December 26

Իմ երազանքը ․․․

Ես ունեմ շատ երազանքներ, սակայն այսօր կցանկանամ պատմել դրանցից երկուսի մասին։ Իմ առաջին և ամենամեծ երազանքն է դառնալ լողորդուհի և հասնել մեծ հաջողությունների։ Ես ամեն օր ինքս ինձ հիշեցնում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե հավատաս քո ուժերին և հաստատակամորեն ձգտես քո երազանքներին, քանի որ առանց հավատքի և ջանքերի ոչինչ չի ստացվում։

Իմ երկրորդ երազանքն է, որ մեր երկրում միշտ տիրի խաղաղություն, և մենք բոլորս ապրենք խաղաղ ու ապահով՝ կապույտ և պարզ երկնքի տակ։

December 25

Շնորհավոր 2026 թվական

Սիրելի ուսուցիչներ և դասընկերներ,

Թող 2026 թվականը մեզ բոլորիս համար լինի հագեցած ուրախությամբ, նոր ձեռքբերումներով և երջանիկ պահերով: Թող յուրաքանչյուր նոր օր մեզ սովորեցնի ավելին, բացահայտումներ անենք, հասնենք մեր նպատակներին և չկորցնենք ժպիտը:

Ուսուցիչներիս՝ շնորհակալություն հանճարեղ դասերից և անսպառ նվիրվածությունից:
Դասընկերներիս՝ շնորհակալություն ընկերության, աջակցելու և զվարճալի պահերի համար:

Թող այս տարին լինի լի լավատեսությամբ, առողջությամբ, հաջողություններով և անկեղծ ուրախությամբ: Մաղթում եմ, որ մեր դասարանը շարունակի միասնական, ուժեղ և ստեղծագործական լինել:

Շնորհավոր 2026 թվականը բոլորիս համար՝ նորանոր հնարավորություններով և վառ երազանքներով:

December 25

Քրիստոս հարեավ ի մեռելոց

Քրիստոս հարեավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Սուրբ Հարության տոնին մեր սրտերն ու հոգիները լցվում են հույսով, լույսով և հավատով։
Քրիստոսը հաղթեց մահվանը և հարություն առավ՝ մաքրելով մեզ մեր մեղքերից և հիշեցնելով, որ ամեն մթությունից հետո կա լույս, ամեն ցավից հետո՝ մխիթարանք, իսկ ամեն անկումից հետո՝ վերածնունդ։
Թող այս պայծառ տոնը լուսավորի ձեր հոգիները և թեթևացնի ձեր ցավերը։

December 25

Առաջին մակարդակ․  Դեկտեմբեր  ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ   

Անուն, ազգանուն

Աիդա Բաղիրյան

Դպրոց


Արևելյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց -պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Միջին դպրոց

Ավագ դպրոց

Քոլեջայլ

Դասարան

Առաջին

Երկրորդ

Երրորդ

Չորրորդ

Հինգերորդ

Վեցերորդ

Յոթերորդ

Ութերորդ

Իններորդ

Տասներորդ

Տասնմեկերորդ

Տասներկուերորդ

Քոլեջի ուսանողայլ

Էլեկտրոնային հասցե

Aida-Baghiryan@mskh.am

1. Մեկ տարեգաթա պատրաստելու համար երրորդ դասարանի սովորողներն օգտագործեցին մեկ ու կես տուփ ալյուր։ Քանի՞ տուփ ալյուր կօգտագործեն 3 այդպիսի տարեգաթա պատրաստելու համար։

4 ու կես

2. Ձմեռ պապն առավոտյան բաժանեց  իր մոտ եղած նվերների կեսը, կեսօրին բաժանեց մնացածի նվերների կեսը, իսկ երեկոյան մնացած նվերների կեսը։ Վերջում նրա մոտ մնաց 5 նվեր։  Քանի՞ նվեր ուներ Ձմեռ պապը սկզբում։

Ձմեռ պապը սկզբում ուներ 40 նվեր

3. Հարավային դպրոցի բակում սովորողները մի գծով տնկեցին 10 եղևնի։ Ամեն հաջորդ ծառը տնկելու համար նրանք երեք ոտնաչափ առաջ էին գնում  նախորդից։ Մեկ ոտնաչափ տեղ էր գրավում յուրաքանչյուր տնկած եղևնի։ Քանի՞ ոտնաչափ կլինի առաջին և վերջին եղևնիների միջև։

