May 7

Եղեգնուհի (հարցեր)

1․Հեքիաթից դուրս գրի՛ր 3 պարզ նախադասություն, ավելացրո՛ւ լրացումներ։

Թագավորը որդուն հորդորեց ամուսնանալ, որովհետև ուզում էր տեսնել իր մինուճար տղայի երջանկությունը։

Որդին ասաց, որ պետք է այնպես աղջիկ ուզե, որ հոր ու մոր ծնունդ չլինի, քանի որ հավատում էր, թե Աստված ամեն ինչ կարող է։

Թագավորը եղեգնուտից կտրեց ամենագեղեցիկ եղեգը, որպեսզի ջրի մեջից աղջիկ դառնա իր որդու համար։

2․Բացատրի՛ր դարձվածքների իմաստը՝
աչք դնել, կյանք տալ, աղջիկ ուզել, քարից մարդ շինել, հարց ու փորձ անել, մարդու ոտք ընկած չէ։

Աչք դնել – սիրահարվել

Կյանք տալ-Կենդանացնել

Աղջիկ ուզել-ցանկանալ ամուսնանցնել աղջկան տղայի հետ

Քարից մարդ շինել-անհնարինը հնարավոր դարձնել

Հարց ու փորձ անել-Մեկին կամ տարբեր մարդկանց զանազան հարցեր տալը՝ մի բան իմանալու համար:

Մարդու ոտք ընկած չէ-մարդիկ այդ տեղը դեռ չեն այցելել, չեն անցել այդ վայրով, կամ մարդու ներկայություն այնտեղ չի եղել։


3․Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝
մինուճար, կամք, հեշտ, շինել, բսնել, ծերունի, անմատչելի, աներևույթ։

Մինուճար-Տան միակ երեխան

Կամք-Տոկունություն. համառություն

Հեշտ-Դյուրին

Շինել-սարքել

բսնել-ծնվել,ծաղկել

ծերունի-ալևոր

անմատչելի-անառիկ

աներևույթ-անհետ
4․Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Հեքիաթում ինձ համար անհասկանալի բառեր չկային։