0

English

1 two bowls of soup.

2 three glassis of water.

3 two loafis of bread.

4 three sliceis of bread.

5 two cartones of lemon juice.

6 two cartones of milk.

7 two piece of cake.

8 three boxes of cereal.

9 three glasses of cola.

10 two capes of coffee.

11 three jaris of jam.

12 three piece of cheese.

1 A: Can I have a cup (cup,piece,carton) of tea please?

B:Here you are.

2 A: Here are three pieces (jars,cans,pieces) of cake,all for you.

B:Thank you,Grandma.Youre so king .

3 A: Can you buy a bottle (bottle,box,kilo) of milk,please?

B:Sure

4 A:We need a kilo (bowl,kilo,box) of meat.

B:Ok

5

A: Can I have a glass (glass,kilo,carton) of water, please?

B:Yes,of course.

0

Երեք ավարտով հեքիաթներ. հորինում ենք չորրորդ ավարտը տնային

ԽԵՂՃ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ
Բորտ մոլորակի վրա ապրում

էին ուրվականներ, շա՜տ ուրվականներ։ Ապրո՞ւմ էին։ Չէ՛,
ավելի ճիշտ՝ հազիվ էին իրենց գոյությունը քարշ տալիս, մի կերպ ծայրը-ծայրին էին հասցնում։
Բոլոր ուրվականների նման նրանք ապրում էին որտեղ պատահի՝ քարանձավներում, հին,
կիսաքանդ ամրոցներում, դատարկ, լքված տներում, ձեղնահարկերում։ Կեսգիշերին նրանք
դուրս էին գալիս իրենց թաքստոցներից և ցրվում մոլորակով մեկ՝ վախեցնելու բորտացիներին։
Բայց բորտացիները նրանցից բոլորովին չէին վախենում։ Նրանք խելացի մարդիկ էին և
ուրվականներին չէին հավատում։ Երբ հանդիպում էին նրանց, այնքան էին ծիծաղում, մինչև
ուրվականները, ամոթից կարմրելով, անհետանում էին։
Օրինակ՝ հենց որ ուրվականներից մեկը սկսում էր շղթաները զընգզընգացնել ու ճռռացնել,
հայտնվում էր բորտացիներից մեկն ու բղավում.
– Հե՜յ, ուրվակա՛ն, գոնե շղթաներդ մի քիչ յուղիր, թե չէ շատ են ճռճռում։
Իսկ երբ մեկ ուրիշ ուրվական, օրինակ, սկսում էր թափահարել իր ճերմակ սավանը…
իսկույն բորտացիներից մեկը, ավելի շուտ մի փոքրիկ տղա ձայն էր տալիս.
– Ի՜նչ ես դեսուդեն ընկնում, շուտ սավանդ բեր, մտցրու լվացքի մեքենայի մեջ։ Վաղուց
ժամանակն է, որ այն քիմմաքրման տանես։
Լուսադեմին ուրվականները վախեցած, հուսահատված վերադառնում էին իրենց
թաքստոցները և բողոքում.
12
– Սատանան գիտի, թե ինչ է կատարվում։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինձ ինչ ասաց մի
սինյորա, որ պատշգամբում նստած գիշերային զովն էր վայելում։ «Տե՛ս,- ասաց,- չուշանաս, քո
ժամացույցը ետ է մնում։ Մի՞թե ձեր ուրվականների մեջ մի ժամագործ չկա, որ վերանորոգի այն»։
– Իսկ ի՞նձ։ Նրանք ինձ համար մի գրություն էին թողել, կոճգամով դռանն էին փակցրել։ Եվ
գիտե՞ս, թե այնտեղ ինչ էր գրված։ «Հարգելի սինյոր ուրվական, երբ ավարտեք Ձեր զբոսանքը,
դուռը կփակեք։ Անցյալ գիշեր դուռը բաց էիք թողել, թափառական կատուները տուն էին մտել և
խմել իմ փիսիկի կաթը»։
– Ոչ մի հարգանք ուրվականների նկատմամբ։
– Ոչ մի պատկառանք։
– Պետք է ինչ-որ բան ձեռնարկենք։
– Օրինակ ի՞նչ։
