February 28

Գարնան առաջին օրը 🌸🌿🌸🌿

Գարնան առաջին օրը շաբաթ է։Գարունը իմ սիրած եղանակներից է։ Եվ դա զարմանալի չէ։ Գարնանային արևի առաջին շողերը արդեն ասում են, որ երկար և սառը ձմեռն արդեն ավարտվել է, եկել է նոր զարմանալի և ուրախ ժամանակը։ Արևը տաքացնում է, ծաղիկները ծաղկում են, գետերը հոսում են․․․

Բնության համար գալիս է արթնանալու ժամանակը։ Պետք է ուղղակի հայտնվել գարնանային անտառում, որպեսզի տեսնել, թե ինչպես է արթնանում այն։ Թեթևությունը և ուրախությունը նկատվում են ամենուր։ Արևի առաջին մեղմ ճառագայթները լուսավորում են ձյունից և սառույցից ազատված հողը։ Իսկ հալված տեղերում արդեն հայտնվում են առաջին ծաղիկները՝ ձնծաղիկները։ Նման ծաղիկները չես էլ ուզում քաղես, նրանցով կարելի է միայն հիանալ։ Իսկապես գարունը ամենասպասված եղանակն է։

February 28

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

February 28

Մաթեմատիկայի ֆլեշմոբ (առաջին մակարդակ)

1. Դավիթը  ուներ 75 փուչիկ: Փետրվարի 1-ից  սկսած ամեն օր  5 փուչիկ նվիրեց ընկերներին։ Փետրվարի  ո՞ր օրը նրա փուչիկները վերջացան:

Դավիթի փուչիկները վերջացավ փետրվարի 15-ին։

2. Էվան, Նարինեն և Էրիկը մասնակցեցին Տերընդեզի տոնին։ Էվան կրակի վրայով թռավ 6 անգամ, Էրիկը 4-ով ավել քան Նարինեն, իսկ Նարինեն 3-ով ավել քան Էվան։ Քա՞նի անգամ կրակի վրայով թռավ Էրիկը։

13

3. Լիան և Էլենը  10 դիմակ պատրաստելու համար օգտագործեցին 60 կոճակ։  Յուրաքանչյուր դիմակի համար օգտագործեցին հավասար քանակով կոճակներ։ Քանի՞ կոճակ է հարկավոր  15 դիմակ պատրաստելու համար։

30

4. Սոնան իր ուլունքները խմբավորեց վեցական և ստացավ 4 խումբ ուլունք։ Քանի՞  ուլունք ուներ Սոնան։

24 ուլունք

5. Բարեկենդանի համար Հարավային դպրոցի խոհանոցում պատրաստում են գաթա։ Մեկ բաժին գաթա պատրաստելու համար անհրաժեշտ է 3 հավկիթ։ Խոհանոցին տրամադրել են 5 տուփ հավկիթ, յուրաքանչյուրում 6 հատ։ Քանի՞ գաթա կարելի է պատրաստել՝ օգտագործելով բոլոր հավկիթները։

10 հատ գաթա

6.  Առավոտյան ժամը 9-ին սկսեց անձրև տեղալ և դադարեց միայն  նույն օրվա երեկոյան ժամը 8-ին։ Քանի՞ ժամ անձրևեց։

11 ժամ

7. Ալեքսանդրն ուներ 15 մատիտ, Մերին նրանից 6 հատով ավելի, իսկ Մայան մատիտ չուներ։ Նրանք մատիտները բաժանեցին այնպես, որ բոլորն ունեցան հավասար քանակի մատիտներ։ Քանի՞ մատիտ ստացավ Մայան։

12

 8. Հաշվեք այն  թվերի քանակը, որոնք  մեծ են  37-ից և փոքր են 77-ից:

39

9. Աննան 7 տարեկան է, իսկ նրա եղբայր Ավետը՝ 16 ։ Որքա՞ն կլինեն նրանց տարիքների գումարը  5 տարի անց։

33 տարեկան

10. Հարավային դպրոցի առաջին դասարանցիները երեկ լողացին ծածկած լողավազանում: Վաղը ուրբաթ է: Շաբաթվա ո՞ր օրը լողացին առաջին դասարանցիները:

Չորեքշաբթի

February 27

Հետաքրքիր փաստեր Վահատ Տերյանի մասին

Մի փոքրիկ դեպք Վահան Տերյանի մանկությունից

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.- Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։- Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։- Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։- Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։ Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

February 25

Ածական

Ածական

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

գեղեցիկ Քույր ,ուժեղ եղբայր, հոգատար մայր,բարի հայր,խելացի տատիկ,մեծ պապիկ:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա։

սրտանց,վախկոտ,քարոտ,մայրական,երկնային,արևոտ,փայտե,լեռնային,փողոցային,երկաթյա,օդային,ծաղկավոր,եղբայրական,ոսկյա,արծաթյա,ծովյա,Ամերիկական,Ֆրանսիական,Գերմանական։

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից։ Այն  տարածում ուներ դեռևս Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես  հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների մասն էր:

Կան տեղեր վոր փոխվել են կան որ չեն փոխվել

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականներըՏրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կեդնական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են    կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

 Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոշոր լճի՝ Բայկալի ափերը երիզող անուշահամ լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր  ու թափանցիկ ջուր ունի: արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը հարուստ լճերով լեռնային է: Դրանցից գերատեսիլը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի ամենամեծ լիճ կա: Նա այնքան սքանչալի  ջուր  ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ` մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում` երեք ժամ և ավելի:

Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:

Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները։ Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է։ Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են։ Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ` Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը։

Համեմատում են ավելի պակաս ամենից բառերը:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. -Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

ածականի համեմատության աստիճաններ են անվանում, քանի որ համեմատում են նախորդների հետ։

February 25

Մաթեմատիկա

Գումարը գրի՛ր արտադրյալի տեսքով.

