Գործնական աշխատանք
264. Ամենից բառի, ամենա-, -ագույն ածանցների օգնությամբ կազմի´ր տրված ածականների բոլոր հնարավոր ձևերը (գերադրական աստիճանը):
Ճոխ, կարճ, ուրախ, նվազ, սքանչելի, հիանալի, խոր, խորհրդավոր, մութ, նուրբ, սուրբ, չքնաղ, քաղցր, սիրուն:
Ճոխ — ամենից ճոխ, ամենաճոխ
Կարճ — ամենից կար
Ուրախ – ամենաուրախ, ամենից ուրախ
Նվազ – ամենանվազ, նվազագույն
Սքանչելի – ամենասքանչելի, ամենից սքանչելի
Հիանալի – ամենից հիանալի, ամենահիանալի
Խոր – ամենախոր, խորագույն, ամենից խոր
Խորհրդավոր – ամենից խորհրդավոր, ամենախորհրդավոր, խորհրդավորագույն
Մութ – ամենից մութ, ամենամութ, մթագույն
Նուրբ – ամենից նուրբ, ամենանուրբ, նրբագույն
Սուրբ – ամենից սուրբ, ամենասուրբ, սրբագույն
Չքնաղ – ամենից չքնաղ, ամենաչքնաղ, չքնաղագույն
Քաղցր – ամենաքաղցր, ամենից քաղցր, քաղցրագույն
Սիրուն – ամենից սիրուն, ամենասիրուն, սիրունագույն
265. Ձեր դպրոցի մասին մանրամասն պատմի´ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի՞ բակ ունի, ինչպե՞ս է խնամվում և այլն):
Մեր դպրոցը ունի շատ մեծ բակ։ Իր ծառերով, բույսերով և այլն։ Ունենք նաև թոնրատուն։ Որտեղ պատրաստում ենք հաց։ Մենք խնամում ենք մեր տնկած ծառերը։ Ամեն տարի ունենում ենք ծառատունկ։ Նաև բնագիտության ժամին գնում ենք բակ խնամելու և ջրելու ծաղիկներն ու ծառերը։ Մեր դպրոցը շատ գեղեցիկ է։
266. Նույն նախադասության մեջ ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու և փորձ´իր բացատրել:
Մենք՝ Հայկը, Վահեն, Սոնան, Արևիկն ու ես, մի քիչ ուշացել էինք:
Ո՞վ
Եղել էր երկրի բոլոր քաղաքներում, ավաններում, գյուղերում:
Որտե՞ղ
Ո´չ տղան, ո´չ հայրը, ո´չ էլ նրանց ուղեկցողը տան տեղը չգիտեին:
Ո՞վ
Ո´չ ընկերոջը, ո´չ ծնողներին և ո´չ էլ եղբորը չէր պատմել:
Ու՞մ
Պայմանավորվեցինք, որ պիտի հեռանա գյուղից էլ, հովտից էլ, երկրից էլ:
Որտեղի՞ց
267.
Նախադասությունից բառեր հանի´ր և ինֆորմացիան պակասեցրո´ւ: Արտագրի´ր այն բառակապակցությունները, որոնց մեջ մտնող բառերը մեկ-մեկ դուրս չեն գա:
Պոչը թակարդում թողած աղվեսը մյուս աղվեսներին համոզում Էր ձեռք քաշել իրենց պոչերից:
Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ:
Մեքսիկական Չիապաս նահանգում մինչհ հիմա գիտությանն անհայտ ծառագորտի մի տեսակ Է գտնվել: Որովայնի մաշկի թափանցիկությունից ներքին օրգանները երևում են: Այդ պատճաոով գորտը «ապակե» անունն Է ստացել: Գորտը գիշերն զբաղվում Է մանր միջատներ որսալով:
Աղվեսը մյուսներին համոզում էր հրաժարվել պոչերից:
Միջատները զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ:
Չիապասում գտնվել է անհայտ ծառագորտ:
Մաշկը թափանցիկ է, օրգանները երևում են, կոչվում է «ապակե»:
Գիշերը որսում է մանր միջատներ:
268. Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր:
Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու Էր ու ցրված:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Ծանոթիս այդպես Էլ չգտա թանձր բազմության մեջ:
Ընկերները երկու օր աոաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
Փրկեցին – հեռացրին
Գույները – երանգները
Թանձր բազմություն – խիտ բազմություն
Մաքառել – վիճել
Բերրի խոստումներ – դատարկ խոստումներ
269. Նախադասությունից հանի´ր այն բառերն ու բառակապակցություններր, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:
Ծանոթ հսկիչին տեսնելով՝ կապիկն ինձ դարձրեց իր սև մռութիկն ու թաթերն աղերսանքով մեկնեց: (ինչպիսի՞, ե՞րբ, ինչպե՞ս)
Մի քանի րոպե սևեոուն զննում էին թրթուրները, կարծես հրաշք էին տեսել: (որքա՞ն ժամանակ, ինչպե՞ս)
Երկնքի կապույտի վրա թղթե նկարի նման սահող այդ երկու գեղեցիկ թռչունները շատ անսպասելի, աղմուկով իջան մեր վերևի ճյուղին և երկար ու լուրջ զրույց սկսեցին: (ինչպիսի՞, ինչպե՞ս)
Վախից գլխակորույս ճչալով՝ բոլոր կապիկներր միանգամից խցկվեցին վանդակի ամենահեոավոր անկյունն ու այնտեղ էլ խուճապահար հրմշտում էին իրար: (ինչպե՞ս)
Հանուն ինձ նա խաղեր էր հորինում, իսկ երեկոյան առանձնանում էր իր սենյակում՝ դրանք գրավոր նկարագրելու ու դետալները մշակելու: (ինչո՞ւ)
Ակվարիումում ապրելուց ձանձրանալով՝ դելֆիններն այնտեղից փրկվելու համար հացադուլ են հայտարարում (ի՞նչ պատճաոով, ինչի՞ համար)
Նա գիշեր-ցերեկ աշխատում էր իր կենդանաբանական այգին կարգի բերել և վհատվում էր ամեն օր հայտնվող նորանոր արգելքներից ու մարդկանց անբարյացակամությունից: (ինչի՞ համար, ինչի՞ց կամ ի՞նչ պատճառով)
Ինչպիսի՞ – սև մռութիկն
Ե՞րբ – ծանոթ հսկիչին տեսնելով
Ինչպե՞ս – աղերսանքով
Որքա՞ն ժամանակ – մի քանի րոպե
Ինչպե՞ս – սևեռուն
Ինչպիսի՞ – գեղեցիկ թռչունները
Ինչպե՞ս – թղթե նկարի նման, անսպասելի, աղմուկով
Ինչպե՞ս – վախից գլխակորույս ճչալով, խուճապահար
Ինչու՞ – հանուն ինձ
Պատճառ / ինչի՞ համար – ձանձրանալով, փրկվելու համար
Ինչի՞ համար – այգին կարգի բերել
Ի՞նչ պատճառով – արգելքներից, անբարյացակամությունից