Տասնորդական կոտորակի գաղափարը,6-րդ դասարան
Մենք հաճախ ենք հանդիպում 10, 100, 1000, … հայտարարներով կոտորակներ:
Օրինակ՝ 1 գ =1/1000 կգ, 1 մմ =1/10 սմ և այլն:
Այն կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ:
Տասնորդական կոտորակների հայտարարները 10,100,1000, … թվերն են:
Օրինակ
37/100,−213/10,388/1000 թվերը տասնորդական կոտորակներ են:
Այն դրական տասնորդական կոտորակը, որի համարիչը 1 է, կոչվում է համակարգային տասնորդական կոտորակ:
Համակարգային տասնորդական կոտորակներից ամենամեծը 1/10-ն է: Համակարգային տասնորդական կոտորակները կարելի է գրել նվազման կարգով՝
1/10,1/100,1/1000,1/10000,…
Ինչպես որ կարգային միավորների միջոցով գրում են բնական թվերը, այնպես էլ տասնորդական կոտորակները գրվում են բնական թվերի և համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:
Ցանկացած կանոնավոր տասնորդական կոտորակ կարելի է գրել համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:

482/1000 = 400 + 80 + 2 /1000
= 400/1000 + 80/1000 + 2/1000
= 4×100 + 8×10 + 2×1
= 4×1/10 + 8×1/100 + 2×1/1000
56/100 = 50 + 6 /100
= 50/100 + 6/100
= 5×10 + 6×1
= 5×1/10 + 6×1/100
709/1000 = 700 + 0 + 9 /1000
= 700/1000 + 0/1000 + 9/1000
= 7×100 + 0×10 + 9×1
= 7×1/10 + 0×1/100 + 9×1/1000