26 ոտնաչափ

4. Լևոնը, Նարեկն ու Գարոն պատրաստում էին ամանորյա բացիկներ։ Լևոնը օգտագործեց 8 գունավոր թուղթ, Նարեկը օգտագործեց Գարոյի օգտագործաց թղթերից 3-ով ավել թուղթ։ Քանի՞ գունավոր թուղթ են օգտագործել տղաները միասին, եթե գիտենք, որ Գարոյի օգտագործած թղթերի քանակը հավասար է  Լևոնի օգտագործած թղթերի քանակի կեսին։

19

5. Տոնածառը զարդարում էին չորս սովորողներ։ Նրանք հերթով կախում էին խաղալիքները։ Մարկը իր խաղալիքը կախեց Սոֆիից առաջ։ Սոֆին իր խաղալիքը կախեց Տիգրանից հետո,  բայց Սյունեից առաջ։ Սովորողներից ո՞վ տոնածառին կախեց վերջինը խաղալիքը։

Տոնածառին խաղալիքը վերջինը կախեց Սյունեն

6. Դեկտեմբերի 31-ին մինչև կեսգիշեր Հայկը որոշեց 5 անգամ լուսանկարել ընտանիքին։ Ժամը քանիսի՞ն է սկսել լուսանկարել Հայկը, եթե գիտենք, որ նա լուսանկարել է 10 րոպեն մեկ և վերջին լուսանկարը արել է ժամը 00։00-ին։

Հայկը սկսել է լուսանկարել ժամը 23։20-ին

7. Ամանորին Գայանեն  և Հայկազը  նվերներ էին փաթեթավորում։ Գայանեն  փաթեթավորել է 8 նվեր, իսկ Հայկազը փաթեթավորել է 14 նվեր։ Քանի՞  նվեր դեռ պետք է փաթեթավորի  միայն Գայանեն, որպեսզի Գայանեի և Հայկազի  փաթեթավորած նվերների  քանակը հավասարվի։

6

8. Ամանորին սովորողները 30  ասիլ-վասիլներ (թխվածքաբլիթներ) թխեցին, որոնք ունեին մարդուկի կամ եղևնու տեսք։ Եղևնու տեսքով թխվածքաբլիթները 6-ով շատ էին մարդուկի տեսքով թխվածքաբլիթների քանակից։ Քանի՞ մարդուկի տեսքով թխվածքաբլիթ թխեցին սովորողները։

Սովորողները թխել են 12 մարդուկի տեսքով թխվածքաբլիթ

9. Աիդան մի քանի խնձոր բաժանեց իր և իր 3 ընկերների միջև։ Յուրաքանչյուրը ստացավ կես խնձոր։ Քանի՞  խնձոր բաժանեց Աիդան։

Աիդան բաժանել է 2 խնձոր

10. Արտյոմը, Եվան, Ալեքսը, Նարեկը և Արիանան ցանկանում էին լուսանկարվել տոնածառի մոտ։ Եվան ուզում էր կանգնել Արիանայի և Արտյոմի մեջտեղում։ Քանի՞ եղանակով կարող են կանգնել լուսանկարվելու համար։

Կարող են լուսանկարվել 4 տարբեր եղանակով

Խնդիրներն ընտրեցին Մերի Գրիգորյանը և Անահիտ Մելքոնյանը։

⭐⭐⭐⭐⭐

December 22

Ձկնորսություն, անտառային տնտեսություն

Դասի հղումը 

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրության ոլորտները (արդյունաբերություն, գյուղատնտեսություն) ստեղծում են նոր արտադրանք, իսկ ձնկորսությունը, անտառային տնտեսությունն ու որսորդությունը օգտագործում են բնության պատրաստի պաշարները։

  1. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը տալիս է՝

  • Փայտ (շինարարություն, կահույք, թուղթ)
  • Վառելափայտ (էներգետիկա)
  • Բժշկական բույսեր (դեղագործություն)
  • Մրգեր, հատապտուղներ (սննդարդյունաբերություն)
  1. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա

Կենսաբազմազանության նվազում

Կենդանիների և ձկների քանակի պակաս

Անտառահատում, հողի քայքայում

Բնական հավասարակշռության խախտում

December 22

Հասարակական աշխարհագրություն

Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ոմւ բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից:
Այսպես օրինակեթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը XVIII դարից սկսած անվանվում է
տնտեսական1
աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ
և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը: Պատկերավոր ասածտնտեսագիտությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կազմակերպել տնտեսական գործունեությունը, որ դրա շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ), իսկ տնտեսական աշխարհագրությունը թե ո՞ր տարածքներում տեղաբաշխել տնտեսական օբյեկտները (օրինակգործարանները, գյուղատնտեսական տնկատափերը), որ այդ տեղաբաշխման շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ): XX դարում վերոնշյալ հարցերից բացի տնտեսական աշխարհագրության առջև ծառացան նոր և ավելի բարդ խնդիրներ: Նախկինում տնտեսական աշխարհագրության ուշադրության կենտրոնում էին բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տեղաբաշխման հարցերը, իսկ նոր ժամանակներում տնտեսական աշխարհագրությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև մարդու գործունեության նոր ձևերի գիտության, հանգստի
կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական
այլ հարցերի ուսումնասիրության վրա:
Այսպիսով` տնտեսական աշխարհագրությունն, ըստ էության, սկսեց ուսումնասիրել ոչ
միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Այդ պատճառով
էլ տնտեսական աշխարհագրությունը վերանվանվեց տնտեսական և սոցիալական, սոցիալտնտեսական կամ էլ հասարակական աշխարհագրություն:
Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև
էկոլոգիական հիմնահարցը, որը հետևանք է բնության վրա հասարակական ներգործության
մասշտաբի մեծացման, չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման (պարպման) ու
բնական միջավայրի քայքայման:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Աշխարհագրությունը առաջացել է մարդու կողմից բնության և շրջակա միջավայրի ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Սկզբում եղել է բնական գիտություն, հետո զարգացել է նաև տնտեսական և սոցիալական ուղղություններով։

  1. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 
  • Բնակչության և տնտեսության տեղաբաշխում
  • Մարդ–բնություն փոխազդեցություն
  • Բնական ռեսուրսների օգտագործում
  • Էկոլոգիական խնդիրներ
  1. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 

Բնական՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն, մետեորոլոգիա։
Հասարակական՝ տնտեսագիտություն, պատմություն, սոցիոլոգիա, դեմոգրաֆիա, քաղաքագիտություն։

December 21

Աշխարհագրություն

  1. Մեծ Բրիտանիան գտնվում է
  1. Եվրոպայի հյուսիս-արևմուտքում 
  2. Եվրոպայի հյուսիսում 
  3. Եվրոպայի Հարավում
  4. Ասիայի արեւմուտքում

2. Մեծ Բրիտանիան մայրցամաքից բաժանում է՝
ա) Միջերկրական ծովը 

բ) Լա-Մանշ եւ Պա դե կալե նեղուցը

գ) Սև ծովը 

դ) Բալթիկ ծովը

3. Մեծ Բրիտանիայի կլիման՝
ա) Միջերկրական 

բ) Մայրցամաքային 

գ) Խոնավ ծովային

դ) Արկտիկական

4. Արդյունաբերության հիմնական ճյուղն է՝
ա) Թեթև արդյունաբերություն 

բ) Նավաշինություն և մեքենաշինություն

գ) Սննդի արդյունաբերություն 

դ) Հանքարդյունաբերություն

5.Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներից է՝
ա) Մյունխեն

բ) Մարսել

գ) Մանչեսթեր

դ) Նապոլի

6. Մեծ Բրիտանիայի հիմնական բնական հարստությունը պատմականորեն եղել է՝
ա) Անտառները 

բ) Նավթն ու գազը Հյուսիսային ծովում 

գ) Ոսկու հանքերը 

դ) Սևահողերը

7. Գերմանիան գտնվում է՝
ա) Եվրոպայի հարավում 

բ) Եվրոպայի կենտրոնական մասում 

գ) Ասիայի արևմուտքում 

դ) Արևելյան Եվրոպայում

8. Գերմանիան սահմանակից չէ՝
ա) Ֆրանսիային 

բ) Դանիային 

գ) Շվեյցարիային 

դ) Շվեդիային

9.Գերմանիայի մայրաքաղաքն է՝
ա) Բեռլին 

բ) Վիեննա 

գ) Համբուրգ 

դ) Մյունխեն

10. Գերմանիայի արդյունաբերական շրջաններից է՝
ա) Ռուր 

բ) Պրովանս 

գ) Լոմբարդիա 

դ) Բավարիա

Մեծ քաղաքներից են՝
ա) Լիոն, Մարսել 

բ) Միլան, Նապոլի 

գ) Համբուրգ, Քյոլն 

դ) Լիսաբոն, Պորտուգալիա

11. Գերմանիայի հիմնական օգտակար հանածոն է՝
ա) Ածուխը 

բ) Ալյումինի հանքաքարը 

գ) Պղինձը 

դ) Ոսկին

12.Գերմանիան համարվում է աշխարհի առաջատար երկիր հետևյալ արդյունաբերական ճյուղում․
ա) Մեքենաշինություն և ավտոմեքենաշինություն 

