February 4

Հակազունիների նոր թագավորությունը Ք․ա․ VII-VI դարերում

Հարցեր և Առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին։

Մովսես Խորենացին գրում է, որ Սկայորդին հզոր իշխան էր, որի օրոք Հայաստանը զորեղ էր և ապաստան էր տալիս Ասորեստանի թշնամիներին։

  1. Ո՞վ է Պարույր Հայկազունին։

Պարույր Հայկազունին Սկայորդու որդին է, Հայկազունիների նշանավոր առաջնորդներից։

  1. Ներկայացրե՛ք նրա գործունեությունը։

Նա միավորեց հայկական տարածքները, մասնակցեց Ասորեստանի դեմ պայքարին և թագադրվեց Հայաստանի թագավոր։

  1. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը ։ Ինչու՞։

Կոչվեց Երվանդական (Երվանդունիներ), որովհետև իշխանությունը շարունակվեց Երվանդ անունով թագավորներից։

  1. Նկարագրե՛ք Երվանք Սակավակյացի թագավորությունը։

Ուներ հզոր բանակ, մեծ տարածքներ և ուժեղ կենտրոնացված պետություն։

  1. Ե՞րբ է գահակալել Տիգրան I Երվանդյանը։ Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին։

Գահակալել է Ք.ա. VI դարում, օգնեց Կյուրոս Մեծին՝ Մարաստանի դեմ պայքարում։

  1. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տրգրան Երվանդյանին։ Ներկայացրե՛ք նրա թագավորության սահմանները։

Խորենացին նրան համարում է քաջ ու իմաստուն թագավոր, որի տիրապետությունը ընդգրկում էր Հայաստանը և հարևան երկրներ։


Ընթերցանության նյութ

Մովսես Խորենացին ՝ Տիգրան Երվանդյանի մասին

Նա մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և բոլոր նրանցից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու․․․․ և մեր բնակության սահմանները ընդարձակելով ՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը,բոլոր ին ժամանակակիներին նախանձելի եղավ , իսկ հետո եկողներիս ցանկալի ՝ թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը։ Նա ամեն բանի մեջ արդարատ և հավասարասեր կշեռք ունենալով ՝ ամեն մեկի կյանքը մշռում էր իր մտքի լծակով , էեր նախանձում լավագույններին , չէր արհամարում նվաստներին , այլ աշխատում էր ընդարապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը։