Բնագիտության ֆլեշմոբ 2025 / առաջին մակարդակ
1. Թվարկի՛ր քանի տեսակի խնձոր գիտես։
Մեղրախնձոր , Շաքարկենի և Չրխկան։
2. Ինչո՞ւ է խնձորը փչանում, եթե այն երկար ենք պահում։ Կատարիր փոքրիկ գիտափորձ․ Դիր երկու խնձոր․ մեկը՝ սենյակային ջերմաստիճանում, մյուսը՝ սառնարանում։ Մի քանի օր թող մնա։ Ի՞նչ նկատեցիր․․․
Եթե սառնարանում պահենք ավելի երկար կմնա և չի կորցնի իր հան ու հոտն։Նկատեցի , որ սառնարանի խնձորը ավելի երկար դիմացավ և պահպանեց իր գեղեցիկ տեսքը , իսկ սենյակային ջերմաստիճանում մնացած խնձորը արդեն մի քիչ փափկել էր և կորցրել իր համը։
3. Ինչո՞ւ է խնձորը մգանում, երբ կտրում ենք այն։
Խնձորը մգանում է, երբ կտրում ենք այն, որովհետև դրա մեջ տեղի է ունենում օքսիդացում՝ օդի թթվածնի հետ և մակերեսը մգանում է ։
4.✨Փորձարարական առաջադրանքներ․
Կտրիր խնձորը երկու մասի։ Մի կտորը թող բաց օդում, մյուս խնձորի կտորի վրա լցրու կիտրոնի հյութ։ 10-15 րոպե թող մնա, և ի՞նչ նկատեցիր, համեմատի՛ր խնձորի գույները։
Առանձ կիտրոնի հյութինը կմգանա , իսկ մյուսը կմնա իր իսկական գույնին ։
5. Վերցրու մեկ կամ երկու խնձոր, քամիր հյութը, և մի քանի կաթիլ փոքրիկ թեյի գդալով վերցու և տաքացրու (մեծահասակի օգնությամբ) և դիտարկիր։ Ի՞նչ նկատեցիր։
Կարող է առաջանալ ավելի քնքուշ, քաղցր հոտ, որը նման է խաշված կամ թխված խնձորի հոտին և հյութի գույնը կմգանա։
6. Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է խնձորի սերմից նոր ծառ առաջանա։
Փորձի նկարագրությունը՝
Վերցրու մի քանի խնձորի սերմ, դիր խոնավ բամբակի մեջ։ Թող տաք տեղում։ Մի քանի օր անց նկարագրիր ի՞նչ նկատեցիր․․․
Խնձորի սերմը կարող է ծլել, եթե լինի խոնավ, ջերմ միջավայրում։
Սկզբում սերմը ուռչում է, ապա բացվում է և տալիս է արմատիկ։
Սա ցույց է տալիս, որ խնձորի սերմից կարելի է աճեցնել խնձորի ծառ։
——————————————————————————————————————–
🍏 Հետաքրքիր փաստեր խնձորի մասին․
1/ Անգլիայում ասում են. «Նա, ով օրական մի խնձոր է ուտում, երբեք բժշկի մոտ չի գնում»:
2/ Խնձորն ավելի հին է, քան մարդը – գիտնականները գտել են խնձորի տեսակների հետքեր, որոնք աճել են ավելի քան 7 000 տարի առաջ։
3/ Աշխարհում աճում է մոտ 7500 խնձորի տեսակ: Սրանք տարբերվում են համով, գույնով և հյուսվածքով:
4/ Խնձորները կարող են թարմ մնալ չափազանց երկար ժամանակ, եթե ճիշտ պահվեն, նույնիսկ ամիսներով՝ առանց կորցնելու համը և հյուսվածքը։