բ) Նավաշինություն 

գ) Գյուղատնտեսական տեխնիկա 

դ) Սննդարդյունաբերություն

13. Ֆրանսիան գտնվում է՝
ա) Արևելյան Եվրոպայում 

բ) Արևմտյան Եվրոպայում

գ) Հարավարևելյան Եվրոպայում 

դ) Հյուսիսային Եվրոպայում

14. Մայրաքաղաքն է՝
ա) Բեռլին 

բ) Փարիզ

գ) Միլան 

դ) Լոնդոն

15. Հարավում Ֆրանսիան սահմանակից է՝
ա) Գերմանիային 

բ) Իտալիային և Իսպանիային 

գ) Բելգիային 

դ) Լյուքսեմբուրգին

16. Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղն է՝
ա) Քիմիական արդյունաբերություն 

բ) Նավաշինություն 

գ) Հանքարդյունաբերություն 

դ) Անտառտնտեսություն

17. Ֆրանսիայի բնական ռեսուրսներից առանձնանում է՝
ա) Երկաթի հանքաքարը

բ) Ածխի հանքերը  

գ) Նավթի հանքերը

դ) Ապարների պաշարները

18. Խոշոր քաղաքներից են՝
ա) Լիոն, Մարսել, Տուլուզ 

բ) Բեռլին, Մյունխեն 

գ) Նապոլի, Միլան 

դ) Լոնդոն, Մանչեսթեր

19. Իտալիան գտնվում է՝
ա) Արևմտյան Եվրոպայում 

բ) Հարավային Եվրոպայում 

գ) Հյուսիսային Եվրոպայում 

դ) Արևելյան Եվրոպայում

20. Իտալիան տեղակայված է՝
ա) Բալկանյան թերակղզում 

բ) Ապենինյան թերակղզում 

գ) Սկանդինավյան թերակղզում 

դ) Իբերիական թերակղզում

21. Մայրաքաղաքն է՝
ա) Միլան 

բ) Նապոլի 

գ) Հռոմ 

դ) Վենետիկ

22. Կլիման հիմնականում՝
ա) Միջերկրական 

բ) Արկտիկական 

գ) Անապատային 

դ) Մայրցամաքային

23. Իտալիայի արդյունաբերական կենտրոններից է՝
ա) Ռուր 

բ) Միլան 

գ) Լոնդոն 

դ) Լիոն

24. Իտալիայի խոշոր քաղաքներից են՝
ա) Միլան, Նապոլի, Վենետիկ

բ) Փարիզ, Լիոն, Մարսել 

գ) Բեռլին, Համբուրգ 

դ) Լոնդոն, Գլազգո

25. Իտալիայում օգտակար հանածոները քիչ են, սակայն առանձնանում են՝
ա) Անտառային պաշարները 

բ) այլընտրանքային էներգիայի աղբյուրները և շինարարական քարերը 

գ) Ածխի հանքերը 

դ) Նավթը և գազը Սիցիլիայում

26. Ներկայացրու, թե ինչպես են Գերմանիայի բնական ռեսուրսները և արդյունաբերական շրջանները նպաստել երկրի տնտեսական հզորությանը։

Գերմանիայի բնական ռեսուրսները՝ ածուխը, երկաթը և շինարարական նյութերը, ապահովել են հումք և էներգիա, իսկ արդյունաբերական շրջանները՝ Ռուրը, Բավարիան և Համբուրգը, կենտրոնացրել են արդյունաբերությունը, մեքենաշինությունը և նավաշինությունը, ինչը խթանել է երկրի տնտեսական հզորությունը:


27. Բնութագրիր, թե ինչպե՞ս է Իտալիայի դիրքը և բնական ռեսուրսները նպաստել երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

Իտալիայի դիրքը Միջերկրածովում նպաստել է առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, իսկ բնական ռեսուրսներն՝ հողագործության, շինարարության և արդյունաբերության աճին:

