Ճանապարհ, ժամանակ արագություն
Ժամանակ – T
Արագություն- V
Ճանապարհ- S
Դասարանական առաջադրանքներ
1․ Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի
արագությունը 800կմ/ժ է։ 2400
2․ Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարհը 4 ժամում՝
իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ
գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։ 340+280= 620
3․ Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի 5կմ300մ
հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ
կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։
1400 մետր
4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ
արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ
հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած
հեռավորությունը։
350
- A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին
երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը
շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է,
իսկ մյուսինը՝ 75կմ/ժ: 270 կմ
6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5
կովի մեկ շաբաթ կերակրելու համար։ Լուծում 20 կգ×7 օր=140 կգ 140 կգ×5=700 կգ 700 կգ խոտ
7․ Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով,
որ 1 ժամում հոսում է 240լ։
960 լիտր ջուր
Տնային առաջադրանք
1․Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։
120 մետր
2․ Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։
120 կիլոմետր
3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։
90 կմ
4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։
465 կմ
5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։
465 կմ
6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։
700
7․ Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։
12 ժամում
Կրկնում ենք
1. Որքանո՞վ կմեծանա 14 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք
4 թվանշանը։
400 ով
2. Որքանո՞վ կմեծանա 432 թիվը, եթե նրա գրության ձախից
կցագրենք 3 թվանշանը։
3000 ով
3․Կատարիր գումարում և արդյունքը ստուգիր հանումով։
3218+2145=5363
ստ․ 5363-2145=3218
4. Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։
10456-5987=4469
4469+5987=10456
5. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
1624×123 = 199752
199752:123=1624
- Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․
8673:59=147 147×59=8673
