Գործնական աշխատանք
91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝
մայրություն – մայր + ություն
անամոթ – ան + ամոթ:
Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:
Ամպոտ-ամպ+ոտ
Քարոտ-քար+ոտ
Օդային-օդ+ային
Անշնորհք-ան+շնորհք
Դժգոհ-դժ-գոհ
Հեռավոր-հեռու+ավոր
Բարություն-բարի-ություն
Գրավոր-գիր+ավոր
Անորոշ-ան+որոշ
Տհաճ-տ+հաճ
92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):
Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:
Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
Թթենի,կարմրավուն,ոսկեղեն,գույնավոր,փշոտ,խորհրդավոր։
93. Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրի´ր : Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:
Բ խումբ-ածանցներ։
94. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր:
Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:
Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -֊ք, -ոտ:
Գետակ,կանաչոտ,լուսավոր,գրել,անսիրտ,միտք։
95. Բ խմբի մասնիկները (վարժ. հ. 92 և 94) ածանցներ են: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է ածանցը:
Ածանցները բառերին լրացուցիչ իմաստ տվող և նոր բառեր կազմող բաղադրիչներ են։

