April 6

English homework

a. Complete the dialogue with the past simple form of be.

A: You weren’t at school yesterday afternoon. Where wer’e you?

B: I was at home. There was a football match on television.

A: Was it a good match?

B: No, it wasn’t ! All the players were awful !


b. Complete the sentences. Use the past simple form of the verbs.

1. In 1950, there were (be) 199,854 people att the World Cup Final between Braziland Uruguay in Rio de Janeiro. They saw (see) a great match – but Brazil didn’t win (not win).

2. The Swedish athlete Oskar Gomar Swann became (become) famous when he won (win) a silver medal in shooting at the Olimpic Games in Antwerp in 1920. He was (be) 72 years old.

3. At the 1984 Olimpic Games in Los Angeles, Carl Lewis won (win) four gold medals.

4. In the first round of the long jump, Lewis jumped (jump) 8,54 metres. After that , he stopped (stop). Nobody can beat me, he said (say).

5. I went (go) to the cinema last night, but I didn’t enjoy (not enjoy) the film very much.

6. A: What did James say (say) to you yesterday?

B: He didn’t say (not say) anything!

7 A: Did you see (see) Alice last night?

B: No , I didn’t see (not see) Alice, but I saw (see) Jenny.

8 A: Where did you go (go) last summer?

B: Wewent (go) to New york, But we didn’t go (not go) up the Empire State Building.

April 6

Մայրենիի առաջադրանքներ

ՔերականությունԿատարել առաջադրանքները (Ապրիլի 6 )

Հղում ՝ այստեղ

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճըԿարդալ , կատարել առաջադրանքները (Ապրիլի 6 )

Հղում ՝ այստեղ

Մասրենի – Ժայռից մասուր է կաթում Կարդալ , կատարել առաջադրանքները (Ապրիլի 7 )

Հղում ՝ այստեղ

ԱռակներԿարդալ , կատարել առաջադրանքները (Ապրիլի 8 )

Հղում ՝ այստեղ

Գործնական Քերականություն – Դասարանական աշխատանք (Ապրիլի 9 )

Հղում ՝ այստեղ

April 6

Դասարանական աշխատանք / Մաթեմատիկա

2x + 8 = 20

2x = 20 – 8

2x = 12

x = 12/2

x = 6


3x – 5 = 16

3x = 16 + 5

3x = 21

x = 21/3

x = 7


5x – 12 = 2x – 30

5x – 2x = -30 + 12

3x = -18

x = -18/3

x = 6


-3x + 8 = 4x – 20

-3x – 4x = -20 – 8

-7x = -28

x = -28/-7

x = 4


10x – 15 = -2x + 9

10x + 2x = 9 + 15

12x = 24

x = 24/12

x = 2


7x – 25 = 12x – 5

7x – 12x = -5 + 25

-5x = 20

x = 20/-5

x = -4


-x – 8 = 3x – 24

-x – 3x = -24 + 8

-4x = -16

x = -16/-4

x = +4


4x – 40 = -x – 5

4x + x = -5 +40

5x = +35

x = 35/5

x = 7


-8x + 14 = -2x – 10

-8x + 2x = -10 – 14

-6x = -24

x = -24/-6

x = 4


2x – 18 = 9x – 4

2x – -9x = -4 + 18

-7x = 14

x = 14/-7

x = 2


-5x -7 = -10x + 13

-5x + 10x = 13 + 7

5x = 20

x = 20/5

x = 4


15x – 3 = 20x – 18

15x – 20x = -18 + 3

-5x = -15

x = -15/-5

x = 3


-4x + 6 = 2x – 12

-4x – 2x = -12 – 6

-6x = -18

x = -18/-6

x = 3


April 6

Առակներ

Առակներ
Գտեք այլ առակներ, կարդացեք տանը, փորձեք ներկայացնել դասարանում։

Առակներ ՝ այստեղ


Իմ գտած առակը ՝

Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.

— Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես:

Ձին ասաց.

— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա:

Եզն ասաց.

— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր:

April 6

Մասրենի


Մասրենի
Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ
Սովորիր անգիր
1.Ինչպե՞ս է նկարագրվում մասրենին առաջին հատվածում։

Մասրենին նկարագրում են որպես բարի, քնքուշ, ժայռի վրա կանգնած, մենակ ու լքված։ Նա պաշտպանում է իր պատիվը, բայց նրա շուրջ «պատիվ պահող» կամ նրան գրկող մարդ չկա։

——————————————————————————————————————-
2.Ինչպե՞ս է նկարագրվում առուն։ Նշիր նրա երկու հատկանիշ։

Առուն նկարագրվում է՝

Ուժեղ, տաղանդավոր՝ «Ահռելի ուժ է», «Ձեռքինը կուժ է»

Աշխույժ, ակտիվ, անընդհատ շարժվում է՝ «Ի~նչ էլ աշխույժ է»

——————————————————————————————————————–
3.Գրի՛ր, թե ինչ է քեզ համար նշանակում «մենակություն»։

Մենակությունը նշանակում է այն վիճակը, երբ մարդն իր մեջ է, առանց մեկ ուրիշի ներկայության, երբ զգում ես ինքնուրույնություն և զուսպ լռություն, և երբեմն՝ թախծոտություն ու մտորում։

——————————————————————————————————————
4.Գտիր բանաստեղծությունից համեմատություն կամ պատկերավոր արտահայտություն։

«Ժայռից մասուր է կաթում, կարմիր սարսուռ է կաթում» — պատկերավոր արտահայտություն «Կանգնել ես քո բարձունքին, մեկուսի, մենակ, մենավոր» — համեմատություն՝ մենակությունը բարձունքի վրա կանգնած լինելու հետ

April 6

Գործնական Քերականություն

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապաշնորհ, ապրուստ:
-ում վերջածանցը:
Ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում, 

Առ- նախածանց

առմիշտ, առկայծել, առէջ

Ապ- նախածանց

ապարդյուն, ապուշ, ապերջանիկ, ապաշնորհ

-ում վերջածանց

ուսում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, հակում, սնուցում


2. Բառերը բաժանի՛ր երկու հականիշ խմբերի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Առավոտ

լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ

Երեկո

իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ


3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, սոխուկ, կտրուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

Մտրուկ

Կտրուկ

Մժղուկ


4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Արծիվ, տկար, հմայիչ, ավարտ, կանաչավուն, ավազան, գորշ, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, հեքիաթային, ամայի, արև, ամբոխ, զվարթ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:


5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Պալատական, առյուծ, բժիշկ, բժշկություն, ծառա, արշավ, արշավորդ, դյուցազն, հրաշք, ականջակալ, հրաշամանուկ, կայսրուհի, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Անձնանիշ գոյականներ (մարդ կամ կենդանի)

պալատական, առյուծ, բժիշկ, ծառա, արշավորդ, դյուցազն, հրաշամանուկ, կայսրուհի, աքաղաղ, ժառանգորդ, մարտիկ

Իրանիշ գոյականներ (իրեր, երևույթներ)

բժշկություն, արշավ, հրաշք, ականջակալ, դաստակ


6.Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողություն) լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) պատրաստված առաջին օպտիկական (գործիք): Ժամանակակից (ակնոց) երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ): Հայտնի է, որ (գլադիատորներ) կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ) պատրաստված մեծ (ոսպնյակ):

Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը: Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակից:

April 6

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառարան՝

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն


Գրավոր աշխատանք

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ինձ համար անծանոթ բառ չկար։


  1. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց  մեկ դիպուկ բառով:

Գյուղացի — հոգատար

Գյուղացու որդի (գործակատար) — ազնիվ

Վաճառական — անխիղճ

Թագավոր — արդար

Քահանա — պարտաճանաչ


  1. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր:

ա. Թագավորը խելացի ու հնարամիտ էր
Նա միանգամից չպատժեց, այլ երեք անգամ հարցրեց, մտածված որոշում կայացրեց և խորամանկությամբ բացահայտեց ճշմարտությունը։

բ. Թագավորը արդարադատ էր
Նա պատժեց անխիղճ վաճառականին և տղային տվեց իր արժանի վարձատրությունը։

գ. Թագավորը բարի էր
Նա խնայեց վաճառականի կյանքը և հաշվի առավ տղայի ներողամտությունը։


4. Մեղադրի՛ր վաճառականին:
Արդարացրո՛ւ վաճառականին:

Մեղադրանք
Վաճառականը անարդար էր, չվճարեց աշխատողի վարձը և խախտեց իր խոսքը։

Արդարացում
Նա կարող էր կարծել, որ կերակրելն ու արհեստ սովորեցնելը արդեն բավարար վարձատրություն է։


5. Մեղադրի՛ր գործակատարին :
Արդարացրո՛ւ գործակատարին:

Մեղադրանք
Նա խորամանկությամբ խաբեց և իր տիրոջը «մեռած» հայտարարեց։

Արդարացում
Նա ստիպված էր այդպես վարվել, քանի որ վաճառականը անարդար էր և չէր վճարում իր աշխատավարձը։