0

Թեստ 3

Տարբերակ  4

1. Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «3» թվանշան: 

1)    միավորների 2)    տասնավորների                     3)    հարյուրավորների        

4)    հազարավորների     5) ոչ մեկում:

  • Գտիր ամենամեծ քառանիշ և  ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը: 

19809                   2)  9989                      3)  9899                      4)  9909          5) 9000:

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 10 անգամ, իսկ  մյուսը  թողնենք նույնը: 

1)  կմեծանա  10 անգամ             2)  կփոքրանա10անգամ               3)  կփոքրանա10-ով

4)  կմեծանա10-ով                       5) նույնը կմնա:

4. Գտիր 4587թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը: 

1)   45                      2) 7                 3)   87             4)   58             5) 3:

5.  6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

1) 7                           2) 4                             3)                              4) 8                 5) 5:

  • Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով: 

1)   5789, 5759, 7864, 4586

2)   7864, 5895, 5893, 5759

3)   5759, 7864, 5789, 5865

4)   5785, 5865, 7864, 5759

5)   3870, 3799, 3668, 4000:

7.   Եթե 6 կգ 400 գ –ը արտահայտենք գրամներով, ի՞նչ թիվ կստանանք : 

1) 6040                    2) 6400                       3) 64000         4) 640             5) 64:           

8.   40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11:50: Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ:

1) 11:30        2) 12:00          3) 12:10          4) 12:20          5) 12:30

9.Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ  է,  մյուսը` 18սմ:  Գտիր ուղղանկյան պարագիծը: 

1) 64 սմ                   2)  32 սմ                     3) 86 սմ                      4) 43սմ                    5)450սմ:

10. 200 • 9 + 200 – 9 արտահայտության արժեքը կլինի

1) 418                      2) 1909                       3) 2009                       4) 4018          5) 1991:

11.  Արամը մեկ վայրկյանում ե րեք քայլ է անում: Ինչքա՞ն ժամանակում կանի քսանչորս քայլ: 

8

12. Գրիր ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :

990

13.  (78-24:2)+5= 32 արտահայտության մեջ դիր փակագծեր, որ ճիշտ հավասարություն ստացվի:

 14.  Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

1 ,   7,   13,  19,   25,  32

 15. Հաշվիր արտահայտության արժեքը: 

2000-200=1800

1800:9=200

200+380=580

  16. Ուղղանկյան երկարությունը 21սմ է,  իսկ լայնությունը 7սմ փոքր է:

  Գտիր այդ ուղղանկյան մակերեսը: 

S=14×2+21×2=70

17. Մեկ բաժին գաթա պատրաստելու համար Կարինեին անհրաժեշտ է  700 գրամ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք Կարինեին  8 բաժին գաթա պատրաստելու համար:

560

0

Մաթեմատիկա 02/04/2024

Թեստ 2

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
  2. 9760          2) 9076           3) 9670                       4) 9706                 5) 97760:
  3. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:
  4. 9-ով          2) 90-ով           3) 999-ով                     4) 99-ով                 5) 900-ով:
  5. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
  6. կմեծանա 11-ով               2) կփոքրանա 11-ով              3) կմեծանա 5-ով                             4) կփոքրանա 5-ով                5) կմնա նույնը:
  7. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

1) 5                  2) 6                  3) 12                4) 7                 4) 10:

  • Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:
  • 8                2) 0                  3) 5                  4) 4                  5) 6
  •  Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով: 
  • 4626, 5319, 78427, 62436

2) 78427, 62436, 5319, 4626            

3) 78427, 62436, 4626, 5319

4) 4626, 5319, 62436, 78427

5) 40346, 39999, 39998, 29999

  •   
  •   ժամը րոպեներով արտահայտած կլինի
  • 12              2) 6                  3) 20                4) 30                5) 4:
  •  5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 3550                    2) 5530            3) 5035             4) 5553            5) 5350:
  • Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
  • 26              2) 18                3) 9                  4) 30                5) 36:
  •  Գծագրում ներկված է պատկերի
  •      մաը         2)  մասը                    3)  մասը                                          4)  մասը                    5)  մասը:
  1. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:

890։10=89

  1. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:

4

  1. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:

720-35=685

  1. AC հատվածի   երկարությունը 6սմ 7մմ է,  BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը միլիմետրերով:

141 (1մն)

  1. Հաշվիր   3900+( 2100:3-12×50)  արտահայտության արժեքը:

2100:3=700

12×50=600

700-600=100

3900+100=4000

  1. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:

6×2=12

P=12×2+6×2=36

  1. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի:

300×8=1600

5000-1600=4400

0

Տեքստային աշխատանք օր 2

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Փղերը կարող են կշռել մինչև 12 տոննա։

  • Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Տեսակները 2-սն են հնդկական և աֆրիկական։

  • Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը:

  • Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ինձ համար ամենահետաքրքիր հատվածը այս հատվածն է։

Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

  • Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Բարի-հոգատար

Մեծ-հսկա

Նուրբ-բարի

Թակարդում-ազատությունից զրկված

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

Մեծ-փոքր

դժվար -հեշտ

ծանր-թեթ և

շոգ-ցուրտ

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

բարի—փիղ

լավագույն— ընկեր

փղի— ձագ

երկար—կնճիթ

  • Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—բնից

                             Ողջունել—քթով

                             Վերցնել—կերակուր

                            Ներս քաշել—ջուրը

  • Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Հսկա կենդանին սնվում է ամբողջ օրը խոտով։

0

Արտաշեսյաններ

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։