեղդում
Ու շըպըրտում։

— Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին։

— Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս,
Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս…
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,
Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես…
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։

— Ըսպանեցի՜ն… հա՜յ, օգնությո՜ւն…
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.
— Հա՜յ, օգնությո՜ւն… ըսպանեցի՜ն…
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
        Ճիչով, լալով,
        Հարայ տալով,—
Էլ հերն ու մեր.
        Քիր ու ախպեր,
        Կին, երեխեք,
        Ընկեր տըղեք,
        Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
        Քեռի, փեսա…
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.
— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես…

Մին ասում են՝ տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.
— Հե՜յ, օգնեցե՜ք,
        Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն…

Ինչպես շընաճանճի մի բուն
        Քանդես, թողնես,
Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —
Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։
Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին…
        Գընա՜նք, զարկե՜նք,
        Ջարդե՜նք, կրակե՜նք…
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…

Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
        Ջընջեցին իրար,
        Կորան, գընացին
        Գետնին հավասար։

Դու մի՛ ասիլ, մեկը մեկից
Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,
Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
        Ամեն շարքին
Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,
Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,
Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։

Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,
Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,
Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ…
        Ամառ, ձըմեռ,
        Ողջ տարիներ
        Մըշակն անբան,
Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։

January 27

Erin Brockovich

A. Look at the photos and the title. Why do you think this woman is a hero for some people? Read the text quickly and check your ideas.

B . Now Read the text again and listen . Answer the questions.

  1. What was Erin’s job at the law company?
  2. Why did Erin start to look for more information about Hinkley?
  3. Where did the sick people in Hinkley live?
  4. What was Erin’s theory about why the people were sick?
  5. How much money did Pacific Gas and Electric pay to people in Hinkley?
  6. What does Erin Brokovich do now?

C. Do you think people in Hinkley were happy with the result of the law case?