Ամառային արձակուրդների առաջադրանքներ մայրենիից
Ողջույն, ինձ ամառային արձակուրդների ժամանակ հանձնարարել էին մայրենիից դաս որտեղ ես պետք է ընտրեմ մի կամ մի քանի գիրք կամ հեքիաթ կարդամ այն այնուհետև այդ գրքի կամ հեքիաթի մասին ձեզ հետ իմ բլոգում կիսվել:Քանի որ հեքիաթները լինում են կարճ, ես որոշեցի կարդալ գիրք,որը հայտնի ֆուտբոլիստ Նեյմարի մասին էր: Գրքում կար Նեյմարի մասին ամեն ինչ:Գրքում գրված էր թե ինչ ով է զբաղվել փոքր ժամանակ ,ինչ նախասիրություններ է ունեցել և այլն:Գիրքն բաղկացած էր 425 էջերից:Գրքի հեղինակն է Կայոլի Լուկա : Առաջին հայացքից Նեյմարն իր խաղաոճով բացասական կերպար է` ստադիոնում ոչ մի հանճարեղ բան չի անում, սիմուլյացիաներ է անում.շատ է ընկնում, քիչ վազում ու միաժամանակ աստղաբաշխական գումարներ վաստակում,թանկ մեքենաներ վարում ու ապրում գլհամուրային այնպիսի կյանքով,որի մասին կերազեին շատ ու շատ մարդիկ:Այս կարծիքն փշուր – փշուր է լինում այս գիրքն ընթերցելուց հետո:
Նաև ես կարդացել եմ <<Թելեթրիփ>> գիրքը:Այն ինձ շատ դուր եկավ և ուներ և հետաքրքիր սկիզբ և հետաքրքիր ավարտ:Գիրքը բաղկացած է 125 էջից:Ինձ շատ դուր եկավ այդ գիրքը, քանի որ գրքում կար մի աղջիկ ով ապրում էր իր պապիկի և տատիկի հետ նրանց գյուղում և ամեն օր նրանք ունենում էին տարբեր արկածային օրեր: Գիրքը բաժանված էր տարբեր մասերի և ուներ տարբեր վերնագրեր։ Օրինակ Թելեթրիփի գերբը,Շուկա, Ծանոթություն Տուկանի հետ,Էնդան փռշտում է ու բանաստեղծում, Չսպասված հյուրերի օր,Չար թվացող բարի վհուկը և այլն:Գրքում իմ ամենասիրելի հատվածը 91- ից 92 էջերում է որտեղ Թելեթրիփի քաղաքացիները գովում էին հայկական շուկան և հայկական ծիրանը:Իդեպ գրքի վերջում կտեսնեք տարբեր բաների բացատրություններ որոնք,որ կարող են ձեզ համար տարորինակ հնչել: Օրինակ լսել եք Բուդդա բառը:Եվ ես այտեղից ընտրեցի մի հատված և ուզում եմ ձեզ պատմել:
Ժյուլ Վեռն (աշխարհագետ) և (գրող)
-Ասում են Երկիր մոլորակում այս անունով ֆրանսիացի աշխարհագետ և գրող է ապրել: Պնդում են նաև,որ հենց նա՛ է հիմնադրել գիտաֆանտաստիկ գրականությունը ... Ո՞վ իմանա` գուցե չեն խաբում: Մի բան հաստատ է. Ժյուլ Վեռնն ասում էր. << Տերևից խելացի ոչինչ չկա>>: Ազնիվ խոսք, չեմ խաբում, հենց այդպես էլ ասում էր:Կարդա՛ նրա գրքերը և կտեսնես: