February 15

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից

1.Հաշվի՛ր:
234×5=200×5+30×5+4×5=1000+150+20= 1170 450:9=50
168×9= 100×9+60×9+8×9=900+ 540+72= 1512 480:80=6
236×4=200×4+30×4+6×4=800+120+24=944. 120:40=3
415×2=400×2+10×2+5×2=800+20+10=830 600:3=200
642×7=600×7+40×7+2×7=4200+280+14=4494. 830:10=83
191×6=100×6+90×6+1×6=600+540+6=1146. 560:70=8
279×7=200×7+70×7+9×7 =1400+490 + 63=1953 560:8=7
972×3=900×3+70×3+2×3= 2 916. 140:7=20
745×6=700×6+40×6+5×6 = 4470 320:80=4
615×8= 600×8+10×8+5×8= 4 920. 810:90=9

2.Աստղանիշերը փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով:


               
               
               

2.ա) Աննան գնեց 2 կգ ձուկ, 1 կգ միս և վճարեց 2900 դրամ: Սոնան գնեց 1 կգ ձուկ, 1 կգ միս և վճարեց 2200 դրամ:
Հաշվի՛ր, թե ինչ արժեն 1 կգ ձուկը և 1 կգ միսը:
Լուծում

2900-2200=700դրամ 💸🪙1 կգ ձուկ 🐟

2900-1400=1500միս🍖🥓։

Պատասխան՝1500միս🥓🍖

բ) Հայրիկը, վճարելով 4200 դրամ, գնեց 1 մկրատ, և 2 կողպեք: Հաշվի՛ր, թե ինչ արժե դրանցից յուրաքանչյուրը՝ իմանալով, որ Սուրենը 1 մկրատի և 1 կողպեքի համար վճարել է 2700 դրամ:
Լուծում

4200-2700=1500դրամ🪙💸 1 կողպեք

2700-1500=1200դրամ 1 մկրատ ✂️

Պատասխան՝1200դրամ💸🪙

  1. Քառակուսու պարագիծը 360 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:
    Լուծում

P=360:4=90սմ📏📐

Պատասխան՝90սմ 📐📏

  1. Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման կարգով․

1, 20, 140, 244, 797
111, 101, 3301, 313
141, 140, 102, 823
5283, 3222, 230, 219

April 30

Համանուններ

Համանուններ կոչվում են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստով`տարբեր:

Օրինակ` ափ- ձեռքի ափ, գետի ափ


1.Տրված համանուններով կազմել նախադասություններ։


1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթի վրա առաջացել էր թանձր սեր, որը տատս հանում էր գդալով։

Նրա նկատմամբ իմ սերը օրեցօր ավելի էր ուժեղանում։


2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Նախադասության վերջում պետք է դնել կետ։

Օվկիանոսում ապրում է հսկայական կետ։


3. Քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Ուղիղ գիծ գծելու համար նա օգտագործեց քանոն։

Դասարանում սովորեցինք մի գեղեցիկ մեղեդի նվագել քանոն գործիքով։


4. Դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Սարսափից նրա մարմինը սկսեց դող տալ։

Հեծանիվի անիվին պետք է նոր դող դնել։


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Նրա ձայնի տոն-ը շատ մեղմ էր։

Ամանորը իմ սիրելի տոն-երից մեկն է։


April 30

Մարմինների փոխազդեցությունը, ուժ

Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:

Հաստատուն արագությամբ հավասարաչափ շարժում հազվադեպ է լինում: Հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց արագությունը մեծանում կամ փոքրանում է:
Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ: Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել:

Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.

1. Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:

im37.gif

Օրինակ

Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:

2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:

Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:

Օրինակ

Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ: 

large.png

Դիտարկենք երկու փորձ սայլակներով.

