0

Պիցցաթղիկ

Ողջյուն,այսօր մենք կպատրաստենք պիցցա։

Անհրաժեշտ մթերքներն են՝

պիցցայի խմոր

կետչուպ

մայոնեզ

երշիկ

խոզապուխտ

պանիր

լոլիկ

բիբար

զեյթուն

5613960-650-1452240267-picca-na-klassicheskoj-osnove

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ 1ժամ

Նպատակը՝զարգացնել խոհարարական հմտություններ, ձևավորել թիմով աշխատելու կարողություն

Ֆիզիկական միջավայր՝ դասասենյակ, խոհանոց-լաբորատորիա

Անհրաժեշտ գործիքներ՝ խոհանոցային պարագաներ(տախտակ, դանակ), գոգնոց,քերիչ, գլխարկ, տեսախցիկ

Անհրաժեշտ մթերքներ՝ խմոր,մայոնեզ,կետչուպ,երշիկ,լոլիկ,պանիր,զեյթուն,ձու,վետչինա,բիբար:

Արդյունքում սովորողները կզարգացնեն իրենց խոհարարական հմտությունները,և կստանան ամենահամեղ պիցցաները,որը կհամտեսեն դրսում՝վայելելով գարնանային արևոտ եղանակը:

0

English

  1. Fill in much/many. 1There are many pencils on the desk. 2 There isn’t much coffee in the cup. 3How many pupils are there in your class 4 How much is your new dress? 5How much time have you got to write all the exercises
  1. Choose the right word. 1 Buy two loaves of bread, please. 2 Who is the man standing at the window? 3How many box of sweets do you want to buy? 4Are there wolves in that forest? 5There is a policeman in the street. 6This blouse is small. 7Do you always brush your teeth
  1. This room is larger than your room.
    l
  2. That dress is the nicest in this shop.
  3. This blouse is smaller than the pink one.
  4. This is the funniest story in the book.
  5. The brown box is bigger than the blue box.
  6. February is the shortest month of the year.

1 How many tomatoes do we need? not many

2 How mach butter is there in thefridge? not mach

3 How mach oil is in the bottle not mach

4 How many piece have we go not many

5 How mach apple are there not mach

6 How mach flour do we need not mach

7 How many biscuit have we got not many

8 How many lemon are there many

0

Գոյական,ածական առաջադրանքներ

Ածական
Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույնածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Բարեհամբույր,հետաքրքրասեր,ակնոցավոր քույր

Բարձրահասակ,կենդանասեր,վատառողջ եղբայր

Հոգատար,անհետաքրքրասեր,սիրուն մայր

Ուժեղ,ցածրահասակ,առողջ հայր

Գեղեցիկ,հիանալի,համբույրատար տատիկ

Ընկերասեր,խելացի,կապուտաչյա պապիկ

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

անսիրտ,վախկոտ,քարոտ,մայրություն,երկնային,արևոտ,փայտե,լեռնոտ,փողոցական,երկաթե,օդային,ծաղկաման,եղբայրություն,ոսկիա,արծաթե,ծովային,Ամերիկյան,Ֆրանսյական,Գերմանակյան։

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկպահանջ
խիստառատ
սաղարթգին
հորդխիտ
աստղտերև
փուշզարդ
քաղցրվազ (ք)
արագհամ
գիրկբաց
  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհերվարպետ
սրատեսկրակ
թեժծերունի
սլացիկարծիվ
հմուտբարդի
հորդանձրև
վարարկատակ
մեղմգետ
սրամիտհովիկ
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

-ային —դաշտ,հարավ,կրակ,անկյուն,հանքային

— ոտ –ժանգ,փուշ

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր –գույն,վտանգ,ահ,գլուխ,շուք

— եղ –հանճար,խորհուրդ, համ,ուժ

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական –նախշ,տոն,ժողովուրդ,վճիռ

-ալի –Զարման(ք)հրաշ(ք)հույս

-ուն –փայլ,փուխր

  1. Նախադասությունները կարդա՛ ևպարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենիցբառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:-դրական
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:-բաղդադական
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:-գերադրական։

Այս բարերը անվանվում են ածականի համեմատության աստիճաններ, որովհետև․․․ կա տարբերություն։