December 21

<<Համահայկական առաջին թագավորության անկումը >>

<<Նոր հասկացություններ , անուններ , արտահատություններ>>

Սարդուրի III , Ռուսա III , Սկյութներ , Հայկազունի Սկայորդի , Պարույր Հայկազունի , Հայ Ժողովրդի Ձևավորման Ավարտ


Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը պայքարել է հյուսիսից արշավող սկյութների դեմ։

2․ Ե՞րբ է Սարդուրի III-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Սարդուրի III-ը ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է Ք.ա. VII դարի կեսերին, հատկապես Աշուրբանիպալի ժամանակաշրջանում (Ք.ա. 643 թ․)

3․ Ովքե՞ր են Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Վանի թագավորության վերջին հայտնի արքաներն են Սարդուրի III-ը և Ռուսա III-ը։

4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը անկում է ապրել Ք.ա. VI դարի սկզբին, մոտավորապես Ք.ա. 590–585 թթ.։

5․ Ներկայացրե՛ք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Վանի (Ուրարտուի) թագավորությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի պատմության մեջ, քանի որ այն առաջին հզոր և կենտրոնացված պետական կազմավորումն էր Հայկական լեռնաշխարհում։ Այն ստեղծեց զարգացած պետական կառավարման համակարգ, բանակ, օրենսդրություն և քաղաքաշինություն։

Վանի թագավորության ժամանակ կառուցվեցին ամրոցներ, ջրանցքներ և քաղաքներ, զարգացավ գյուղատնտեսությունը, արհեստներն ու առևտուրը։ Թագավորությունը կարևոր դեր խաղաց տարածաշրջանում՝ դիմակայելով Ասորեստանին և հյուսիսից ներխուժող ցեղերին։

Վանի թագավորությունը հիմք հանդիսացավ հայոց պետականության շարունակականության համար և մեծ ազդեցություն թողեց հետագա հայկական մշակույթի ու պետականության ձևավորման վրա։

December 21

Պարույր Սևակի ապրեցնող մտքերը

Խենթանում եմ ու հասկանում, որ կարոտը մի գույն ունի ու դա գույնն է քո աչքերի:

Նորի՛ց չեն սիրում , սիրում են կրկին, սիրում են միայն ու միայն մեկին:

Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:

Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է:

Երբ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում:

Ապրել , ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը, Ապրել , ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մամրությունը:

Ճշմարտություն եմ ծախում , սարքովի

December 19

Հատաքրքիր և տրամաբանական խնդիրներ

Լուսամփոփի վրա կար 20 լամպ։ Դրանցից 5-ը փչացավ։ Քանի՞ լամպ մնաց ուսամփոփի վրա։

  1. 4
  2. 15
  3. Ոչ մի
  4. 20

Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլորգրամ երկաթ , իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի ծանրաբեռնված։

  1. Երկաթը
  2. Բամբակը
  3. Ոչ մեկ ծ
  4. Տարբերություն չկա

Երկու հոգի շաշկի էին խաղում։ Նրանք 5 անգամ խաղացին և յուրաքանչյուրը հաղթեց հինգ անգամ։ Ի՞նչպես է դա հնարավոր։

  1. Նրանք 10 անգամ են խաղացել
    2.Չեն խաղացել
    3.Խաղը տևել է 10 րոպե
    4.Ուրիշներն այդ երկուսի հետ էին խաղում

Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։

  1. 50
  2. 4
  3. 30
  4. Անհնար է

Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։

  1. 2․5
  2. 10
  3. 1
  4. 5

Սագը 2 ոտքի վրա 2 կգ է։ Քանի կիլոգրամ է սագը 1 ոտքի վրա։

  1. 1
  2. 2
  3. 8
  4. 4

Սեղանին կա 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան ։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։

  1. 280609։40087
  2. 19999։7
  3. 7։4
  4. 700։7

Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7մ է , պոչից մինչև գլուխը նույնպես 7մ է։ Քանի՞ մետր է կոկորդիլոսը։

  1. 1908:9
  2. 63:9
  3. 28:2
  4. 48:100

Գտեք մի այնպիսի բառ , որը սկսվում է Ա տառով և ավարտվում Ղ տառով։

  1. Դեղին թթու բյուրեղ
  2. Կերակրի անբաժամ մաս
  3. Կծու սև հատիկներ
  4. Կարմիր սառը փոշի

Գերանը 12 մասի բաժանելու համար քանի՞ տեղից պետք է կտրել

  1. 11
  2. 6
  3. 12
  4. 8