ա. Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:

1-12.png

բ. Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:

1-52.png

Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:

Օրինակ

Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:

magnet-gacc.gif

Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը: 

Օրինակ

Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:

Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:        

Forces On a Table-iloveimg-cropped.gif

Ուժը նշանակում են F (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափող սարք:


Հարցեր

1.Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել:

Փոխազդեցություն – երբ մարմինները ազդում են մեկը մյուսի վրա և փոխում են շարժումը։
Օրինակ՝ ֆուտբոլիստը հարվածում է գնդակին, սայլակները բախվում են։շ


2.Ի՞նչ է ուժը, ի՞նչ տառով են այն նշանակում:

Ուժ – այն մեծությունն է, որը նկարագրում է այդ ազդեցությունը։ Նշանակում են F տառով։


3.Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Արագությունը փոխվում է, երբ մարմնի վրա ազդում է այլ մարմին (ուժ է գործում նրա վրա)։

April 30

Մաթեմատիկայի ֆլեշմոբ / Ապրիլ

1. Առաջին դասարանի 25 սովորողները մարմնամարզության պարապմունքին կանգնած էին մեկ շարքով։ Առաջին տեղում կանգնած էր տղա, հետո կանգնած էին երկու աղջիկ։ Նրանցից հետո կանգնած էին երեք տղա, հետո կանգնած էին չորս աղջիկ և այդպես շարունակ։ Դասարանում քանի՞ տղա է սովորում։

13


2. Արան տանը խնամում է նապաստակին և նրա ձագին։ Նապաստակն ամեն օր ուտում է երկու գազար։ Ձագը ամեն օր ուտում է մեկ գազար։ Արան գազարը գնում է շաբաթ օրերը։ Նոր գնած գազարով սկասում է կերակրել կիրակի օրվանից։ Ամենաքիչը քանի՞ գազար պետք է գնի Արան, որ նապաստակները սոված չմնան։

21


3. Մայրիկը դրսում լվացք է փռում պարանին: Երեք սրբիչ փռելու համար նա օգտագործում է չորս սեղմակ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ սեղմակ է հարկավոր նրան 9 սրբիչ փռելու համար: Լվացքի պարանը կապված է օղակաձև:

9


4. Արամը դասարան բերեց 17 պաղպաղակ։ Աղջիկներից ամեն մեկը կերավ 3 պաղպաղակ։ Տղաներից ամեն մեկը կերավ 4 պաղպաղակ։ Քանի՞ աղջիկ կար դասարանում։

3


5. Անին միանգամից գցում է երկու զառ։ Հաշվում է զառերի վերևի երեսներին եղած կետերի քանակը։ Հետո նորից է գցում երկու զառը։ Նորից հաշվում է կետերի քանակը և գումարում արդեն ունեցած թվին։ Ամենաշատը քանի՞ գցելուց հետո կարող է արդյունքում ստանալ 23 թիվը:

11


6. Գագիկը պարապությունից հերթով մուտքագրեց 13-ից մինչև 82 բոլոր ամբողջ թվերը։ Հետո նրան հետաքրքրեց, թե իր գրած բոլոր թվերի մեջ քանի՞ անգամ է հանդիպել «7» թվանշանը։ Ի՞նչ թիվ կստանա Գագիկը, եթե ճիշտ հաշվի։

17


7. Ուսուցիչը էկրանին մուտքագրում  է 1-ից 8 թվանշանները: Այնուհետև նա թվերից չորսը ծածկում է եռանկյուններով։ Մնացած թվերից երեքը ծածկում է քառակուսիներով։ Հայտնի է, որ եռանկյուններով ծածկված թվերի գումարը 10 է։ Քառակուսիներով ծածկված թվերի գումարը 20 է: Ո՞ր թիվն է մնացել չծածկված։

6


8. Հինգ տարեկանների խումբը ուներ 10 ինքնագլոր։ Ինքնագլորներից մի քանիսը երեք անիվ ունեն։ Մանացածը ունեն երկու անիվ։ Բաբկենը հաշվեց բոլոր ինքնագլորների անիվների քանակը և ստացավ 26։ Ինքնագլորներից քանի՞սը ունեն երեք անիվ։

6 ինքնագլոր ունի երեք անիվ։


9. Այգեպան Սամվելը ցանկանում է ցանկապատել քառակուսաձև մարգը։ Մարգի ամեն կողմը ունի 4 քայլ երկարություն։ Ցանկապատի ձողերը որոշել է դնել միմյանցից 1 քայլ հեռավորության վրա։ Քանի՞ ձող կպահանջվի այդ ցանկապատի համար։ 

16


10. Երրորդ դասարանում կար 15 աղջիկ և 12 տղա։ Խաղալու համար նրանք բաժանվեցին խմբերի։ Տղաների քանակը բոլոր խմբերում նույնն էր։ Աղջիկներն էլ բոլոր խմբերում հավասար էին բաժանվել։ Քանի՞ խմբի բաժանվեցին երեխաները։