Քաղցր, միքիչ ավելի քաղցր և ամենա քաղցր բոլորի միջից։

Աղի, միքիչ ավելի աղի և ամենա աղին բոլորի միջից։

Կծում, միքիչ ավելի կծու և ամենա կծուն բոլոր միջից։

Դառը, միքիչ ավելի դառը և ամենա դառը բոլորի միջից։

Միքիչ ավելի երկար, սա էլ երկարից ավելի երկար։

Միքիչ ավելի բարձր, սա էլ բարձրից ավելի բարձր։

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ-ամենից վատը,վատ

Գեղեցկագույն-գեղեցիկ գույն, ամենից գեղեցիկ գույնը

Բարձրագույն-ամենաբարձրերից մեկ գույնը

Ամենաազնիվ-Ամենից ազնիվը

ամենից հզոր-ամենահզոր

ամենից ահեղ-ամենաահեղ

համեստագույն-ամենից համեստագույնը

ամենահին-ամենից հինը

ամենից ծանր-ամենածանր

ամենալուրջ-ամենից լուրջ

ամենից խոշոր-մեծ,ամենախոշոր

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրվածածականներըՏրված ու ստացվածտեքստերը համեմատի՛ր (ածականներըխոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ մշուշապատ տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, մշուշապատ աշխարհն աղքատանում է: Լեռնային լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր  ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմաչելի սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով մաքուր ու հորդահոս գետեր, սառնորակ ու զուլալ առվակներ են հոսում, գետնի տակից հանդարտ ու տարբեր աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն հարուստ լճեր կան: Երկրագնդի  ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող վճիտ լեռներն ասես  ամենախոր մշուշի վրա են կախված: Ձգվում է արևոտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը սքանչելի ու անուշահամ ջուր ունի: Լայնահուն ու Լայնահուն եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը կարկաչուն,կապույտ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի արագավազ լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝ՀովհաննեսԹումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականներըվերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականներըպատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

Տղա, աղջիկ, արքայազն, չարաճճի, մայրիկ

Տղա,աղջիկ,արքայազն,նկար,մատիտ,անձրև

Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –փոքրանավ-իր

Ռազմական նավ –ռազմանավ-իր

Նավի հրամանատար –Նավահրամանատար-անձ

Մարդ, որը վարում է նավը –նավավար-անձ

Նավ, որը լողում է ջրի խորքերում –նավախորք

Նավի վրա ծառայող մարդիկ –նավածառայողներ-անձ

Նավերի հանգստավայր –նավահանգիստ-իր

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:

Օդ-օդապարիկ-օդաչու

Տոմս-տոմսարկղ-տոմսավաճառ

Ժամ-ժամացույց-ժամավար

Փոստ-փոստարկղ-փոստավար

Լող-լողավազան-լողորդ

Քաղաք-քաղաքական-քաղաքացի

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-մանկիկ, մայր, զավակ,որդի,առյուծ
Ի՞նչ-մանկություն,գագաթ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափհարձակում
ավարտտառապանք
գրոհբույր
տանջանքահ
հոտվճիռ
որոշումվերջ
բողոքհամբավ
ցավգանգատ
հռչակկսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
ԵրշիկԵրազ
ՀյուսՀույս
ՎերարկուԿասկած
ՀացՊատիվ
ՔարՃաշակ
ԹմբուկԿարոտ
Արձագանք
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբօգուտ
հարգանքներում
վնասխավար
հաղթահարելվերջ
լույսպարտություն
պատիժարհամարհանք

Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

Արագած,Երևան․

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։

Երևան,Արագած,Մասիս,Գառնի,Սևան։

Աստղ,գրիչ,արև, մատիտ,ծառ։

  1. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

Օդաչու,տոմսավաճառ,ուսուցիչ,մայրիկ,հայրիկ,եղբայր,տատիկ,պապիկ,քույր,նավաստի։

Բաժակ,տարա,ակնոց,բաճկոն,ականջող,բերան,հեռախոս,համակարգիչ,պատուհան,ասեղ։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –վանաձոր,երևան,կապան,Դիլիջան,գյումրի

Գրող –Աղայան,Թումանյան,Խնկոյան

Մարզ –սյունիք,կոտայք,տավուշ

Գետ —արաքս,դեբեդ,աղստև,հրազդան,որպան,արփա

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

Շողիկ,գառնուկ,թագիկ,նազիկ,վարդիկ,սաթիկ,լուսինիկ,խաչիկ։

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Արփին նայեց արևին և ժպտաց։

Արփին որոշեց գնալ և օգնել Հովվանես Թումանյանին։

Վահանը ծաղիկ քաղեց այգուց։

Վահանը արտասանեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունը։

Աղավնին շատ ճերմակ մաշկ ուներ։

Աղավնին թռավ տղայի ձեռքից։

Մանուկը շատ տխուր է։

Մանուկը շատ ուրախացավ երբ տեսավ իր մայրիկին։

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչհարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է երկամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կինմիավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրված բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան՛

պարաններ,սեղաններ,սրտեր,շուններ,դասարաններ,գետեր,բառարաններ։

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ,, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-դաս,լուր,քար,հուշ,մազ,փայտ,աչք։

ներ-ով վերջացողներ-գրիչ,վագր,տղա,ցուցատախտակ, կողմնացույց,լեզուներ,կանաչ։

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –տառեր

Գառ –գառներր

Գառնուկ –գառնուներ

Բառ –բառեր

լեռ –լեռներ

ժայռ –ժայռեր

ձեռք –ձեռքեր

ձեռնոց –ձեռնոցներ

հարս –հարսներ

խոտ –խոտեր

ոտք –ոտք

մուկ –մուկեր

ձուկ –ձուկներ

ձմերուկ –ձմերուկներ

արմատ –արմատներ

թոռ –թոռներ

աթոռ –աթոռներ

դուռ –դուռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

Երկինք,ծերուն,տուն,քույր,տարի,առու,խումբ,սիրտ,մայր,ծաղկած,փշոտ,գարուն,մանկություն,տեր,շարժում,թիվ։

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգիում) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուրից) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներին):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրո ւնախադասությանը։

Արագած ( լեռը) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավորի) անունով։

Արագածի ( լանջերից) հոսում են սառնորակ աղբյուրներ։