November 13

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր բարդ բառերը։

Օրինակ՝ խնդումերես-խնդում+երես

Այս ստեղծագործության մեջ ինձ համար անծանոթ բառ չկար։

2․ Բացատրի՛ր տեքստում ընգծված արտահայտությունները։

 հետևը ձգած-հետևը քցած

 կեսօրը կոտրվեց-կեսօրը անցավ

ճերմակին էր տալիս-սպիտակ էր տալիս

պատահեց նրան-հանդիպեց

պահ տվավ-թողեց պահելու

միտք էր անում-մտածում էր․

աչք պահեինք-նայեինք

3․ Տեքստից դո՛ւրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր։

Սաստիկ, կտրած,հանգիստ,վախեցած,ուրախ,պայծառ ։

4. Յուրաքանչյուր բառի դիմաց նրան տրվող հարցը գրի՛ր։

Օրինակ՝ վազել-ի՞նչ անել

Ահմեդը-Ահմեդն էր խելոք թե Դավիթը։

գնում էր-Նա գալիս էր թե գնում էր։

ուղտ-Դու ուղտ ես սիրում թե ընձուղտ։

քաղաք-Դու քաղաքում ես ապրում թե գյուղում։

սաստիկ-Ինչպիսի անձրև ես սիրում։

աքլոր-Ձեր հավաբնում ինչ եք պատում։

կտրիճ-Քո քույրիկը ինչպիսին է։

մայրը-Մայրը ավելի արագ քշեց հեծանիվ թե որդին։

վազել-Տղան վազել է սիրում թե ուտել։

գյուղ-Որտեղ ես գնացել ձմեռային արձակուրդներին։

լցնել-Ինձ կլցնես մի բաժակ հյութ։

երևալ-Կարող է հեռվում երևալ արևը։

5. Տեքստում գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշները և գրի՛ր բառերի դիմաց։

բարկացած, ջղայնացած-զայրացած

հով-զով

շվաք-ստվեր

քաջ-կտրիճ

որոնել, ման գալ-փնտրել

դժգոհել, տրտնջալ-բողոքել

ուժգին-կտրիճ

արթնանալ-ուշքի գալ

6. Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

հինգ ուղտ հետևը ձգած հինգ ուղտ հետևը քաշ տալով․

մի գյուղ ծառերի միջից  ծառերը գյուղով չեն չափվում։

գլուխն առավ ափերի մեջ գլուխը չես կարող առնել

7. Դո՛ւրս գրիր երկուական պատմողական և հարցական նախադասություն։

Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ.

Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը.

Ես քո ուղտի դա՞րդն եմ

էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:

8.Բացատրի՛ր հետևյալ միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Պետք է օգնես դիմացինիդ,որ նա էլ քեզ օգնի։

9․ Երեք նախադասությամբ բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմեդը ըստ այս ստեղծագործության շատ ուշադիր տղա էր,քանի որ երբ արդնացավ նայեց իր կողքերը և տեսավ,որ իր ուղտերից մեկը չկա։Ահմեդը շատ օգնող տղա էր։Նաև Ահմեդը շատ խիզախ տղա էր։

10․ Առակը պատմի՛ր հերոսներից մեկի անունից։

November 13

Հայերենի բառբառները

Գրական լեզվին զուգընթաց գոյություն են ունեցել և ունեն
բարբառներ։
Հայերենի բարբառների թիվը բավականին շատ է մոտ 60, որոնք կոչվում են նույն վայրի անունով, որտեղ խոսվում են։ Օրինակ՝ Ղարաբաղի, Շիրակի, Լոռու բարբառներ։ Բարբառները գրական լեզվից առաջին հերթին տարբերվում են իրենց արտասանությամբ։ Դրանք կարող են երբեմն դժվար հասկանալի լինել, բայց պետք է գիտակցել, որ բարբառները մեր լեզվի և ազգային մշակույթի արժեքներից են։

Հայերենի տարածման աշխարհագրությունը

Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից մեկը, Հայկական
լեռնաշխարհի սահմաններից դուրս մեծ տարածում չի ստացել։
Այսինքն հայերենով խոսել են հայերը և մասամբ լեռնաշխարհում
բնակվող այլ ժողովուրդներ։ Սակայն հայերենը տարածված է աշխարհով մեկ, որովհետև դժվար է գտնել մոլորակի գոնե մի անկյուն, որտեղ հայ չի ապրել
կամ չի ապրում։ Մենք արդեն գիտենք, որ մեր ժողովրդի մի խոշոր հատված տարբեր պատճառներով սփռվել է աշխարհով մեկ։ Մայր հայրենիքում այսօր ապրում է ընդամենը 3,2 միլիոն հայ, իսկ հայության մեծ մասը, փաստորեն, ապրում է օտար
երկրներում։
Գնալով աշխարհի տարբեր անկյուններ` հայն իր հետ տանում և փորձում է պահպանել իր լեզուն։ Այդ պատճառով հայերենը աշխարհի ամենատարածված լեզուներից է։

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և
    օտար լեզու ասելով։

Մայրենի լեզու ասելով ես հասկանում եմ,որ սովորում ենք ավելի գեղեցիկ խոսել հայերենով։Իսկ օտար լեզու ասելով հասկանում եմ,որ օտար լեզումները մեզ շատ պետք են,քանի որ կարող է պատահել,որ մի օր ձեզ մոտենա այլ ազգի մարդ և մի բան հարցնել։

  • Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը։

Հայերենի զարգացումը բաժանվում է երկու փուլի՝ նախագրային հայերեն և գրային հայերեն։

  • Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը։

Գրական հայերենը ունի պատմական զարգացման տարբեր փուլեր, որոնք ապահովել են լեզվի հարուստ ավանդները և բազմաթիվ լեզվաբառարանական շերտեր:

  • Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը։

Երկու գրական լեզուների գոյությունը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք կապված են պատմական, քաղաքական, սոցիալական և մշակութային զարգացումների հետ:Այս գործոնների համակցությունը կարող է ստեղծել իրավիճակներ, որտեղ երկու կամ ավելի գրական լեզուներ կարող են գործել միաժամանակ միևնույն տարածքում:

  • Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ.
    փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է
    եղել լեզվի իմացությունը:

օտար լեզու մեզ հարկավոր է իմանալ ,քանի որ օտար լեզումները մեզ շատ պետք են։Նաև ինձ հետ պատահել է մի դեպք։Մեկ օր ես ինձ համար քայլում էի այգում և ինձ մոտեցավ մի ռուս և հարցրեց,թե մոտակայքում որտեղ կա խանութ։

November 13

Լեզվական աշխատանք

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛րԳրի՛ր գործածված մասնիկները(ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝ 
հույն — Հունաստան:

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

Հիվանդանոց, ծաղկանոց, մկստան, Հայաստան, նստարան, այբբենարան, դասրան, դպրոց, դարբնոց, հյուրանոց, զինարան, Ռուսաստան, գործարան, բրուտանոց, կուսանոց, Ուզբեկստան, Հնդկաստան, թփուտ, ծիրանանոց

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրուոր նոր բառերըտվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի,Դվին-դվինեցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյույորքեցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար-ծովահարս, ջրանկար 

բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց, — հողմաղաց, ջրածին

դ) զորագունդ, երկրամաս — զորամաս, երկրագունդ

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝ 
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր-ձեռ + ա + գիր, գեղանկար- գեղ + ա + նկար, շրջազգեստ-շրջ +ա զգեստ, սիրահոժար-սիր + ա + հոժար, դեղնակտուց-դեղն + ա + կտուց, հոդակապ-հոդ + ա+ կապ:

105. Շարքի բոլոր բառերըբացի մեկիցնայն ձևով են կազմվածԳտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին: 
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ,ձեռնտու:

Ա խմբում բոլոր բառերը բացի մեկից հոդակապով են, իսկ Բ խմբում՝ հակառակը։

November 13

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Դասարանական առաջադրանքներ
1․ Գտե՛ք 12 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 150-ից։

12 և 16 թվերի ընդհանուր բոլոր բազմապատիկները, որոնք փոքր են 150-ից, են՝ 48 և 96 է։


2․ Գտե՛ք 14 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 130-ից։

112

14,28,42,56,70,84,98,112,124

16,32,48,64,80,96,112,128
3․ Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
18և32 288
24 և 6 24
75 և 15 75
16 և 36 144
27 և 12 108
36 և 64
4․ Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր
բազմապատիկը նրանց արտադրյալն է․
4, 7, 14
33, 11, 9
12, 15, 25
5․Առնվազն քանի՞ մետր պաստառ պիտի լինի մեկ գլանափաթեթում,
որպեսզի հնարավոր լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 3մ, և՛
4մ բարձրությամբ պատեր պաստառապատելու համար։

12
6․ Ունենք 8սմ2մմ և 5սմ 1մմ կողմերով ուղղանկյուն և 6սմ7մմ կողմով
քառակուսի։ Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞
քառակուսունը։

P=

Տնային առաջադրանքներ

1․ Գտե՛ք 30 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 500-ից։
2․ Գտե՛ք 23 և 17 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 170-ից։
3․ Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
70 և 90
132 և 77
45 և 81
200 և 125
65 և 39
1 և 100
4․ Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր
բազմապատիկը նրանց արտադրյալն է․
17, 10, 34
12, 26, 55
20, 39, 42
5․ Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսպատված է
ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի
երկարությունը 30սմ է, իսկ լայնությունը՝27սմ։ Ամենաքիչը ի՞նչ
երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։
6․ Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80լ
արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան
երեքլիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։

November 13

English homework

1.I will go to Spain one day. 2.She will come to the party.

I won’t go to Spain one day. She won’t come to the party.

Will I go to Spain one day? Will she come to the party?

3.We’ll be late. 4. It will snow.

We won’t be late. It wont snow.

Will we be late? Will it snow?

1(have long hair)Will he have long hair?

No,he won’t.

2.(have three children) Wiil he have three children?

No,he won’t but he have two children.

3.(have a car) Wiil he have a car?

Yes,he will.

4.(wear glasses)Will he have a wear glasses?

Yes,he well.

5.(have a beard and a mousteche)Will he have a beard and a mousteche?

Yes,he well

6.(have a cat)Will he have a cat?

No,he won’t but he have a rabbit․

1.I haven’t got my umbrrella with me. I’ll give you mine.

2.I’m hungry. I’ll make some sandwiches.

3.I can’t find my pencil. I’ll give you one of mine.

4.My head hurts. I’II bring you an aspirin.

5.I’m late for school. I’II drive you there.

6.I want to go to the concert,too. I’II buy two tickets then.

7.The phone is ringing. I’II answer it.

8. I haven’t got any money on me. I’II give you some.