2/3 + 2/3 + 2/3 + 2/3 + 2/3 = 5 x 2/3

7/2 + 7/2 + 7/2 = 3x 7/2

2.Արտադրյալը գրի՛ր գումարի տեսքով․

4 x 6/7 = 6/7 + 6/7 + 6/7 + 6/7

5x 8/3 = 8/3 + 8/3 + 8/3 + 8/3 +8/3

2/5 x 2 = 2/5 + 2/5

4/9 x 5 = 4/9 + 4/9 + 4/9 + 4/9 + 4/9

3. Կատարե՛ք բազմապատկումը․

5/9 x 7/4 = 35/36

6/7 x 3/8 = 18/56

2/9 x 6/17 = 12/153

10/7 x 3/8 = 30/ 56

4/5 x 21/16 = 84/80

44/37 x 111/11 = 4884/ 407

55/90 x 16/33 = 880/2970

18/29 x 36/17 =648/493

54/23 x 25/36 = 1350/828

45/21 x 63/81 = 2 835/ 1701

3/8 x 6/5 + 17/6 x 9/10 = 216/1224

81/16 x 8/5 – 3/20 x 11/4 =615/80

Ուղղանկյան լայնությունը 5/2 սմ է, իսկ երկարությունը լայնությունից 7 անգամ մեծ է։Գտե՛ք ուղղանկյան պարագիծն ու մակերեսը։

Լուծում

P= 5/2 + 5/2 + 35/2 + 35/2

S= 35/2 x 5/2

Գնացքը ճանապարհի առաջին տեղամասն անցավ ամբողջ ճանապարհն անցնելու
ժամանակի 2/7-ում, երկրորդ տեղամասը՝ 1/5-ում, իսկ երրորդը՝ 4/15-ում։ Ամբողջ ժամանակի ո՞ր մասում գնացքն անցավ այդ երեք տեղամասերը

2/7 + 1/5 + 4/15 =49/105

6.Կատարե՛ք գործողությունները։

8/15 x 9/2 – 7/16 x 8/21 = 7 536 / 3840

7/3 x 9/4 + 9/5 x 5/12 = 360/60

2/5 x (1/2 + 3/4 +1/8) = 2/5 x 11/8 = 22/40

7.Կատարե՛ք գործողությունները։

13/4 + 7/6 + 5/8 + 8/12 = 121/24

23/24 + 29/36 + 31/48 + 11/72 = 369/144

February 24

Масленница

Основными символами Масленицы являются блины, чучело, ряженые и колесо.

Чучело Масленицы

Изготовление и сожжение соломенного чучела – главный обряд Масленицы. Ритуалы проводов Масленицы должны были способствовать тому, что земля даст богатый урожай. По этой причине, чтобы «умаслить» почву, пепел от сожженного чучела развеивали над полями.

В первый день праздника чучело наряжали в женские наряды, носили его на руках, водили вокруг него хороводы и пели. В последний день праздника чучело Масленицы сжигали на огромном костре, разведенном на центральной площади. Таким образом проходило массовое прощание с зимой и встреча весны. Также люди верили, что сожженное чучело унесет с собой все болезни и невзгоды. Даже писали специальные записочки, в которых указывали, какие именно неприятности чучело должно забрать с собой.

Блины

Многие уверены, что блины у славянских народов символизировали солнце и ассоциировались с наступлением теплых весенних дней.

Блины пеклись в каждой избе. Их всегда делали много, для себя и для гостей. По одной из примет, чем больше в праздник будет съедено блинов, тем удачнее и урожайней окажется год.

Ряженые и медведь

Ряженые (Ря́женье, ряжение — обрядовое перевоплощение внешнего облика человека с помощью масок, одежды и других атрибутов) часто сопровождали «поезд» с соломенным чучелом на Масленицу, а также ходили на праздник по дворам и пели. Одним из наиболее популярных персонажей у ряженых был медведь. Человек наряжался в вывернутую шубу, которая означала шкуру медведя, и изображал зверя, который просыпается после зимней спячки. Желая скорее разбудить медведя, люди водили вокруг него хороводы, пели и танцевали. В результате «медведь» просыпался и пытался схватить кого-то из веселящихся. Все это превращалась в игру. Каждый хотел попасть к «медведю» в лапы, поскольку считалось, что это к удаче.

Нарядно украшенный колесный круг

Это один из основных атрибутов масленичных гуляний. Колесо от телеги обвивали цветами и лентами, а затем крепили на шест. Конструкцию под песни носили по улицам всю неделю.

