0

Մաթեմատիկա 22/04/2024

868,874,875

Միմյանցից 90 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից իրար ընդառաջեց դուրս եկան երկու ավտոմեքենա։Երբ նրանք հանդիպեցին,պարզվեց,որ առաջինը անցել է ճանապարհի 1/5 մասը։Որքա՞ն ճանապարհ էր անցել նրանցից յուրաքանչյուրը մինչև հանդիպումը։

Լուծում

  1. 90:5×1=18կմ-առաջինը
  2. 90-18=72կմ-երկրորդ:

Գայլը,գառը ու խոտը Աշոտըպետք է նավով անցկացնի գետի մի ափից մյուսը։Նավակով Աշոտը իր հետ կարող է տանել դրանցից միյայն մեկը,ապա վերադառնալ և տանել մյուսը։Բայց եթե գայլը ու գառը մնան իրար հետ,ապա գայլըկուտի գառանը,իսկ եթե գառն ու խոտը մնան,ապա գառը կուտի խոտը։Ինչպես պետք է վարվի Աշոտը։

Լուծում
I Գառ կտանի հետ կգա կվերցնի խոտը կտանի գառին կվերցնի հետը կբերի, կգա այս ապից կվերցնի գայլն, կթողնի գառին, գայլին կտեղափոխի ու հետ կգա գառին կտանի:

400մ երկարությամբ թունելը60 մ երկարությամբ գնացքը որքան ժամանակում կանցնի, եթե ընթանա 20 մ/վ արագությամբ:

Լուծում

1/ 400+60=460/մ/

2/460:20=23/վ./

Պատ՝. 23վայրկյան:

0

Կիլիկիայի հայոց պետությունում


Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։

Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։

  1. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:

Բագրատունիների վերջին թագավորը Գագիկ II է։

  1. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:

Գագիկ II-ին սպանեց բյուզանդացիների կողմից։

  1. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:

Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։

  1.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։

Լևոն II-ի թագադրությունը տեղի ունեցավ 1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում։

  1. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:

Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը Սիսն էր։

  1. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:

Կիլիկիայի հայոց պետությունում խոսում էին հայերեն։

0

Մաթեմատիկա 22/04/2024

869 20 լիտր բենզինն արժե 7600 դրամ։Վարորդը որքա՞ն պետք է վճարի՝ավտոմեքենան 35 լ բենզին լցնելու համար։

Լուծում

7600։20=380

35×380=11300

870 Աննան 24 տետրի համար վճարեց 560 դրամով ավելի,քան Անին ՝ 16 տետրի համար։Արան որքա՞ն պետք է վճարի այդ տետրերից 12 հատ գնելու համար։

Լուծում

24-16=8

871 Գիրքը գրիչից թանկ է 5 անգամ։Որքա՞ն արճե գիրքը,և որքա՞ն գրիչը,եթե Աննան մեկ գրիչ և մեկ գիրք գնելու համար վճարել է 1000 դրամ և հետ ստացել 40 դրամ մանր։

Լուծում