May 21

ելք ստուգատես

Առաջադրանք 1

Բլոգային աշխատանք

  • Տեղադրի՛ր բլոգի հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:

Աիդա Բաղիրյանի բլոգ: Իմ առաջին նյութը եղել է մաթեմատիկա բաժնից և դրա վերնագիրը մաթեմատիկա էր : Այն հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 15-ին:

  • Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:

Ես ունեմ մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն և շատ նյութեր , բայց ամենից քիչը օգտագործում եմ տեխնոլոգիա բաժինը,քանի որ մենք աշխատում ենք միայն թղթով:

  • Ներկայացրո՛ւ որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում (եթե այդպիսին կա) և գրի՛ր, թե ինչու ես հավանում:

Ես շատ եմ հավանում իմ ընկերոջ ` Նարե Մկրտչյանի ,բլոգը:Նա նույնպես շատ ուշադիր և հոգատար է իր բլոգի նկատմամբ;

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես և իմ ընտանիքի անդամները շատ հոգատար ենք իմ բլոգի նկատմամբ:Ես ամեն օր փորձում եմ կարգի բերել իմ բլոգը:

Առաջադրանք 2

Ես ուսումնասիրեցի միջին դպրոցի դասավանդողներից շատերի բլոգները ,բայց ամենից շատը ինձ դուր եկավ Անի Ղարաբեկյանի բլոգը:Նա դասավանդում է մայրենի առարկան:Ես երբ ուսումնասիրում էի նրա բլոգը հասկանում էի ,որ նա շատ աշխատասեր և պարտաճանաչ մարդ է: նա ճամփորդել է Մեծամոր,արտաշատ և արատես:

Առաջադրանք 3

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշի՛ր դպրոցը։

ես հաճախում եմ Հարավային դպրոց 1-ին դասարանից:

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

Ես կարեւորում եմ դասերը , քանի որ պետք է լինես խելացի:Ես երբեք չեմ մոռանա ընկեր Լենային , քանի որ նա շատ բարի,հոգատար և ընկերասեր է:

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ հետ դպրոցից տանում ես։

Լավ օրերը, հիշողությունները, հոգատարությունը,ընկերասեր լինելը,բարի լինելը:

  • 3-րդ դասարանցիներին ներկայացրե՛ք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Ես նրանց առաջարկում եմ, որ լինեն խելացի,ուշադիր լինել դասերի հանդեպ,հարգեն մեծերին,օգնեն ընկերներին:

  • Հարավային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարի՛ր, տեղադրի՛ր ու գրի՛ր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Ես հարավային դպրոցում աճեցրել եմ ծաղիկ:Ինձ այդ հարցում օգնել է ընկեր Արտակը և ընկեր Աննան:Իմ ծաղկի տեսակը Վարդ է:

  • Պատրաստի՛ր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրի՛ր մի քանի նախադասությամբ խոսել քո ուսումնական գործունեության մասին Հյուսիսային դպրոցում, իսկ դու նկարի՛ր կամ ձայնագրի՛ր, հղումն էլ տեղադրի՛ր բլոգումդ:

Ես Անի Քամալյանն եմ Աիդայի մայրը:Ես շատ գոհ եմ իմ աղջկա բլոգից:Նա շատ գեղեցիկ բլոգ ունի և հաճույքով է կատարում իր դասերը:

Արդյունքում՝

Առաջադրանք 4

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

Ես գիտեմ , որ միջին դպրոցն ունի երեք հարկ:Այնտեղ կան ուրիշ դասեր որոնք հարավային դպրոցում չեն դասավանդվում;

  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

Այո,շատ եմ ցանկանում տեղափոխվել:

  • Թվարկի՛ր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:

Լուսինե Բուշ,Անի Ղարաբեկյան,Աննա Թամրազյան,Ընկեր Անդրանիկ,Ընկեր Դանիել,Ընկեր Լիլիթ,…

  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

Ես ինչպես ցանկանում էի այդպես էր միջին դպրոցը:Ես ամենաշատը ուզում էի , որ լիներ ֆուտբոլի դաշտ և այն կա:

  • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ

Առաջադրանք 5

Լեզվական կարողություններ և հմտություններ

Ա)Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես հիմա կպատմեմ իմ մի օրվա մասին:

Առավոտյան արթնանում եմ, հագնվում եմ, ,հավաքում եմ մահճակալը , լվանում եմ ատամներս և դեմքս,սանրում եմ մազերս և գնում եմ նախաճաշելու:Նախաճաշին ուտում եմ ձու և հաց: Այնուհետև պայուսակը դասավորում եմ և գնում դպրոց : Այդ օրը դպրոցում ունեի մաթեմատիկա, ռուսերեն, մայրենի, անգլերեն և երգ առարկաները:Ես ունեցա շատ լավ օր դպրոցում, այնուհետև վերադարձա տուն և ընտանիքիս անդամների հետ ճաշեցինք:Իսկ հետո գնացի դաս անելու իսկ դրանից հետո գնացի քնելու:

Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։


Վերնագիր՝ Ես և Ռոնալդուն

Ներկայացում՝
Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Այսօր մեր հաղորդման հյուրն է լեգենդար ֆուտբոլիստը՝ Քրիշտիանու Ռոնալդուն։ Չնայած հարցազրույցն իրական չէ, մենք փորձել ենք այն դարձնել հնարավորինս մոտ իրականությանը՝ հիմնվելով նրա կենսագրության և խոսքերի վրա։

Ես (հաղորդավար) – Բարև, պարոն Ռոնալդու։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը։

Ռոնալդու (երևակայական պատասխան) – Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Միշտ հաճելի է խոսել իմ կարիերայի, նպատակների և երկրպագուներիս մասին։

Ես – Ինչպե՞ս սկսվեց ձեր ֆուտբոլային ճանապարհը։

Ռոնալդու – Ես սկսել եմ խաղալ փոքր տարիքից՝ Մադեյրայում։ Հայրս աշխատում էր մարզադաշտում, և հենց նա օգնեց ինձ առաջին քայլերն անել։ Երբ 12 տարեկան էի, տեղափոխվեցի Լիսաբոն՝ «Սպորտինգ» ակումբ։

Ես – Ո՞րն է եղել ամենակարևոր պահը ձեր կարիերայում։

Ռոնալդու – Շատ պահեր կան, բայց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իմ առաջին Չեմպիոնների Լիգայի հաղթանակը և 2008 թ. Ballon d’Or-ը ինձ համար պատմական էին։ Այն հաստատեց, որ ես գնում եմ ճիշտ ուղով։

Ես – Դուք հայտնի եք ձեր աշխատասիրությամբ։ Ի՞նչն է ձեզ դրդում շարունակել մարզվել նույնիսկ հիմա։

Ռոնալդու – Սերը ֆուտբոլի նկատմամբ։ Ես միշտ ցանկացել եմ լինել լավագույնը։ Պարտությունը ինձ մոտիվացնում է։ Ամեն օր ուզում եմ ապացուցել՝ ես դեռ կարող եմ ավելին։

Ես – Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր երազում են ձեր նման դառնալ։

Ռոնալդու – Լավագույնը դառնալու համար պետք է զոհաբերել շատ բան։ Առաջինը՝ կարգապահություն։ Հաջորդը՝ հավատը քո վրա։ Եվ ամենակարևորը՝ երբեք մի հանձնվեք։

Ես – Շնորհակալ եմ անկեղծ ու ոգեշնչող խոսքերի համար։ Մաղթում ենք ձեզ նոր հաջողություններ։

Ռոնալդու – Շնորհակալ եմ։ Շարունակեք հավատալ ձեր երազանքներին։

Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ ՌոդարիՃանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Տխուր ավարտ
Գնացքը ժամանեց Բոլոնիա, և բոլոր ուղևորները դուրս եկան։ Կատուն էլ ցատկեց վագոնից, մի պահ կանգնեց կայարանի պողոտայի վրա, նայեց շուրջը՝ կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։ Բայց ոչ ոք նրան չէր սպասում։ Նա շրջվեց դանդաղ ու քայլեց քաղաքի կողմը՝ միայնակ, ոչ թե որպես ճանապարհորդ, այլ որպես փնտրող։ Եվ ոչ ոք երբեք չիմացավ, թե ում էր նա փնտրում՝ կորած մարդուն, վաղուց մոռացված ընկերոջը, թե՞ պարզապես իրեն…


Ծիծաղելի ավարտ
Գնացքը հասավ Բոլոնիա, և կատուն վարժ ցատկեց գետնին՝ պայուսակն ուսին, գլխարկը կեպած, ակնոցները փայլեցրած։ Նա գնաց ուղիղ դեպի պիցցերիա՝ պահանջելով տոննա անչովի պիցցա։ Սեփականատերը հիացավ կատվի էլեգանտ տեսքով ու միանգամից նրան նշանակեց «Պիցցայի մենեջեր»։ Մի քանի օր անց կատվի լուսանկարը հայտնվեց տեղական թերթերում՝ վերնագրով՝ «Բոլոնիայի ամենակատու բիզնեսմենը»։ Իսկ երբ լրագրողները հարցրին նրա անունը, կատուն լռեց, ժպտաց իր կատու ժպիտով ու ասաց. «Պարզապես գրեք՝ ‘Il Gatto’»։