December 21

Աշխարհագրություն

  1. Մեծ Բրիտանիան գտնվում է
  1. Եվրոպայի հյուսիս-արևմուտքում 
  2. Եվրոպայի հյուսիսում 
  3. Եվրոպայի Հարավում
  4. Ասիայի արեւմուտքում

2. Մեծ Բրիտանիան մայրցամաքից բաժանում է՝
ա) Միջերկրական ծովը 

բ) Լա-Մանշ եւ Պա դե կալե նեղուցը

գ) Սև ծովը 

դ) Բալթիկ ծովը

3. Մեծ Բրիտանիայի կլիման՝
ա) Միջերկրական 

բ) Մայրցամաքային 

գ) Խոնավ ծովային

դ) Արկտիկական

4. Արդյունաբերության հիմնական ճյուղն է՝
ա) Թեթև արդյունաբերություն 

բ) Նավաշինություն և մեքենաշինություն

գ) Սննդի արդյունաբերություն 

դ) Հանքարդյունաբերություն

5.Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներից է՝
ա) Մյունխեն

բ) Մարսել

գ) Մանչեսթեր

դ) Նապոլի

6. Մեծ Բրիտանիայի հիմնական բնական հարստությունը պատմականորեն եղել է՝
ա) Անտառները 

բ) Նավթն ու գազը Հյուսիսային ծովում 

գ) Ոսկու հանքերը 

դ) Սևահողերը

7. Գերմանիան գտնվում է՝
ա) Եվրոպայի հարավում 

բ) Եվրոպայի կենտրոնական մասում 

գ) Ասիայի արևմուտքում 

դ) Արևելյան Եվրոպայում

8. Գերմանիան սահմանակից չէ՝
ա) Ֆրանսիային 

բ) Դանիային 

գ) Շվեյցարիային 

դ) Շվեդիային

9.Գերմանիայի մայրաքաղաքն է՝
ա) Բեռլին 

բ) Վիեննա 

գ) Համբուրգ 

դ) Մյունխեն

10. Գերմանիայի արդյունաբերական շրջաններից է՝
ա) Ռուր 

բ) Պրովանս 

գ) Լոմբարդիա 

դ) Բավարիա

Մեծ քաղաքներից են՝
ա) Լիոն, Մարսել 

բ) Միլան, Նապոլի 

գ) Համբուրգ, Քյոլն 

դ) Լիսաբոն, Պորտուգալիա

11. Գերմանիայի հիմնական օգտակար հանածոն է՝
ա) Ածուխը 

բ) Ալյումինի հանքաքարը 

գ) Պղինձը 

դ) Ոսկին

12.Գերմանիան համարվում է աշխարհի առաջատար երկիր հետևյալ արդյունաբերական ճյուղում․
ա) Մեքենաշինություն և ավտոմեքենաշինություն 

բ) Նավաշինություն 

գ) Գյուղատնտեսական տեխնիկա 

դ) Սննդարդյունաբերություն

13. Ֆրանսիան գտնվում է՝
ա) Արևելյան Եվրոպայում 

բ) Արևմտյան Եվրոպայում

գ) Հարավարևելյան Եվրոպայում 

դ) Հյուսիսային Եվրոպայում

14. Մայրաքաղաքն է՝
ա) Բեռլին 

բ) Փարիզ

գ) Միլան 

դ) Լոնդոն

15. Հարավում Ֆրանսիան սահմանակից է՝
ա) Գերմանիային 

բ) Իտալիային և Իսպանիային 

գ) Բելգիային 

դ) Լյուքսեմբուրգին

16. Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղն է՝
ա) Քիմիական արդյունաբերություն 

