Գործնական Քերականություն
73. Ընդգծված բառերն ու արտահայտությունները տրված հոմանիշներից մեկով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճն ավելի մոտ դառնա խոսակցականին (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):
1. Անակնկալ, մեկ էլ, հանկարծ, հանկարծակի, հանկարծահաս:
2. Արշավել էր, գրոհել էր, հասել էր, նետվել էր:
3. Չէր ահաբեկվել, իրեն չէր կորցրել, գլուխը չէր կորցրել:
4. Հարձակվել էր, արշավել էր, գրոհել էր, հասել էր:
5. Կարճ, վաղանցուկ, վաղանցիկ, կարճժամանակյա, վայրկենական, րոպեական:
6. Կտրիճության,քաջասրտության, քաջության, խիզախության:
7. Պարգևել էին, նվիրել էին, շնորհել էին, տվել էին:
Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա հանկարծակի վագր էր հարձակվել: Բայց կինը իրեն չէր կորցրել, այլ կացնով հարձակվել էր վագրի վրա: Կարճ պայքարից հետո վագրը նահանջել էր:Խիզախության համար կնոջը պարգևատրել էին մեդալով:
74. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ ․․․(սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման։
Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը։
Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման։
Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր։
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց ու մոտ եկավ։
Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով։
75. Տրված բառերն ըստ հոմանշության բաժանի՛ր խմբերի:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:
Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Մեծ, խոշոր, վիթխարի, ահռելի, հսկա, աժդահա
Մեծահռչակ, նշանավոր, երևելի, ականավոր, անվանի, հանրածանոթ, հանրաճանաչ
Եկերեսանի, կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ։
Առատ, բերրի, բարեբեր, բեղուն, պտղաբեր, արգավանդ
Դժբախտ, անբախտ, չարաբախտ, տարաբախտ, ապերջանիկ, թշվառ
Հին, հնամենի, հնօրյա, հինավուրց, վաղեմի
Անկայուն, երերուն, անհաստատ, դողդոջուն, խախուտ
Դիմացկուն, տոկուն, ամուր, պինդ
Դժգոհ, փնթփնթան, դժկամ
Մտածել, խորհել, խորհրդածել, մտորել, մտմտալ
Խենթանալ, ցնորվել, խելագարվել, ցնդել, գժվել, հիմարանալ
Արտասվել, հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ
Կողոպտել, գողանալ, թալանել, հափշտակել, գռփել
Շրջել, շրջագայել, թափառել, պտտել
76. Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություններ:
ա) Կանաչ, զմրուխտե բ) Բաժակ, գավաթ գ) Ձյունաթույր, ճերմակ և սպիտակ:
Կանաչ այգում երեկ մենք արեցինք պիկնիկ։ Նա հագել էր զմրուխտե շոր, որը շքեղ փայլ էր հաղորդում նրա կերպարին։
Նա երեկ կավից պատրաստեց բաժակ և վաճարեց շատ թանկ ։ Նա մի գավաթ բարցացրեց և կենաց ասեց , քանի որ նրան հաջողվել էր բաժակը վաճառել։
Ամառանոցում փռված էր ձյունաթույր սփռոցը, որը ավելի էր լուսավորել սենյակը։ Նրա շորը շատ ճերմակ գույն ունի։ Նա իր հագուստը սպիտակ ներկ էր արել։
77. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց բարիք:Ջրի բերածը ջուրը կտանի։ Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել: Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց պիտի դուրս գաս: Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:
78. Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով։
Ծովը է անսահման, խորն ու անհուն, մինչդեռ ցամաքը կանգնած է բարձր ու հաստատ․ ծովի ալիքները շարժուն ու անընդհատ փոփոխվող են, իսկ ցամաքի ժայռերը՝ անշարժ ու կայուն։ Այնտեղ, որտեղ ջուրը սառը և խոնավ է, ցամաքը մնում է տաք և չոր․ ծովը երբեմն խաղաղ ու հանգիստ է, իսկ հաջորդ իսկրոպեին կարող է դառնալ փոթորկալից ու անհունորեն վայրագ, մինչդեռ ցամաքը, թեկուզ ժամանակ առ ժամանակ դառնում է փոշոտ ու քամոտ, միևնույն է՝ մնում է կարգավորված ու հաստատուն։
Ծովի գույնը մուգ ու խորքային է, իսկ ցամաքինը՝ վառ ու բաց, ծովի ձայնը կլանող, հուսահատորեն հեռավոր, իսկ ցամաքինը՝ հնչեղ ու մոտիկ։ Երբ ծովը թվում է խավար ու սառն, ցամաքը կարող է լինել պայծառ ու ջերմ, և այդ հակադրությունների մեջ է ծագում նրանց հավերժական ներդաշնակությունը։