3

April 30

Հին Հայաստանի Բանակը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ և ու՞մ կողմից է արվել առաջին վկայությունը հայկական զինուժի մասին։

Հայկական զինուժի մասին առաջին գրավոր վկայությունները հանդիպում են մ.թ.ա. IX–VIII դարերում՝ Ասորեստան-ի սեպագիր արձանագրություններում։ Դրանք թողել են ասորեստանցի թագավորները, հատկապես Շալմանասեր III-ը, որոնք հիշատակում են հայկական լեռնաշխարհի զորքերի մասին։


2․ Ի՞նչ գիտեք Հյաստանի բանակի մասին։

Հայաստանի բանակը հին ժամանակներից եղել է լավ կազմակերպված և մարտունակ։ Այն ձևավորվել է պետականության զարգացման հետ միասին և ծառայել է երկրի պաշտպանությանն ու տարածքների ընդարձակմանը։ Բանակը բաղկացած էր ինչպես մշտական զորքից, այնպես էլ հարկադիր զորահավաքից (ազգաբանակից)։


3․ Ներկայացրե՛ք Վանի թագավորության բանակը։

Վանի թագավորություն-ի բանակը (Ուրարտու) ուժեղ և կարգապահ էր։ Այն ուներ հետևակ, հեծելազոր և մարտակառքեր։ Բանակը կազմակերպված էր կենտրոնացված իշխանության ներքո և մեծ դեր ուներ նվաճողական պատերազմներում։ Ուրարտացիները նաև զարգացրել էին ռազմական տեխնիկան և ամրաշինությունը։


4․ Ի՞նչ փաստաթուղթ է մեզ հասել Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակաշրջանի զինուժի մասին։ Ի՞նչ ենք իմանում դրանից։

Մեզ հասել է Զորանամակ-ը, որը տեղեկություններ է տալիս բանակի կազմի և թվաքանակի մասին։ Այն ցույց է տալիս, թե որքան զորք պետք է տրամադրեին նախարարական տները։


5․ Ի՞նչ հիմանակա մասերից էր բաղկացած հայկական բանակը։

Հայկական բանակը հիմնականում բաղկացած էր՝

  • Հետևակից
  • Հեծելազորից
  • Երբեմն նաև հատուկ զորամասերից (օրինակ՝ մարտակառքեր կամ աղեղնավորներ)

6․ Ու՞մ օրոր է հայկական բբանակն ունեցել ամենամեծ քանակությունը։

Հայկական բանակը ամենամեծ թվաքանակին հասել է Տիգրան II Մեծ-ի օրոք, երբ Հայաստանը դարձել էր հզոր կայսրություն և ուներ մեծաթիվ ու ուժեղ զինուժ։

April 29

Պետական Կառավարման Համակարգը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հայկական պետականությունը քանի՞ տարվա պատմություն ունի։

Հայկական պետականությունը ունի շուրջ 4000 տարվա պատմություն։ Դրա սկզբնավորումը վերաբերում է Ք․ա․ III-II հազարամյակներին, երբ ձևավորվեցին առաջին պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում։


2․ Ի՞նչ սկզբունքներով էին միավորվում հայկական իշխանությունները Ք․ա․ III-II հազարամյակներում։

Այդ ժամանակաշրջանում հայկական իշխանությունները միավորվում էին հիմնականում՝

  • Ռազմական համագործակցության
  • Տնտեսական շահերի պաշտպանության
  • Արյունակցական (ցեղային) կապերի
  • Արտաքին վտանգներին դիմակայելու անհրաժեշտության հիման վրա

3․ Թվարկե՛ք Հին Հայաստանի համահայկական թագավորությունները, տվե՛ք դրանց ժամանակագրությունը։

Համահայկական թագավորություններն էին՝

  • Երվանդունիների թագավորություն – Ք․ա․ VI–III դարեր
  • Արտաշեսյանների թագավորություն – Ք․ա․ II դար – Ք․հ․ I դար
  • Արշակունիների թագավորություն – Ք․հ․ I–V դարեր

4․ Ներկայացրե՛ք արքայական իշխանության իրավասությունները և արքայական տիտղոսները Հին Հայսատանում։

