October 2

Ֆուտբոլի մասին տեղեկություն

Ֆուտբոլ ավելի կոնկրետ ոտք գնդակ մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է ։Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։  Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։Ֆուտբոլում երկրպագուների հիմնական նպատակը խաղի ընթացքում իրենց թիմին խրախուսելն է:Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ – Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։Ամեն ֆուտբոլի թիմ ունի իր թմի անունը։Իմ ամենասիրելի թիմը դա Ռեալ Մադրիդն է-Իսկական անուն Թագավորական ակումբ։

Առաջին առաջնությունը1863 թվական, Անգլիա 

Կանոններ

 Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին,

• Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի,

• Խաղացողներին արգելվում է կոշիկների վրա կրել մեխեր, երկաթե թիթեղներ կամ ռետինե կոշիկներ,

• Ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև 15 րոպեով դադար,

• Խաղին մասնակցում են երկու թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Ռեալ Մադրիդ

Թագավորական Ակումբ ,նաև անվանում են պարզապես Ռեալ Մադրիդ, իսպանական ֆուտբոլային ակումբ է Մադրիդում։Ստեղծվել է 1902թ. մարտի 6ին և ստեղծման օրվանից ի վեր խաղացողները կրում են սպիտակ համազգեստ։ Real բառը առաջացել է իտալերեն royal բառից, որը նշանակում է արքայական։Ամբողջական անուն-Real Madrid Club de Fútbol․2019թ. ակումբի արժեքը գնահատվում էր 3,8 միլիարդ եվրո և աշխարհի ամենաբարձր վարձատրվող թիմն էր (զբաղեցնում էր 2րդ հորիզոնականը)։Մինչ այժմ թիմը նվաճել է 4 միլիարդ դոլարի գավաթներ և առաջնություններ։Real Madrid ակումբում խաղացել են և խաղում են շատ հայտնի ֆուտբոլիստներ օրինակ Ռոնալդու,Կռոս,Բելինգեմ,Մբապեե և այլն․․․

October 2

Շների մասին

Աշխարհում գոյություն ունի մոտ 340-400 շների ցեղատեսակ։Շները համարվում են ընտանի կենդանի։Իմ ամենասիրելի շունը դա Լաբլադոր տեսակի շնունն է։Ես տանը ունեմ շունիկ ով շատ խելացի և գեղեցիկ է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։Աշխարհում կա շուրջ 500 հազար միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից։Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ չափերից՝ դրանց կմախքը 256 ոսկոր ունի։ 

Լաբրադոր ցեղատեսակի շների մասին տեղեկություն․

Լաբրադոր,շան ամենահայտնի ցեղատեսակներից մեկն է աշխարհում։Նրանք հայտնի են իրենց խելացիությամբ։Լաբրադոր տեսակի շները առաջացել են ԱՄՆ-ում։Նրանց մաշկը լինում է Հարթ, կարճ, խիտ և ուղիղ։Կյանքի տևողությունը մոտ 12-13 տարի։Առաջին Լաբրադորը բուծվել է 1889թ․Լաբրադորները լինում են տարբեր գույների , բայց ամենաշատը հանդիպում են ՝ սպիտակ և ոսկեգույն տեսակները։Ներկայումս նրանք աշխատում են որպես որսորդների և հաշմանդամների օգնական  և մասնակցում են մրցույթների: Այս ջերմ ու խելացի շանը ճանաչում են բոլորը: Շատ արտիստներ և նկարիչներ օգտագործում են հենց այս ցեղատեսակի նկարը որպես հավատարիմ ուղեկցորդ, ով համբերատար սպասում է իր տիրոջ կողքին:

Իմ շատ տեսակը Կոկեր Սպանիել(Անգլյական)․

Կոկեր Սպանիելն ամենից առաջ հավատարիմ, ուղեկցող ցեղատեսակ է։ Նա հնազանդ, ուրախ և զվարթ շուն է, ով սիրում է գոհացնել իր տիրոջը։ Սպանիելը երջանիկ է զգում իրեն, երբ նստում է բազմոցին՝ իր սիրելի տիրոջ կողքին, կամ էլ բակում խաղում է երեխաների հետ։Ի տարբերություն մնացած շների՝ այս հրաշքները փոքր են և հարմար բնակարանի կամ փոքր տան համար։ Նրանք նաև հիանալի թերապիա-շներ են։ Այս ցեղատեսակի շունը ընտանիքի հավատարիմ ընկեր է, ով սիրում է երեխաներին, մյուս կենդանիններին և մեծերին։Կյանքի տևողություն 12-15 տարի։Գույն-Ոսկեգույն,սպիտակ և շականակագույն։Այս ցեղատեսակը փափուկ է և պահանջում է խնամք։

October 2

Մաթեմատիկա 02/10/2025 Համաչափություն

Տեսական նյութ

Նայիր այս պատկերներին:Համաչափության հատկություն

12.png

Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են:

Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:

32.png

Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:

Ասում են, որ M և  M1 կետերը համաչափ են m ուղղի նկատմամբ,եթե այդ ուղիղը ուղղահայաց է MM1 հատվածին և անցնում է նրա միջնակետով: 

Տրված m ուղղի նկատմամբ M և M1 համաչափ կետերը կառուցելու համար պետք է՝ 

1) տանել m ուղղի ուղղահայաց որևէ ուղիղ,

2) այդ ուղղի վրա նշել երկու կետեր, որոնք ունեն m ուղղից միևնույն հեռավորությունը և գտնվում են նրա տարբեր կողմերում:

Simetrija_ass_punkti.png

Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:

Ասում են, որ պատկերը օժտված է առանցքային համաչափությամբ, եթե գոյություն ունի այնպիսի ուղիղ, որը պատկերը բաժանում է այդ ուղղի նկատմամբ երկու համաչափ մասերի:

Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝

Aksiala9.jpg

և բնության մեջ՝

111.jpg
Տեսական նյութը՝ Իմ դպրոց կայքից

1) Նկարված կանաչ կետերից ո՞րն է a ուղղի նկատմամբ համաչափ A կետին:

Sim13.png

M.

2) Այս պատկերը համաչափ է կարմիր գծի նկատմամբ: Գտիր տրված կետերին համաչափ կետերը:
ա. C կետին համաչափ կետ է՝ M
բ. P կետին համաչափ կետ է՝ E

Simetrija_ass1.png

3) Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

4

4) Արդյո՞ք այս պատկերը համաչափ է գծված առանցքի նկատմամբ:

сссс.png

Ոչ

5) Ո՞ր թվանշանն է, որն ունի անվերջ թվով համաչափության առանցքներ:

0

6) Նշիր Оx առանցքի նկատմամբ իրար համաչափ կետերը:

14_koord8punkti.png

D – F A – B G-H E-C

7)

Արդյո՞ք այս պատկերն ունի համաչափության առանցք:

006.gif

3

8) Քանի՞ համաչափության առանցք ունի բերված նկարը:

008.jpg

3