բ) Նավաշինություն 

գ) Հանքարդյունաբերություն 

դ) Անտառտնտեսություն

17. Ֆրանսիայի բնական ռեսուրսներից առանձնանում է՝
ա) Երկաթի հանքաքարը

բ) Ածխի հանքերը  

գ) Նավթի հանքերը

դ) Ապարների պաշարները

18. Խոշոր քաղաքներից են՝
ա) Լիոն, Մարսել, Տուլուզ 

բ) Բեռլին, Մյունխեն 

գ) Նապոլի, Միլան 

դ) Լոնդոն, Մանչեսթեր

19. Իտալիան գտնվում է՝
ա) Արևմտյան Եվրոպայում 

բ) Հարավային Եվրոպայում 

գ) Հյուսիսային Եվրոպայում 

դ) Արևելյան Եվրոպայում

20. Իտալիան տեղակայված է՝
ա) Բալկանյան թերակղզում 

բ) Ապենինյան թերակղզում 

գ) Սկանդինավյան թերակղզում 

դ) Իբերիական թերակղզում

21. Մայրաքաղաքն է՝
ա) Միլան 

բ) Նապոլի 

գ) Հռոմ 

դ) Վենետիկ

22. Կլիման հիմնականում՝
ա) Միջերկրական 

բ) Արկտիկական 

գ) Անապատային 

դ) Մայրցամաքային

23. Իտալիայի արդյունաբերական կենտրոններից է՝
ա) Ռուր 

բ) Միլան 

գ) Լոնդոն 

դ) Լիոն

24. Իտալիայի խոշոր քաղաքներից են՝
ա) Միլան, Նապոլի, Վենետիկ

բ) Փարիզ, Լիոն, Մարսել 

գ) Բեռլին, Համբուրգ 

դ) Լոնդոն, Գլազգո

25. Իտալիայում օգտակար հանածոները քիչ են, սակայն առանձնանում են՝
ա) Անտառային պաշարները 

բ) այլընտրանքային էներգիայի աղբյուրները և շինարարական քարերը 

գ) Ածխի հանքերը 

դ) Նավթը և գազը Սիցիլիայում

26. Ներկայացրու, թե ինչպես են Գերմանիայի բնական ռեսուրսները և արդյունաբերական շրջանները նպաստել երկրի տնտեսական հզորությանը։

Գերմանիայի բնական ռեսուրսները՝ ածուխը, երկաթը և շինարարական նյութերը, ապահովել են հումք և էներգիա, իսկ արդյունաբերական շրջանները՝ Ռուրը, Բավարիան և Համբուրգը, կենտրոնացրել են արդյունաբերությունը, մեքենաշինությունը և նավաշինությունը, ինչը խթանել է երկրի տնտեսական հզորությունը:


27. Բնութագրիր, թե ինչպե՞ս է Իտալիայի դիրքը և բնական ռեսուրսները նպաստել երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

Իտալիայի դիրքը Միջերկրածովում նպաստել է առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, իսկ բնական ռեսուրսներն՝ հողագործության, շինարարության և արդյունաբերության աճին:

December 21

<<Համահայկական առաջին թագավորության անկումը >>

<<Նոր հասկացություններ , անուններ , արտահատություններ>>

Սարդուրի III , Ռուսա III , Սկյութներ , Հայկազունի Սկայորդի , Պարույր Հայկազունի , Հայ Ժողովրդի Ձևավորման Ավարտ


Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը պայքարել է հյուսիսից արշավող սկյութների դեմ։

2․ Ե՞րբ է Սարդուրի III-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Սարդուրի III-ը ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է Ք.ա. VII դարի կեսերին, հատկապես Աշուրբանիպալի ժամանակաշրջանում (Ք.ա. 643 թ․)

3․ Ովքե՞ր են Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Վանի թագավորության վերջին հայտնի արքաներն են Սարդուրի III-ը և Ռուսա III-ը։

4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը անկում է ապրել Ք.ա. VI դարի սկզբին, մոտավորապես Ք.ա. 590–585 թթ.։

5․ Ներկայացրե՛ք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Վանի (Ուրարտուի) թագավորությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի պատմության մեջ, քանի որ այն առաջին հզոր և կենտրոնացված պետական կազմավորումն էր Հայկական լեռնաշխարհում։ Այն ստեղծեց զարգացած պետական կառավարման համակարգ, բանակ, օրենսդրություն և քաղաքաշինություն։

Վանի թագավորության ժամանակ կառուցվեցին ամրոցներ, ջրանցքներ և քաղաքներ, զարգացավ գյուղատնտեսությունը, արհեստներն ու առևտուրը։ Թագավորությունը կարևոր դեր խաղաց տարածաշրջանում՝ դիմակայելով Ասորեստանին և հյուսիսից ներխուժող ցեղերին։

Վանի թագավորությունը հիմք հանդիսացավ հայոց պետականության շարունակականության համար և մեծ ազդեցություն թողեց հետագա հայկական մշակույթի ու պետականության ձևավորման վրա։

December 21

Պարույր Սևակի ապրեցնող մտքերը

Խենթանում եմ ու հասկանում, որ կարոտը մի գույն ունի ու դա գույնն է քո աչքերի:

Նորի՛ց չեն սիրում , սիրում են կրկին, սիրում են միայն ու միայն մեկին:

Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:

Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է:

Երբ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում:

Ապրել , ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը, Ապրել , ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մամրությունը:

Ճշմարտություն եմ ծախում , սարքովի