December
26
Իմ երազանքը ․․․
Ես ունեմ շատ երազանքներ, սակայն այսօր կցանկանամ պատմել դրանցից երկուսի մասին։ Իմ առաջին և ամենամեծ երազանքն է դառնալ լողորդուհի և հասնել մեծ հաջողությունների։ Ես ամեն օր ինքս ինձ հիշեցնում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե հավատաս քո ուժերին և հաստատակամորեն ձգտես քո երազանքներին, քանի որ առանց հավատքի և ջանքերի ոչինչ չի ստացվում։
Իմ երկրորդ երազանքն է, որ մեր երկրում միշտ տիրի խաղաղություն, և մենք բոլորս ապրենք խաղաղ ու ապահով՝ կապույտ և պարզ երկնքի տակ։