May 8

Դավիթ Անհաղթ և Անանիա Շիրակացի

Դավիթ Անհաղթ

5-րդ դարում բարձր զարգացման
ու ծաղկունքի հասավ հայ մշակույթը ։
Այս ժամանակաշրջանում զարգացավ նաև գիտությունը, հատկապես փիլիսոփայությունը։ 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է։ Նրա անունը նույնացվում է նաև «իմաստուն փիլիսոփա» հասկացության հետ։ «Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար։Դավիթ Անհաղթի կենսագրության
մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը եղել է
Մաշտոցի կրտսեր աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան։ Որպես տաղանդավոր փիլիսոփա նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս։ Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը։

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։ Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին։ Վերադառնալով հայրենի 107 գավառ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ։
Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներնվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը։ Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբանության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառերով.

Ա – 1

Ժ – 10

Ճ – 100

Ռ – 1000

Եթե որևէ մեկը ծնված լինի 1997թ., ապա այդ տարեթիվը Շիրակացին կգրեր այսպես ՌՋՂԷ։ Նա հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը։ Երբ դուք 6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառերով փորձեք վերծանել դրա կառուցման թվականը, ապա պետք է տվյալ տարեթվին գումարեք 551։
Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել
է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին։ Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու
արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց
ժամանակաշրջանի վարչական բաժանումը։
Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր
գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահպանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական
հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի
ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները
և այլն։

May 8

Մայիսի 9/ Եռատոն

Մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ.-ին  Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը: 1941 թվականից մինչև 1945 թվականի մայիսին հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում` մոտեցնելով հաղթանակը: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 000 հազար հայ, կազմվել են 6 հայկական դիվիզիաներ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհետ կորել է: Հայաստանը պատերազմի տարիներին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով: Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը, ծագումով արցախցի են: Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։

Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները լիովին ազատագրեցին բեդաքաղաք Շուշին, որը համարվում է բեկումնային ղարաբաղյան պատերազմում: Ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:  Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ: Շուշիի ազատագրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը, որը  գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն անիրագործելի էր համարել Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը: Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 9-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է մեծ շուքով: