Մայրենիի ֆլեշմոբ
1 Լուծի՛ր զատկական խաչբառը։ Չմոռանա՛ս լրացված տարբերակը պատճենել բլոգում և հրապարակման հղումը կցել պատասխանի տեղում։ https://learningapps.org/display?v=pg9wrqhzt26
5.Բացատրի՛ր տրված դաձվածքները և արհեստական բանականության միջոցով գեներացրո՛ւ դրանց մեկնաբանություն-պատկերաշարը։ Արդյունքը հրապարակի՛ր բլոգումդ և հղումը կցի՛ր պատասխանի բաժնում։ Զատկից հետո կարմիր ձու, ձվի մեջ մազ փնտրել-, ատամները հաշվել, ականջը կախել, բերանը բաց մնալ։
«Զատկից հետո կարմիր ձու» նշանակում է ուշացած կամ արդեն անիմաստ բան, երբ իր ժամանակը անցել է և արժեքը կորցրել է։ «Ձվի մեջ մազ փնտրել» նշանակում է անհնարին կամ չափազանց մանրախնդիր բան անել, երբ մարդը փորձում է գտնել այն, ինչը իրականում գոյություն չունի կամ չափազանց դժվար է նկատել։ «Ատամները հաշվել» նշանակում է ինչ-որ մեկին խիստ զննել, գնահատել կամ ստուգել, հաճախ՝ կասկածանքով։ «Ականջը կախել» նշանակում է տխրել, հիասթափվել կամ տրամադրությունը ընկնել։ «Բերանը բաց մնալ» նշանակում է շատ զարմանալ կամ շոկի մեջ լինել՝ չկարողանալով անմիջապես արձագանքել։
6. Զատկական սեղանի ծիսական ուտեստներից մեկն առանձնացրո՛ւ և դրա անունից զվարճալի գովազդային կարգախոս հորինի՛ր։
Զատկական սեղանի ծիսական ուտեստներից կարող ենք առանձնացնել կարմիր ձուն։
🟢 Զվարճալի գովազդային կարգախոս․
«Կարմիր ձու՝ միակ ուտեստը, որը նույնիսկ կոտրված վիճակում էլ հաջողություն է բերում» 🥚✨
7.Չամչի և բրնձի միջև փոքրիկ երկխոսություն հորինի՛ր։ Չմոռանա՛ս վերնագրել այն։
Չամչի և բրնձի զրույցը
— Բրինձ ջան, ինչո՞ւ ես միշտ լուրջ ու սպիտակ նստում կաթսայում, կարծես պաշտոնական հանդիպման ես եկել։
— Իսկ դու ինչո՞ւ ես միշտ փոքր ու քաղցր, կարծես գաղտնի ուրախություն ես սեղանի վրա։
— Դե ես առանց քեզ կկորեմ, գիտես, բոլորը միայնակ չեն ուտում ինձ, ինձ միշտ ընկեր ես պետք։
— Իսկ ես առանց քեզ պարզապես պարզ հատիկ եմ․ դու ես ինձ տոնական դարձնում։
— Ահա՛ տես, մենք միասին ենք համեղ պատմություն դառնում։
— Ճիշտ է, դու քաղցր ես դարձնում կյանքը, ես՝ հիմք եմ տալիս, որ այդ քաղցրությունը պահվի։
— Ուրեմն պայմանավորվեցինք՝ միասին միշտ զարդարում ենք սեղանը։
— Համաձայն եմ, չամչիկ ջան։
8.Ինչպե՞ս կասես մեկ բառով։ Խունջիկ-մունջիկ գալ, դեղ ու դարման անել, անցուդարձ անել, շուռ ու մուռ տալ։
Խունջիկ-մունջիկ գալ՝ շարժվել,
դեղ ու դարման անել՝ բուժել,
անցուդարձ անել՝ շրջել,
շուռ ու մուռ տալ՝ պտտել։,,
9.Գտի՛ր հանելուկի պատասխանը։ Վերցնելով շատանում է, տալով էլ չի սպառվում։
Գիտելիք
10.Գարնանային ո՞ր տոնի անվանումն է գաղտնագրված։ 70, 1, 200, 2, 1, 5000, 80, 600, 7000, 200 Հուշում․ գաղտնագիրը պարզելու համար կարող ես օգտվել այբուբենի թվային աղյուսակից։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
11.Թումանյանական ո՞ր հերոսներն են թաքնվել բառաշղթայում։ Գտի՛ր և առանձնացրո՛ւ։ ՔաջարիերկյուղՆազարուռենիպառավծաառածիտաղաբրինձեղնիկատուՓանոսկիանհաղթաքլորսևուկուլիկ։
Քաջ Նազարը, Անահիտը, Պառավը, Ծիտը, Կիկոսը և մյուս հայտնի կերպարները։
12. Մասնակցի՛ր խաղին և գտի՛ր բարբառային դարձվածների ճիշտ բացատրությունը։ Պատասխանի դաշտում գրի՛ր՝ քանի միավոր վաստակեցիր։ Առանձնացրո՛ւ այն դարձվածքը, որը շատ հավանեցիր։ https://learningapps.org/watch?v=pn84jym1326
Հավաքեցի 250․000 միավոր , ամենահավանքս բարբառային դարձվածքը Կատուն աղանձ ա օտում է բացատրություն զոռով ծեծվել է ուզում։
13.Ընդգծի՛ր այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են Հովհաննես Թումանյանին։ Ծնվել է Մակու քաղաքում, 1897 թվականի մարտի 13-ին։ Ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում։ Հիմնադրել է գրական խմբակ, որի անդամներից էին նաև Ղազարոս Աղայանն ու Ավետիք Իսահակյանը։ Մահացել է Մոսկվա քաղաքում, 54 տարեկան հասակում։ Ունեցել է երկու աղջիկ։ Ծնվել է 1869 թվականին, փետրվարի 19-ին։ Նրա ամենամտերիմ ընկերը Ղազարոս Աղայանն էր։ Նրա հայրը գորգավաճառ Աբգար աղան էր։ Ունեցել է 10 երեխա։ Հիմնադրել է «Վերնատուն» գրական խմբակը։ Նա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակն է։ Նրա տուն-թանգարանը գտնվում է Երևանում։
Ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում։
Հիմնադրել է գրական խմբակ, որի անդամներից էին նաև Ղազարոս Աղայանն ու Ավետիք Իսահակյանը։
Մահացել է Մոսկվա քաղաքում, 54 տարեկան հասակում։
Ծնվել է 1869 թվականին, փետրվարի 19-ին։
Նրա հայրը գորգավաճառ Աբգար աղան էր։
Հիմնադրել է «Վերնատուն» գրական խմբակը։
Նա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակն է։
Նրա տուն-թանգարանը գտնվում է Երևանում։
14.Առաջադրանքները կազմեց Արմինե Աբրահամյանը։
⭐⭐⭐⭐⭐
15.Ո՞ր առաջադրանքը (առաջադրանքները) հավանեցիր։ Նշի՛ր։
Բոլորը
