Ձմռան առաջին օրը
<<Ձմռան առաջին օրը >>

Այսօր ձմռան առաջին օրն է, այսինքն՝ դեկտեմբերի 1-ն է։ Այս տարի դեկտեմբերի 1-ը երկուշաբթի է։ Առավոտյան արթնացա և նկատեցի, որ ոչ մի ձյուն կամ եղյամ չկար։ Ես շատ տխրեցի, բայց ուժերս հավաքեցի և վեր կացա անկողնուց, քանի որ, ինչպես գիտենք, բոլոր երեխաները երկուշաբթի օրը այցելում են դպրոց։ Ես շատ կուզեի, որ ձմռան առաջին օրը ձյուն գա, բայց ձյունը ունի և իր լավ կողմերը, և իր վատ կողմերը։
Լավ կողմերից է, օրինակ՝ ընկերների հետ ձնագնդիկ խաղալը, ձնեմարդ պատրաստելը և այլն։
Վատ կողմերից է, օրինակ՝ ճանապարհների անանցանելիությունը, հիվանդանալը, որի արդյունքում երեխաները մեծ հավանականությամբ չեն կարող այցելել դպրոց։
Ձմռան առաջին օրը միշտ ինչ-որ կախարդանք ունի, և այդ կախարդանքը մեզ հիշեցնում է՝ երբեմն պարզապես պետք է կանգնել, շնչել սառն ու մաքուր օդը և նորից զարմանալ աշխարհից։