Արքան Հին Հայաստանում ուներ լայն լիազորություններ՝

  • Երկրի բարձրագույն կառավարիչն էր
  • Զորքերի գերագույն հրամանատար
  • Օրենսդիր և դատական իշխանության կրող
  • Արտաքին քաղաքականության ղեկավար

Արքայական տիտղոսներից էին՝

  • «Թագավոր Հայոց»
  • «Թագավոր մեծ Հայքի»
  • «Արքայից արքա»

5․ Ինչպե՞ս էր արքան կառավարում երկիրը։ Նկարագրե՛ք արքունիքի կառուծավքն ու գործառույթները ՝ օգտվելով գծապատկերից։

Արքան կառավարում էր արքունիքի միջոցով։ Այն ներառում էր նախարարներ (նահանգների կառավարիչներ), սպարապետ (բանակ), հազարապետ (տնտեսություն, հարկեր) և այլ պաշտոնյաներ։


6․ Ի՞նչ գիտեք աշխարհաժողովի և քրմապետի պաշտոնի մասին։

Աշխարհաժողով՝ նախարարների ու հոգևորականների ժողով, որտեղ քննարկվում էին կարևոր պետական հարցեր։

Քրմապետ՝ գլխավոր քահանա, ղեկավարում էր կրոնական կյանքը և ազդեցիկ դիրք ուներ։

April 27

Հաշվետվություն բոլոր դասերից (Ապրիլ)

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ / Ապրիլ

Մեկ անհայտով գծային հավասարումներ.Մաս 3

Մեկ անհայտով գծային հավասարումներ.Մաս 2

Մեկ անհայտով գծային հավասարումներ` տասնորդական կոտորակներով․Մաս 2

Մեկ անհայտով գծային հավասարումներ` տասնորդական կոտորակներով․Մաս 1

Դասարանական աշխատանք / Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք

Մայրենի

Համանուններ

Առակներ

Մասրենի

Գործնական Քերականություն

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Մայրենիի առաջադրանքներ

Գործնական Քերականություն

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Հեծանիվի ստեղծման մասին

Մի իրի պատմություն: Քինդեր- Ձվիկ: 6-րդ դասարան

Գործնական Քերականություն

Մայրենիի ֆլեշմոբ

Զատկական խաչբառ

Մայրենիի շաբաթվա առաջադրանքներ

Առակ երջանկության մեջ

Գործնական Քերականություն

Մանուկ-խան

Գործնական Քերականություն

Գործնական Քերականություն

Ստեփան Զորյանի հուշերը Աղայանի մասին

Հնարագետ Ջուլհակը

Մայրենիի առաջադրանքներ

Անգլերեն

English homework

Rose and manager

English homework

2026-ի անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ. 6-7-րդ դասարաններ

What does’success’ mean?

English homework

Ռուսերեն

СБОРНИК УПРАЖНЕНИЙ

СБОРНИК УПРАЖНЕНИЙ

Викторина по рассказу «Дядя Фёдор, пёс и кот» (1–10 главы)

Русский язык

Апрельский флешмоб по русскому языку, 4-6 классы

 «Дядя Фёдор, пёс и  кот»

Дядя Фёдор

Պատմություն

Հին Հայաստանի Բանակը

Պետական Կառավարման Համակարգը

Հայոց Թագավորությունը Անցումային Ընթացքում

Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ ապրիլի 24

Տրդատ III-ի Թագադրումը

Ժամանակ Անիշխանության

Մեծ Հայքը I Դարի Վերջից Մինչև III Դարի Սկիզբը

Տրդատ I-ի գահակալումը

Բնագիտություն

Մարմինների փոխազդեցությունը, ուժ

Բնագիտության ֆլեշմոբ 2 մակարդակ

Բնագիտության ֆլեշմոբ 1 մակարդակ

Ի՞նչ է ուսումնասիրում Ֆիզիկան 

Մեխանիկական շարժում, արագություն

Փորձնական աշխատանք (Բնագիտությունից)

Խոհանոցային ակումբ (տեխնոլոգիա)

Առողջ սնունդ

Հացի պատրաստման ամփոփում

Ժենգյալով հաց պատրաստելու եղանակը

April 27

Մայրենիի առաջադրանքներ

Ապրիլի 27
Մի իրի պատմություն
Ընտրի՛ր քեզ համար հետաքրքիր իր, գրի՛ր դրա ստեղծման պատմությունը։

