Տնտեսություն
ինչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:
Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսության խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անասնապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակությունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կարտոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:
Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:
Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:
Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:
Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրագործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղկացած այն:
Գյուղատնտեսությունը տնտեսության խոշոր ճյուղ է, որը զբաղվում է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ։ Այն բաղկացած է երկու հիմնական ճյուղից՝
- Բուսաբուծություն,
- Անասնապահություն։
2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնակերի և արդյունաբերության համար:
Բուսաբուծությունը զբաղվում է տարբեր մշակաբույսերի աճեցմամբ։
- Սննդամթերքի համար մարդը աճեցնում է՝
- Ցորեն, կարտոֆիլ, բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, խաղող, խնձոր, ձմերուկ, ծիրան, դեղձ և այլն։
- Անասնակերի համար աճեցվում են՝ խոտաբույսեր, գարի և այլ կերային բույսեր։
- Արդյունաբերության համար՝
- Շաքարի ճակնդեղ (շաքարի համար),
- Բամբակենի, վուշ (թել ստանալու համար)։
3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ։ Դրանից մարդը ստանում է՝
- Սնունդ՝ միս, կաթ, կաթնամթերք, ձու, մեղր, ձուկ,
- Հումք արդյունաբերության համար՝ բուրդ, կաշի, փետուր։
4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապահությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
(Այս հարցին պետք է պատասխանել անհատապես՝ ըստ քո օրաբացի։ Օրինակ՝)
- Առավոտյան ուտել եմ հաց (ցորենից), կարագ (կովի կաթից), մեղր (մեղվից),
- Ճաշին՝ կարտոֆիլ, միս, պոմիդոր,
- Երեկոյան՝ մածուն (կաթից), խնձոր։
5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
Բուսաբուծությունը և անասնապահությունը սերտորեն կապված են միմյանց հետ, որովհետև
- Մարդը բուսաբուծությունից ստացած բույսերով կերակրում է կենդանիներին,
- Իսկ կենդանիներից ստացված պարարտանյութերն էլ օգտագործում է հողը բարելավելու և բույսերի աճը խթանելու համար։
6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
Գյուղատնտեսությունը արդյունաբերությանը մատակարարում է հումք։ Օրինակ՝
- Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար (սննդի արդյունաբերություն),
- Կովի կաթից պատրաստում են պանիր, յոգուրտ (կաթնամթերքի արդյունաբերություն),
- Բուրդը, կաշին, փետուրը վերածվում են հագուստի, կոշիկի, գորգերի և այլ արտադրանքների։