Փետրվարի 16՝ Փորձի՛ր մի հատված սովորել անգիր․
ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ
Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
5Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի
10Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
15Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
20Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
25Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
30Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
35Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:
Առաջադրանքներ․
1.Դուրս գրի՛ր այն տողերը, որոնցում երևում է, որ և՛ արծիվը, և՛ կաղնին հզոր են։
Արծիվի մասին
- «Արծիվն ասավ՝ ես.»
- «Արքան հավքերի…»
- «Հըզոր թևերը շարժեց, վերացավ»
- «Դեպի ամպերը, դեպ ժայռերը»
Կաղնու մասին
- «Արքան անտառի»
- «Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,»
- «Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի»
- «Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,»
- «անկոտրում հըսկա»
2․Նկարագրի՛ր արծվին և կաղնուն ստողծագործության
ա․սկզբում
բ․ վերջում
ա․ Սկզբում
Արծիվը – հզոր է, ուժեղ, հպարտ, «արքան հավքերի», ունի հզոր թևեր, սլանում է դեպի ամպերը։
Կաղնին – ամուր է, խոր արմատներով, «արքան անտառի»։
բ․ Վերջում
Արծիվը – ծերացած է, անզոր, թուլացած,հազիվ է թևերը շարժում։
Կաղնին – ընկած է փոթորկից, բայց դեռ թարմ ու կանաչ է, հպարտ է և վստահ, որ դեռ կապրի։
3․Ստեղծագործության մեջ ցո՛ւյց տուր հակադրությունները՝
ա․ հերոսների
Արծիվ – երկնքի թագավոր
Կաղնի – անտառի թագավոր
Արծիվ – թռչող, շարժուն
Կաղնի – անշարժ, արմատավորված
բ․վիճակների
Սկզբում – երկուսն էլ ուժեղ ու հպարտ են։
Վերջում –
- Արծիվը կենդանի է, բայց ծեր ու տկար։
- Կաղնին ընկած է, բայց դեռ կենսունակ ու վստահ։
4․Քո կարծիքով, ինչո՞ւ է կաղնին ավելի շատ ապրում, քան արծիվը։
Կաղնին ավելի շատ է ապրում, որովհետև ամուր արմատներ ունի, կապված է հողին, կայուն է և դիմանում է ժամանակին։ Արծիվը շարժուն է, կախված է իր ուժից ու թևերից, իսկ ուժը ժամանակի ընթացքում թուլանում է։ Կաղնու ուժը արմատների մեջ է, որը երկար է պահպանում կյանքը։
5.Գտի՛ր բայերը, գրի՛ր դրանց դեմքը, թիվը, ժամանակը։
Եղավ — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Վիճեցին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Կապրի — 3-րդ դեմք, եզակի թիվ, ապառնի ժամանակ։
Է — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ։
Ասավ — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Պարծեցան — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Կապեցին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Դրին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Հասնեն — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի (ենթադրական) ժամանակ։
Գան — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի (ենթադրական) ժամանակ։
Հեռացավ — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Շարժեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Վերացավ — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Փռեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Մխեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Կանգնեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Անց կացան — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Եկավ — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Նայեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Տեսավ — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։
Ընկել էր — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ վաղակատար ժամանակ։
Կապրեմ — 1-ին դեմք, եզակի թիվ, ապառնի ժամանակ։
Պատասխան տվեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ։