Երբ Պորտո-Վեկկիոյից դուրս ես գալիս և ուղղվում դեպի հյուսիս-արևմուտք` կղզու խորքը, ապա իսկույն հարկ ես տեսնում բարձրանալ բավական զառիթափ դարավանդը և ժայռաբեկորներով լցված ու տեղ-տեղ հեղեղատներով հատված ոլորապտույտ կածաններով երեք ժամ ընթանալուդ հետո գտնվում ես լայնարձակ թավուտի եզրին։ Թավուտը ապաստանն է կորսիկացի հովիվների և բոլոր նրանց, որոնք գժտվել են արդարադատության հետ։Պետք է գիտենալ, որ կորսիկացի հողագործը, ազատվելու համար իր դաշտը պարարտացնելու նեղությունից, սովորություն ունի վառելու անտառի որոշ մասը. շատ վատ է, եթե բոցը տարածվում է ավելի հեռու, քան հարկավոր է. ինչ էլ որ պատահի, նա կարող է վստահ լինել, որ լավ բերք կհավաքի ծառերի մոխիրներով պարարտացած այդ հողի վրա։
Մենք այս տարի Հայրենագիտություն դասի փոխարեն անցել ենք Պատմություն։ Անցել ենք տարբեր թագավորների մասին և ծանոթացել նրանց հաղթանակներին։ Նաև այս տարվա ընթացքում ճամփորդել ենք շատ թանգարաններ և տարբեր վայրեր։ Ինձ ամենից շատը դուր է եկել «Վանի թագավորության հիմնադրումը / Տուշպա–Վանը՝ մայրաքաղաք» թեման, քանի որ այս թեման անցնելիս ծանոթացել ենք Վանի թագավորությանը։ Այս տարվա թեմաներն անցել ենք ավելի շատ ուսումնասիրելով, և ինձ շատ են դուր եկել այս տարվա ընթացքում անցած թեմաները։ Այս թեմաներն անցել ենք դասագրքից։ Այս տարվա ընթացքում ես սովորել եմ նոր և հետաքրքիր թեմաներ, և Պատմություն առարկան ինձ համար դարձել է շատ հաճելի և ուսուցանող առարկա։
Ես ունեմ մի քանի նախասիրություններ, որոնք շատ կարևոր են ինձ համար և օգնում են հետաքրքիր ու օգտակար անցկացնել իմ ազատ ժամանակը։
Առաջին հերթին ես սիրում եմ կարդալ գրքեր։ Գիրք կարդալը ինձ տանում է հետաքրքիր աշխարհներ, որտեղ ես սովորում եմ նոր բաներ և զարգացնում եմ իմ երևակայությունը։ Ես սիրում եմ հատկապես արկածային և ուսուցողական գրքեր, քանի որ դրանք և՛ հետաքրքիր են, և՛ օգտակար։
Իմ մյուս նախասիրությունը սպորտն է։ Ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ և երբեմն վալեբոլ։ Սպորտը ինձ տալիս է ուժ, առողջություն և լավ տրամադրություն։ Ես հաճույքով եմ մասնակցում նաև դպրոցական խաղերին և մրցումներին։
Բացի այդ, ես սիրում եմ նկարել և երաժշտություն լսել։ Երբ նկարում եմ, ես կարողանում եմ արտահայտել իմ մտքերը և զգացմունքները։ Իսկ երաժշտությունը ինձ հանգստացնում է և օգնում է ավելի լավ տրամադրություն ունենալ։
Ես նաև սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընկերների հետ, խոսել և խաղալ միասին։ Ընկերների հետ անցկացրած ժամանակը միշտ ուրախ է և հիշարժան։
Իմ նախասիրությունները ինձ դարձնում են ավելի հետաքրքիր մարդ և օգնում են զարգանալ տարբեր ուղղություններով։
5. Եթե տարբերակներում բերված զույգ տառերից մեկի առաջին տառն ավելացնես ԱՐՈՒ բառին ձախից, իսկ մյուսը՝ աջից, կստանաս նոր բառ։ Նշի՛ր ճիշտ տարբերակը։ Ի՞նչ բառ ստացվեց։
7.Հայերենի այբուբենի թվային արժեքից օգտվելով՝ պարզի՛ր, թե որ տարբերակն է համապատասխանում «կանաչ» բառին․
50, 1, 300, 900
60, 1, 400, 1, 700
200, 1, 300, 20, 2000
8.Ո՞րն է «ոտքը քարին առնել» դարձվածքի բացատրությունը․
Ոտքը քարին հարվածել
Ձախորդության,արգելքի հանդիպել
Ոտքով քարը հրել
9.Նշի՛ր այն բառը, որից «քամվել են» դար, սանր, դաս, սարդ, սար, դարս բառերը։
Դասասենյակ
Դասալսում
Դասարան
Սառնարան
10.Գտի՛ր, թե գարնանային ինչ բառ է գաղտնագրված: Օգնություն՝ Գաղտնագիրը գտնելու, կարդալու համար պետք է հիշել, որ հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը:
Զաայբրեթովոնուքե
Զարթոնք
11.Գտա՞ր նախորդ առաջադրանքի գաղտնագրված բառը․․․ Կեցցե՛ս։ Իսկ հիմա արհեստական բանականության միջոցով ստեղծի՛ր այս բառի նկարը, ապա մի գեղեցիկ գարնանային պատմությո՛ւն հորինիր։ Տեղադրի՛ր բլոգումդ, հրապարակման հղումն էլ՝ պատասխանի դաշտում։
12.Տարբերակներից ո՞րն է միավորում կավ և ականատես բառերը: Այն այս բառերից մեկի հոմանիշն է, մյուսի՝ գրաշրջումը (այսինքն՝ կազմված է նրա բոլոր տառերով)։
հող
ավազ
տեսնող
վկա
13.. «Բանիմացիա» ուսուցողական մուլտֆիլմերի շարքից դիտի՛ր «Վերադարձ դեպի ճշմարիտը» մուլտֆիլմը։ Գրի՛ր՝ ի՞նչ գիտեիր, ի՞նչ նոր բան իմացար-սովորեցիր, մուլտֆիլմի ո՞ր հատվածն ամենաշատը հավանեցիր։ Մուլտֆիլմից դո՛ւրս բեր 8-10 հատուկ անուն(մեծատառով գրվող բառեր՝ մարդկանց, քաղաքների, պետությունների, գետերի, լճերի, ծովերի և այլ անուններ)։ https://www.youtube.com/watch?v=LyGxTMMjtKU&t=1s
Ես արդեն գիտեի, որ Հայաստանը աշխարհի առաջին երկրներից մեկն է, որը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և որ այդ իրադարձությունը կապված է Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հետ։Ինձ ամենաշատը դուր եկավ այն հատվածը, որտեղ ցույց էին տալիս Հայաստանի փոխակերպումը՝ երբ հին հավատալիքներից անցում էր կատարվում դեպի քրիստոնեություն, և այդ պահին ժողովրդի մեջ ծնվում էր նոր հավատ ու միասնականություն։Հայաստան Տրդատ Գ Գրիգոր Լուսավորիչ Հռոմ Կեսարիա Անի (որպես պատմական մշակութային կենտրոն) Արտաշատ Արարատ Հայոց աշխարհ Քրիստոնեություն
Ձմեռը երկար էր ու լուռ։ Լեռները ծածկվել էին սպիտակ լռությամբ, իսկ գյուղի փոքրիկ պատուհաններից հազիվ էր երևում արևի մի շող։
Բայց մի առավոտ ամեն ինչ փոխվեց։
Հողը սկսեց շնչել, ձյունը՝ հալվել, ու առաջին կանաչ ծիլը համարձակ դուրս եկավ հողի տակից։ Քամին, որ ամիսներ շարունակ սառը էր, հիմա մեղմ շոյում էր ծառերի ճյուղերը։
Գյուղի երեխաները վազեցին դաշտերը․ — Գարուն է եկել… զարթոնք է եկել,— շշնջում էին նրանք։
Ամեն ծաղիկ, որ բացվում էր, կարծես մի նոր հույս էր բերում մարդկանց սրտերին։ Նույնիսկ հին, չորացած ծառը սկսեց նոր ճյուղեր տալ։
Այդպես գյուղը հասկացավ, որ զարթոնքը միայն բնության մեջ չէ․ այն ապրում է նաև մարդու ներսում, երբ նա հավատում է նոր սկիզբներին։