Հղում ՝ այստեղ


Ապրիլի 28
Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Հղում ՝ այստեղ


Ապրիլի 29
Գործնական քերականություն

Հղում ՝ այստեղ

April 27

Գործնական Քերականություն

1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ։ Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ։ Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»։ Որոշ մարդիկ էլ այդպիսին են։ Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա։


2.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր. հայր, տատիկ, պապիկ:

Բարի, հոգատար, սիրող, երիտասարդ քույր

Բարձրահասակ, խելացի, աշխույժ, կենսուրախ եղբայր

Քնքուշ, հոգատար, աշխատասեր, սիրելի մայր

Խիստ, արդար, ուժեղ, պատասխանատու հայր

Բարի, ժպտերես, քնքուշ, իմաստուն տատիկ

Իմաստուն, փորձառու, համբերատար, բարեհամբույր պապիկ


3.. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում:

Ո՞վ ի՞նչ արեց։ → Արամը գրեց տնային աշխատանքը։

Ի՞նչը ի՞նչ եղավ։ → Ծաղիկը թառամեց։

Ովքե՞ր ի՞նչ են անում։ → Երեխաները խաղում են բակում։

Ինչե՞րը ի՞նչ են լինում։ → Տերևները դեղնում են աշնանը։


4. Ինչպիսի՛  հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է` վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

Դաժան

Խեղճ

Իսկական

Վայրենի

Թշվառ

Գիտակ

Ուրիշ

Արցունքանման

Սուտ

Կեղծավոր

April 27

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել

  1. Հարցրեց — հարցնել
  2. Բարձրացնում են — բարձրացնել
  3. Կորցնում են — կորցնել
  4. Ենթադրեց — ենթադրել
  5. Պնդեց — պնդել
  6. Կանգնած է — կանգնել
  7. Թոթվեցին — թոթվել
  8. Չեն մտածել — մտածել
  9. Ասաց — ասել
  10. Վիճում են — վիճել
  11. Մեծանում է — մեծանալ
  12. Հեռանում են — հեռանալ
  13. Բարձրացնում են — բարձրացնել
  14. Լսեն — լսել
  15. Գոռում են — գոռալ
  16. Լինում են — լինել
  17. Խոսում են — խոսել
  18. Գտնվում են — գտնվել
  19. Ջնջվում է — ջնջվել
  20. Իշխում է — իշխել չ
  21. Են խոսում — խոսել
  22. Շշնջում են — շշնջալ
  23. Պետք չի լինում — լինել
  24. Հասկանալու — հասկանալ
  25. Ասում են — ասել
  26. Մոռացեք — մոռանալ
  27. Հեռացնում են — հեռացնել
  28. Մեծացնում են — մեծացնել
  29. Չարաշահեք — չարաշահել
  30. Կգա — գալ
  31. Կլինի — լինել
  32. Չեք գտնի — գտնել

2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել- կարծել
պնդել- հաստատել
իշխել- ղեկավարել
արտաբերել- հնչեցնել
թոթվել- շարժել
ջնջել- վերացնել
շշնջալ- փսփսալ
ստիպել- հարկադրել
գոռալ- բղավել
վիճել- բանավիճել
շփոթվել- խառնվել


3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:

  1. Առաջանալ
  2. Խտանալ
  3. Խորանալ
  4. Նոստրանալ
  5. Մահանալ
  6. Կույրանալ
  7. Բազմանալ
  8. Ուրախանալ
  9. Ծերանալ
  10. Գեղեցկանալ
  11. Վախենալ
  12. Կամենալ
  13. Մոտենալ
  14. Հասնել
  15. Անցնել
  16. Հագնել
  17. Թռնել
  18. Սառել
  19. Կպչել
  20. Տեսնել

April 27

Հեծանիվի ստեղծման մասին

Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից  էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անվին ամրացված շարժաթև և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։Մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգլիացի՝ Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից 1884 թվականին, այն կոչվում էր Ռովեր։ Սկսվեց հեծանիվի արդյունաբերական արտադրությունը։ Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր։2000-ական թվականներին ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ և երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ, հատկապես մայրաքաղաք Երևանում, զգալիորեն ակտիվացել է հեծանվի՝ որպես երթևեկության միջոց գործածումը։