Ինչ-որ մեկն առաջարկեց բողոքի ցույց կազմակերպել, մեկ ուրիշը՝ խփել մոլորակի վրա
եղած բոլոր զանգերը, որ բորտացիները չկարողանան քնել։ Վերջապես խոսքը հասավ ամենածեր
և ամենաիմաստուն ուրվականին։
– Տիկնայք և պարոնայք,- ասաց նա՝ կարկատելով իր հնամաշ սավանի ծակերը,-
թանկագին բարեկամներ, ոչ մի բան չենք կարող անել։ Բորտացիներին այլևս չենք կարող
վախեցնել։ Երբե՛ք։ Նրանք ընտելացել են մեր աղմուկին, գիտեն մեր բոլոր հնարքները, և մեր
բողոքները նրանց չեն հուզի։ Ո՛չ, մենք այստեղ այլևս անելիք չունենք…
– Ի՞նչ է նշանակում՝ «այստեղ»։
– Ուզում եմ ասել՝ այս մոլորակի վրա։ Պետք է արտագաղթել, հեռանալ այստեղից…
– Իհարկե, որ հայտնվենք մի մոլորակի վրա, որտեղ միայն մոծակներ ու ճանճե՞ր կան։
– Ոչ, պարոնայք, ես մի շատ հարմար մոլորակ գիտեմ։
– Եվ ինչպե՞ս է այն կոչվում։
– Այդ մոլորակի անունը Երկիր է։ Ես մի հավատարիմ ու վստահելի մարդուց իմացել եմ, որ
Երկրի վրա միլիոնավոր երեխաներ են ապրում, որոնք հենց լսում են ուրվականների մասին,
վախից գլուխները բարձի տակ են թաքցնում։
– Ի՜նչ հրաշալի բան է։
– Չի՜ կարող պատահել։
– Ինձ այդ մասին պատմել է մի մարդ,- շարունակեց ծեր ուրվականը,- որը կյանքում երբեք
սուտ չի խոսում։
– Դե լավ, ուրեմն եկեք քվեարկենք։ Քվեարկենք։
13
– Ինչի՞ համար քվեարկենք։
– Ո՞վ է համաձայն, որ տեղափոխվենք Երկիր մոլորակ, թող թափահարի իր սավանը։
Սպասեք հաշվեմ. մեկ, երկու, երեք… քառասուն … քառասուն հազար… քառասուն միլիոն… Իսկ
ո՞վ է դեմ. մեկ, երկու… Դե ինչ, ճնշող մեծամասնությամբ որոշումն ընդունվեց, գնում ենք։
– Իսկ նրանք, ովքեր դեմ էին, նո՞ւյնպես կարող են գնալ։
– Իհարկե։ Փոքրամասնությունը պետք է հետևի մեծամասնությանը։
– Ե՞րբ ենք մեկնում։
– Վաղը երեկոյան, մութն ընկնելուն պես։
Հաջորդ երեկոյան, դեռ Լուսինը չծագած (ի դեպ, Բորտ մոլորակում տասնչորս Լուսին կա,
ու անհասկանալի է, թե ինչպես է նրանց հաջողվում պտտվել նույն մոլորակի շուրջը և չբախվել
միմյանց), բորտացի ուրվականները շարք կազմեցին և թափահարեցին իրենց սավանները՝ մեծ,
անաղմուկ թևերի նման… Եվ ահա նրանք թռան… Սպիտակ հրթիռների նման թռան դեպի
տիեզերք։
– Իսկ ճանապարհից չե՞նք շեղվի
– Մի՛ վախեցեք, ծերուկն այնքան լավ գիտի երկնային ուղերթները, որքան իր մաշված
սավանի անցքերը…
Առաջին ավարտ
Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականները մոտեցան
Երկրագնդին և վայրէջք կատարեցին այն մասում, որ այդ պահին ստվերի մեջ էր, այդտեղ գիշերը
նոր էր սկսվում։
– Իսկ հիմա ցրենք մեր կուռ շարքերը և թռչենք տարբեր կողմեր,- ասաց ծեր ուրվականը։-
Յուրաքանչյուրը թող ուսումնասիրի իր շուրջը և գործի ըստ իրավիճակի։ Լուսադեմին
կհավաքվենք այստեղ և կքննարկենք դրությունը։ Համաձա՞յն եք։
Եվ ուրվականները հալվեցին գիշերային մթության մեջ։
Իսկ երբ լուսադեմին նորից հանդիպեցին, քիչ էր մնում ուրախությունից դուրս թռչեին
իրենց սավաններից։
– Տղանե՛ր, սա պարզապես դրախտ է։
– Ի՜նչ երջանկություն։
– Ի՜նչ տոն։
