Բնագիտության ֆլեշմոբ 2 մակարդակ
1. Ինչո՞ւ է գարնանը օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում։
Գարնանը օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է, որովհետև Երկիրը սկսում է ավելի շատ արևային ջերմություն ստանալ․ արևի ճառագայթները ավելի ուղիղ են ընկնում, և ցերեկները երկարանում են։
2. Ինչպե՞ս է ջերմաստիճանի բարձրացումը ազդում բույսերի վրա։
Ջերմաստիճանի բարձրացումը օգնում է բույսերին ավելի արագ աճել։ Նրանք սկսում են ծլել, կանաչել և ծաղկել, քանի որ տաք եղանակին լավ են զարգանում։
3. Ի՞նչ կապ կա ջերմաստիճանի և ջրի շրջապտույտի միջև։
Ջերմաստիճանը ազդում է ջրի շրջապտույտի վրա, որովհետև տաքանալիս ջուրը գոլորշիանում է, հետո ամպեր է ձևավորում և վերադառնում անձրևի կամ ձյան տեսքով։
4. Ինչո՞ւ են գարնանը հաճախ տեղում(գալիս) անձրևներ։
Գարնանը հաճախ անձրևներ են լինում, որովհետև օդը տաքանում է, ջուրը արագ գոլորշիանում է, և մթնոլորտում շատ խոնավություն է կուտակվում։ Այդ խոնավությունը խտանում է և թափվում անձրևի տեսքով։
5. Ինչպե՞ս է ջերմաստիճանը ազդում կենդանիների վարքի վրա։
Ջերմաստիճանը ազդում է կենդանիների վարքի վրա, որովհետև տաքանալիս նրանք ավելի ակտիվ են դառնում, դուրս են գալիս սնունդ փնտրելու և բազմանում։ Ցրտին որոշ կենդանիներ դանդաղում են կամ ընկնում ձմեռային քնի մեջ։
6. Եթե գարնանը ջերմաստիճանը շատ արագ բարձրանա, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։
Եթե գարնանը ջերմաստիճանը շատ արագ բարձրանա, կարող են լինել մի քանի հետևանքներ․ բույսերը կարող են շուտ ծաղկել ու հետո վնասվել ուշ սառնամանիքներից, հողը կարող է արագ չորանալ, և ջրի պակաս առաջանալ։ Նաև կենդանիների բնական զարգացումը կարող է խախտվել։
7. Ինչո՞ւ է գիշերը հաճախ ավելի ցուրտ, քան ցերեկը նույնիսկ գարնանը։
Գիշերը ավելի ցուրտ է, որովհետև արև չկա և Երկիրը ջերմություն չի ստանում, իսկ կուտակված ջերմությունը աստիճանաբար ցրվում է մթնոլորտ։
8. Փորձարարական առաջադրանք․
Հղում ՝ այստեղ





