Մաթեմատիկա 01/10/2025
Թվի գտնելը նրա տոկոսով
Առաջադրանք։ Տրված B թիվը հավասար է տրված A թվի p%-ին։ Գտիր A թիվը։
Կանոն։ Որպեսզի գտնենք A թիվը, որի p%-ը հավասար է B թվին, պետք է B թիվը բաժանել p/100 կոտորակին՝ A=B:p/100=B*100/p:
Օրինակ՝ Գտիր այն թիվը, որի 20 %-ը 30 է։ B=30, p=20։
Ըստ կանոնի. 30:20/100=30*100/20=150 :
երկու թվերի տոկոսային հարաբերություն գտնելը
Առաջադրանք։ Տրված B թիվը տրված A թվի քանի՞ տոկոսն է։
Կանոն։ Իմանալու համար, թե B թիվը A թվի քանի տոկոսն է, պետք է նրանց հարաբերությունը բազմապատկել 100-ով, այսինքն p=B/A*100=(B*100)/A:
Օրինակ՝ 20-ը 25-ի քանի՞ տոկոսն է։
Ըստ կանոնի. 20/25*100=(20*100)/25=80:
Մեծությունների տոկոսային փոփոխությունը
Առաջադրանք։ Տրված A թվին գումարել են (նրանից հանել են) տրված B թիվը։ Քանի՞ տոկոսով է մեծացել (փոքրացել) A թիվը։
Կանոն։ Իմանալու համար, թե քանի տոկոսով է մեծացել (փոքրացել) A թիվը, պետք է գտնել, թե B թիվը A թվի քանի տոկոսն է։
Օրինակ: Միջոցառմանը ներկա էին 1000 մարդ։ Որոշ ժամանակ անց ավելացան է 90 մարդ։ Քանի՞ տոկոսով ավելացան մասնակիցները։
Այս խնդրում A = 1000, B = 90։ Բերված կանոնի համաձայն՝
p=(90/1000)*100=9000/1000=9: Այսպիսով, մասնակիցները ավելացան 9%-ով:
Առաջադրանքներ
- Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`ա) 20 %-ը հավասար է 25-ի, գ) 10 %-ը հավասար է 70-ի,բ) 45 %-ը հավասար է 90-ի։
ա) 20 %-ը հավասար է 25-ի
25 x 100 = 2500
2500 : 20 = 125
Պատ,՛125
բ) 45 %-ը հավասար է 90-ի։
90 x 100 = 9000
9000 : 45 = 200
Պատ․՛200
գ) 10 %-ը հավասար է 70-ի,
70 x 100 = 7000
7000 : 10 = 700
Պատ․՛700
- Դասարնի 25 սովորողներից 18-ը բարձր գնհատակ են ստացել։ Սովորողների քանի՞ տոկոսն է բարձր գնահատական ստացել։
18 x 100 = 1800
1800 : 25 = 72
Պատ․՛ 72 %
- Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 30 %-ն են։Դասարանում կա 14 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում։
100 – 30 = 70%
14 x 100 = 1400
1400 : 70 = 20
Պատ․՛20
- Ապրանքի գինը 1000 դրամից բարձրացել է մինչև 1500 դրամ։Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։
Պատ․՛ 50 %
- Խանութում եղած 25 կգ դեղձից 15 կգ-ը վաճառեցին։ Դեղձի ո՞ր մասը վաճառեցին։ Դեղձի քանի՞ տոկոսը վաճառեցին, իսկ քանի՞ տոկոսը մնաց։
15/25=3/5%
15/25 x100=60%
Պատ․՛ 60% վաճառեցին և 40% մնաց։
- Ցերեկույթին ներկա էին 100 մարդ։ Որոշ ժամանակ անց ավելացան է 20 մարդ։ Քանի՞ տոկոսով ավելացան մասնակիցները։
100 : 100 = 1
1×20 = 20
Պատ․՛ 20%-ով
- Ապրանիք գինը 5000 դրամ էր, որոշ ժամանակ անց այն թանկացավ 500 դրամով։ Քանի՞ տոկոսով թանկացավ ապրանքը։
500×100=50.000
50.000:5000=10%
Պատ․՛10 %
- Դասարանում 25 սովորողներից 10-ը աղջիկներ են։ Աղջիկները դասարանում սովորողների ո՞ր մասն են կազմում։ Դասարանի սովորողների քանի՞ տոկոսն են կազմում աղջիկները։
2/5
Պատ․՛ 40%