November 11

Իմ մասին

Բարև ձեզ:Ես Աիդա Բաղիրյան եմ:Ես 10 տարեկան եմ:Սովորում եմ Հարավային դպրոցի հինգերորդ դասարանում:Ծնվել և մեծացել եմ քանաքեռ ավանում:Մանկուց երազ էլ եմ դառնալ դերասանուհի կամ նկարչուհի:Հիմա կբնութագրեմ ինձ:Ես ունեմ մուգ մաշկ,երկար և շագանակագույն մազեր:Գեղեցիկ և սև աչքեր,գեղեցիկ շրթունքներ և փոքրիկ քիթ:Իմ բնութագիրը:Ես շատ բարի,գեղեցիկ կազմվածք ունեցող,կենդանասեր,մարդամոտ աղջիկ եմ:

November 11

English homework

 I will eat pizza and drink a glass of the water tomorrow.

Will I eat pizza and drink a glass of the water tomorrow?

won’t eat pizza and drink a glass of the water tomorrow.

 I will read the English book in the morning

Will I read the English book in the morning?

won’t read the English book in the morning.

I will go to eat fast food in this week.

Will I go to eat fast food in this week?

I wont go to eat fast food in this week.

I will go to swim next week.

Will I go to swim next week?

I wont go to swim next week.

I will play the football in the morning.

Will I play the football in the morning?

I wont play the football in the morning.

I will go to see movie tomorrow.

Will I go to see movie tomorrow?

I wont go to see movie tomorrow.

I will go to my friend home next year.

Will I go to my friend home next year?

I wont go to my friend home next year.

November 11

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Անգութ- խղճի զգացումից զուրկ,անխիճ

Այն տարի ես հանդիպեցի մի տղայի ով  խղճի անգութ էր։

Չարքաշ- տաժանական

Այս աշխարհում կար մի  չարքաշ մարդ։

  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:
  • Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:

Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Այսինքն աղքատ տղան շատ մենակ էր, բոլորը անտեսում էին նրան և նա կարծես միայնակ թռչուն լիներ, ով ապրում էր ժայռերի մեջ։

Մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Սա նշանակում է, որ աղբույրները կարծես երեխաներ լինեին։

Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:

Հոտով, անգութ, աղքատ, ամայի, պատսպարվել, անձավներ, ծածուկ, զննել, կուզե,

Նրանց անուշ բույրով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը:

Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անխիղճ:

Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ։

Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ լքված ժայռերի մեջ:

Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և էր քարայրների մեջ:

Բայց, բոլոր մարդկանցից թաքուն, իր մատներով շոշափում էր ու ուսումնասիրում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

— Բարի տղա, ինչ որ սիրտդ ուզում է, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Նրանց գարշահոտ բույրով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը:

Բայց այնտեղ մարդիկ չար էին ու բարի:

Մի որբ ու հարուստ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ։

Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ բնակելի ժայռերի մեջ:

Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և էր քարայրների մեջ:

Բայց, բոլոր մարդկանցից թաքուն, իր մատներով շոշափում էր ու չէր զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

— Բարի տղա, ինչ որ սիրտդ չի ուզում, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

  • Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

Այս նախադասությունը սովորեցնում է,որ հնարով կարող ես մարդու կյանքը ուրիշ ձև դարձնել։

November 11

Ուղղագրական աշխատանք

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայնէկրան, հնէաբան, ծովերանգ, նորեկ, մանրէէջանշան,  որևիցէ,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէէջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Ե-Ելենա,Եվա,Եղիշե

Է-Էվա,Էլինա,Էրիկ,Էմիլ, Էդուարդ, Էդվարդ, 

3. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

  

Լայնէկրան-էկրան

ծովերանգ-վերելակ

Աշակերտ-նորեկ

Նրբերշիկի-մանրէ

Ամենաերկար-էջանշան

Ամենաէժան-եգիպտացորեն

Որևէ– էջ

Բազմերանգ-մեխակ

Արևային-էներգիա

Երկար-զարկերակ

Առաջադրանք 1-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

1․Այս տարի մեր դասարան եկան 2 նոր աշակերտներ։

2․Իմ շունիկը շատ է սիրում ուտել եգիպտացորեն։

3․Իմ մայրիկի մազերը ամեներկարն է։

4․Իմ քույրիկի ամենասիրելի ծաղիկը դա մեխակն է։

5․Ես այս ամառ կարդացի շատ հետաքրքիր գիրք,որն ուներ 147 էջ։

November 11

Բաժանելիության հայտանիշներ։ Թվերի բաժանելիությունը 3-ի,9-ի,4-ի

Դասարանական առաջադրանքներ
1․ 83, 12, 129, 6534, 5355 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք
բաժանվում են 3-ի։

12,129,6534,5355


2․ Որոշե՛ք, թե 91917, 56574, 828 թվերից որոնք են բաժանվում 9-ի։

91917,56574,8282․


3․ 230, 1200, 5250, 324, 535160, 73489138 թվերից առանձնացրե՛ք
նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

1200,324,535160
4․ Կբաժանվի՞ արդյոք 3-ի այն թիվը, որը բաժանվում է 9-ի։

այո

Օրինակ՝ 9000։9=1000 9000:3=3000

  1. Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են 3-ի, բայց չեն բաժանվում 9-
    ի։ 30,6,12,15,3.
    6․ Գործածելով 4, 6, 8 թվանշանները՝ գրե՛ք հինգ եռանիշ թիվ, որոնք
    բաժանվում են 9-ի։ 468,486,846,864,684
    7․ ABC եռանկյան AB և BC կողմերի երկարությունների գումարը 23սմ
    է, AC և BC կողմերի երկարությունների գումարը՝ 20սմ, AB և AC
    կողմերի երկարությունների գումարը՝ 25սմ։ Գտե՛ք ABC եռանկյան
    պարագիծը։ P= AB+BC+CA=34 AB+BC+AC+BC+AB+AC=23+20+25=68
    8․ Երեք տարբեր օղակաձև երթուղիներով Երևանից միաժամանակ
    մեկնել են երեք ավտոբուսներ։ Նրանցից մեկը Երևան է վերադառնում
    յուրաքանչյուր 4 ժամը մեկ, երկրորդը՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ,
    երրորդը՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։ Երևանից մեկնելուց քանի՞ ժամ
    հետո այդ ավտոբուսները նորից կհանդիպեն Երևանում։ 24

Տնային առաջադրանքներ
1․ 65, 1025, 8371, 893 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք
բաժանվում են 3-ի։


2․ Որոշե՛ք, թե 65382, 63, 567 թվերից որոնք են բաժանվում 9-ի։

63,567

3․ 15, 32, 100, 124, 266, 348, 5000, 301 թվերից առանձնացրե՛ք նրանք,
որոնք բաժանվում են 4-ի։

32,100,124,5000.
4․ Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են և՛ 3-ի, և՛ 9-ի։

9,18,27,36,45
5․ Գտե՛ք 3-ի բաժանվող երկնիշ թվերի և 9-ի բաժանվող երկնիշ թվերի
քանակները։ Քանի՞ անգամ է ստացված քանակներից առաջինը
երկրորդից մեծ։ 30:10=3
6․ Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանշանը։ Գտե՛ք
այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի, և նրա գրառումն ավարտվում է
9 թվանշանով։ 909
7․ Թվարկե՛ք միանիշ թվերի այն բոլոր զույգերը, որոնցից յուրաքանչյուրի
կազմող թվերի գումարը երկնիշ թիվ է։

1+3=4

5+1=6

3+5=8


8․ Երկու զամբյուղներում կա 120 ձու։ Եթե առաջին զամբյուղից
երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 ձու, ապա
երկու զամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն։ Քանի՞
ձու կա զամբյուղներից յուրաքանչյուրում։

50,60