Также с пригорков катали старые зажженные колеса от телег. Согласно примете, счастливый и богатый год ожидает того, чье колесо докатится до дома, ни разу не упав.

Викторина про Масленицу

В последний день масленичной недели принято просить прощения друг у друга. Как ещё называется этот день?

1.День семьи, любви и верности

2.День примирения и согласия

3.Прощёное воскресенье

Что символизируют блины, которые пекут на Масленицу?

1. Круглый год

2. Весеннее солнце

3. Огненное колесо

Дата Масленицы меняется каждый год и зависит от другого праздника. Какого?

1.Новый год

2.Рождество

3.Пасха

Закончите пословицу: «Первый блин …»

1.Комом

2.Маслом

3.Маслом не испортишь

Из какого материала обычно делают чучело на Масленицу?

1.Бумаги

2.Дерева

3.Соломы

Почему масленичную неделю ещё называют сырной?

1.Потому что едят сырую пищу

2.Потому что едят много сыра

3.В старину словом «сыр» называли различные молочные продукты

Почему масленичную неделю ещё называют мясопустной?

1.Потому что едят мясо с капустой

2. Потому что едят много мяса

3. Отказываются от мяса в пользу молочных продуктов

Проводятся соревнования по поеданию блинов. Как именно требуется есть блины?

1.На бегу

2.На время

3.Без рук

Как поступали с пеплом от сожжённого масленичного чучела?

1.Развеивали по ветру

2.Развеивали по полю

3.Кидали в реку

 В какой день недели, согласно традиции, просят прощения друг у друга?

  1. В понедельник
  2. В среду
  3. В воскресенье

Кому из зверей, в древности, посвящали праздник и отдавали вкусную еду?

  1. Медведю
  2. Волку
  3. Зайцу

Что провожает Масленица?

  1. Гостей
  2. Зиму
  3. Весну
February 24

Ահմադը

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

February 24

Մայրը

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:


Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

  1. Գրի՛ր թե ի՞նչ է սովորեցնում պատմվածքը։
  2. Նկարի՛ր պատմվածքը Paint ծրագրով ։
  3. Դու՛րս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
  4. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը։Նկարագրի՛ր նրան։
  5. Ի՞նչ կդնեիր այս պատմվածքի վերնագիրը Չմոռանաս գրել <<>> -երի մեջ։
  6. Պատմվածքից դու՛րս գրիր քո սիրելի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  7. Գրի՛ր այս բառերի հոմանիշները․

Գնալ-

Երեկո-

Դուրս-

Բերել-

Գրի՛ր այս բառերի

February 24

Մաթթեմատիկա 24․02․2024

Կոտորակների բազմապատկումը 

1․ Գումարը գրի՛ արտադրյալի տեսքով․

1/5+1/5+1/5+1/5= 4×1/5

4/3+4/3+4/3+4/3 = 4 x 4/3

2. Արտադրյալը գրի՛ր գումարի տեսքով.

5×1/2 = 1/2 + 1/2 + 1/2 + 1/2 + 1/2

3×5/2 = 5/2 + 5/2 + 5/2

2/3 x 7 = 2/3 + 2/3 + 2/3 + 2/3 + 2/3 + 2/3 + 2/3

3.  Կատարե՛ք բազմապատկումը․

3/7 x 5/2 = 15/14

8/3 x 9/4 = 72/12

15/14 x 5/3 = 75/42

12/17 x 31/27 = 372/459

56/39 x 13/8 = 728 / 312

25/23 x 6/70 = 150/1610

5/2 x 7/8 + 3/4 + 9/5 = 35/16 + 27/20 = 233/80

11/2 x 13/12 + 5/24 x3/2 =143/24 + 15/48 = 301/48

35/4 x 79/15 – 21/3 x 5/4 = 2765/60 – 105/12 = 3390/60

13/14 x 68/7 – 97/49 x 9/8 = 884/98 – 873/392 =4409

  1. Երբ Մեքենան անցավ ճանապարհի 2/3 -ը, նրան մնաց անցնելու եւս 100կմ։ Որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը

Պատ․ 300 կմ

  1. Իր երկարության 1/15-ով հողի մեջ ուղղաձիգ խրված սյան գագաթը գետնից բարձր է 21/4 մետրով։ Որոշե՛ք սյան երկարությունը։

Լուծում

15/15 – 1/15 = 14/15

14/15 = 21/4 մ

1/15=21/4 : 14=21/56

21/4 x 21/56 = 315/56

Պատ․315/56

6․Կատարե՛ք գործողությունները.

2/5 x (1/2 + 3/4 + 1/8)= 2/5 x 11/18 = 22/ 90

3/7 x 2/4 + 5/2 x 3/14 = 6/28 + 15/28 = 21/28

7/12 x 12/7 + 11/17 x 17/11 = 84/84 + 187/187 = 1+1=2

7.Կատարե՛ք գործողությունները.

5/3 + 7/4 + 1/2 + 11/6=69/12

1/12 + 7/16 + 19/18 + 5/24 =207/144