– Ո՞վ կմտածեր, որ այսքան շատ մարդ դեռ հավատում է ուրվականներին։
– Եվ ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները։
14
– Եվ նույնիսկ կրթված մարդիկ։
– Ես մի դոկտորի վախեցրի։
– Իսկ ես՝ նախարարի։ Վախից նույնիսկ նրա մազերը ճերմակեցին։
– Վերջապես մեզ համապատասխան մոլորակ գտանք։ Ես կողմ եմ, որ մնանք այս
մոլորակում։
– Ե՛ս էլ։
– Ե՛ս էլ։
Այս անգամ քվեարկելիս ծածանվեցին բոլոր սավանները, ոչ մեկն անշարժ չմնաց։
Երկրորդ ավարտ
Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականներն արդեն
շատ հեռու էին իրենց մոլորակից։ Ցավոք սրտի, մեկնումից առաջ խառնաշփոթի մեջ ոչ ոք
չնկատեց, որ շարասյան առջևում հայտնվել էին հենց այն ուրվականները, որոնք դեմ էին երկիր
թռչելուն։ Իսկ դրանք հենց երկրային ուրվականներ էին։, ավելի ճիշտ՝ միլանցի ուրվականներ,
որոնք փախել էին Լոմբարդիի մայրաքաղաք Միլանից՝ չդիմանալով հոտած պոմիդորների
տարափին, որ նրանց վրա էին նետում տղաները։ Ուրվականները թաքուն եկել էին Բորտ
մոլորակ և թաքնվել տեղացի ուրվականների մեջ։ Եվ տուն վերադառնալու մասին նրանք,
բնականաբար, լսել անգամ չէին ուզում։ Իսկ եթե որևէ մեկն իմանար, որ նրանք երկրացի
ուրվականներ էին, նրանց վիճակը լավ չէր լինի։ Ու այդ ժամանակ նրանք մտածեցին… Ինչ որ
մտածեցին, այն էլ արեցին։
Նրանք շարասյան գլուխն անցան։ Բոլորը ենթադրում էին, որ ծեր, իմաստուն ուրվականն է
ցույց տալիս ճանապարհը, իսկ նա թռչելիս ննջում էր։ Իսկ երկրացի ուրվականները, Երկիր
թռչելու փոխարեն, փոխեցին ճանապարհը և ուղղություն վերցրին դեպի Պիկյո մոլորակ, որը
գտնվում էր երեք հարյուր միլիոն միլիարդ կիլոմետր և յոթ սանտիմետր հեռավորության վրա։
Այդ մոլորակում միայն ինչ-որ խոսող գորտեր էին ապրում։ Բորտացի ուրվականներն այնտեղ
վատ չէին ապրում, համենայն դեպս մի քանի հարյուր տարի։ Իսկ հետո գորտերն էլ դադարեցին
վախենալ նրանցից։
Երրորդ ավարտ
Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականները հայտնվեցին
Լուսնի մոտ և արդեն պատրաստվում էին վայրէջք կատարել Երկրի վրա և իրենց գործին անցնել,
երբ հանկարծ տեսան, որ Երկրից դերի իրենց է թռչում ուրվականների նույնպիսի մի հոծ
շարասյուն։
15
– Հե՜յ, ովքե՞ր եք։
– Իսկ դո՞ւք ովքեր եք։
– Դա ազնիվ չէ, մենք առաջինը հարցրեցինք։
– Մենք ուրվականներ ենք, Երկիր մոլորակից։ Հեռանում ենք, քանի որ այստեղ այլևս ոչ ոք
մեզնից չի վախենում։
– Եվ դեպի ո՞ւր եք թռչում։
– Դեպի Բորտ մոլորակ։ Մեզ ասել են, որ այնտեղ մարդիկ կան, ում կարելի է վախեցնել։
– Դժբախտնե՜ր։ Իմացեք, որ մենք հենց այդ մոլորակից ենք հեռացել, քանի որ այնտեղ
ուրվականներն այլևս անելու բան չունեն։
– Գրողը տանի, բա ի՞նչ անենք։
– Եկեք միավորվենք և փնտրենք մի այնպիսի մոլորակ, որտեղ վախկոտներ են ապրում։
Մի՞թե ամբողջ Տիեզերքում չի գտնվի գոնե մի այդպիսի մոլորակ…
– Իհարկե, հենց այդպես էլ պետք է անել…
Այդպես էլ արեցին։ Բորտացի և երկրացի ուրվականները միավորվեցին, մի փոքր շեղեցին
ճանապարհը և անհետացան Տիեզերքի խորքերում։

Չորրորդ ավարտ

Եվ հետո ուրվակաները որոշեցին, որ պետք է գնալ հագնել ծարածույի շորեր և ուրախացնել երեխաներին,բայց կար մի խնդիր։Ուրվակաները չէին կարողանում հանել իրենց սպիտակ սավանը և այդպես ուրվակաները շատ տխրեցին․․․

0

Մաթեմատիկա 08/04/2024

1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլորթվանշանները՝ 3։

1) 734333

2) 374333

3) 473333

4) 347333

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 2, 420, 580, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 102, 98, 89, 78

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 4-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 2016, 1048, 24, 1000096, 4

4․ Քանի՞ դեցիմետր է 4/5 մետրը։

1) 80

2) 8

3) 800

4) 12

5․ Գտի՛ր թիվը, որը 3-ի բաժանելիս ստացվում է 4 և 2 մնացորդ։

1) 15

2) 14

3) 13

4) 12

6․ Ո՞րն է թվի գրության 1-ին կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 100

4) 1000

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝կստացվի ճիշտ անհավասարություն․10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 դեցիմետր 20 սանտիմետրը սանտիմետրերով․

1) 70

2) 700

3) 5020

4) 5200

10․ Արկղում կար 18 միատեսակ գնդակ։Արկղից հանեցին դրանց 7/9 մասը։Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 4

2) 14

3) 205

4) 25

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնքբաժանվում են և՛ 3-ի և՛ 4-ի։

2400 3636

12․ Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

20սմ

13․Լրացրու բաց թողնվածբառը(բառերը)։ Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը————— ։Չի փոխվում

14․ Հաշվիր 115-(2+110:10)+6։(1+2) արտահայտության արժեքը։

104

15․ Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք էհանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

15

16. Քառակուսի հողամասի երեք կողմը շրջապատված է 42 մետր երկարությունունեցող ցանկապատով։ Գտե՛ք հողամասի մակերեսը։

Լուծում՝

42:3=14

14×14=196

Պատ.՝196

17․ Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100 տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրըվաճառվեց 1 հատը 30 դրամով։ Որքա՞ն եկամուտ ստացվեց։

Լուծում՝

27×100=2700

2700×30=81000

81000-54000=27000

պատ.՝ 27000դր

0

Երեք ավարտով հեքիաթներ. հորինում ենք չորրորդ ավարտը:

<<ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ>>
Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
3
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
4
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։
Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
5
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։
Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
6
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։
Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

Չորրորդ ավարտ

Ճանապարհին գտավ մի տուփ և որոշեց տանել տուն նոր բացել։ Հասավ տուն, հարմար տեղավորվեց, բացեց տուփը և մեծ քանակով փող տեսավ և մի նամակ։ Նամակում գրված էր․ <<Բարև, քեզ գրում են ավազակները։ Մենք որոշեցինք քեզ փող ուղարկել, քանի որ դու աղքատ ես>>։

Եվ այդպես տղան ուրախացավ և արագ գնաց, այդ փողը տվեց տատիկին ու ասաց․

-Այս փողը քեզ տատիկ։

-Բայց ինչու՞ հենց ինձ,-հարցրեց տատիկը։

-Որովհետև ես քո կախարդանքի միջոցով եմ այս փողը վաստակել։

-Շնորհակալություն,-ասաց տատիկը։

Եվ այդպես տղան և տատիկը ապրեցին ուրախ և երջանիկ։