May 27

ԾԻՏԻԿԻ ՄԱՍԻՆ

Մեր տունը սեփական է և ունի մեծ այգի։Այգում շատ ծառեռ։Իսկ ծառերից մեկի վրա մի գեղեցիկ բույն է լինում,որը մի գեղեցիկ ծիտիկն է հյուսած լինում։Այդ ծիտիկը այնքան է ապրում մեր այգում,որ արդեն մեզ ճանաչում է,բայց ծիտիկը մենակ չի ապրում,նրա հետ ապրում է իր մեկ ձաքը։Ծիտիկը ամեն առավոտ գնում է կեր մանգա իր ձագի և իր համար։Ես երբ տեսնում եմ այդ ամենը ամեն անգամ արագ վազում եմ տուն հաց բերելու,բերում եմ դնում մի ապահով տեղ։Ծիտիկը գալիս է և հացը տանում է իր բույն։Բայց մի օր էլ ես տեսա,որ իմ այգում ինչվոր բան է ծլվլում,վազեցի դուրս և տեսա,որ ծիտիկի ձագը ընկել է բնից և չի կարողանում բարձանալ,իակ մայրը բնից գլուխը հանած լաց է լինում։Ես կանչեցի իմ մայրիկին և ասացի ամեն ինչ ։Մայրիկս լսեց և ասաց։

-Արագ գնա աստիճանը բեր գեղեցկուհիս,-ասաց մայրիկը․

-Եղավ հիմա կբերեմ,-ասացի ես։

Իսկ հետո ես բերեցի աստիճանը և մայրիկս բարձրացրեց ձագին իր մայրի մոտ։Իսկ հետո

մայրիկը սկսեց չլացի,որովհետև

ձագը արդեն իր մոտ էր։ԵՎ այդպես մայրը և իր ձագը սկսեցին ապրել ուրախ և երջանիկ։

May 27

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին🌑🌙🌜🌝🌕🌑

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

— Ուռա՜,– գոչեցի ես եւ սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երեւա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի եւ ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը եւ սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, եւ ես օդում կախված մնացի՝ երկնքի եւ երկրի միջեւ։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքեւի ծայրը, կացնով տվի վերեւի ծայրը կտրեցի եւ կապեցի ներքեւի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց եւ այնպես երկիրը հեռու էր, եւ շատ անգամ պետք եղավ պարանի վերեւի ծայրը կտրել եւ ներքեւի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երեւացին։ Մինչեւ գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի եւ այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ելք – դուրս գալու տեղ

Աստիճան – ելարան, սանդուղք

Սարսափ – վախ, երկյուղ, ահ,

Եղունգ – ճանկ, մագիլ

Կույտ – դեզ

2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ:

Եր…ինք, սանդուղ…, ել…, եր…իր, քաղա…, ներ…եւ, արեգա…, Թուր..իա, բա…լա, ս…սել

Երկինք, սանդուղք, ելք, երկիր, քաղաք, ներքև, արեգակ, Թուրքիա, բակլա, սկսել

2. Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան բառեր:

Առարկա (ի՞նչ)                                      Գործողություն (ի՞նչ անել)  
 բույս տնկել
 երկինք հիշել
 լուսին աճել
 ժամ հասնել
 ցողուն գոչել
 կացին սկսել
 արեգակ բարձրանալ

6. Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:

Մի բակլա տնկեցի բակլան իսկույն սկսեց աճել աճեց ու շուտով հասավ լուսնին ես սկսեցի ցողունով վեր բարձրանալ մի ժամից հետո լուսնին հասա։

Մի բակլա տնկեցի։ Բակլան իսկույն սկսեց աճել։ Աճեց ու շուտով հասավ լուսնին։ Ես սկսեցի ցողունով վեր բարձրանալ մի ժամից հետո լուսնին հասա։

7. Գրի՛ր տրված բառերի հոգնակին:

Օրինակ՝ բակլա-բակլաներ

Ցողուն – ցողուններ

Երկինք – երկինքներ

Փոս – փոսեր

Բույս – բույսեր

Կացին – կացիններ

Ժամ – ժամեր

8. Նոր ավարտ հորինի՛ր:

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա։ Ես սկսեցի փոսի հետևը փորել և այդպես վերև բարձրացա։ Հավատացեք, Մյունխհաուզենը ամեն ինչի ելքը գտնում է։

May 27

English homework

I go to the gymnastics and school on Monday.

I go to the swimming pool and school Tuesday.

I go to the gymnastics and school on Wednesday.

I go to the gimnastics and school on Friday.

I go to the school and gimnastics and school on Friday.

I go to the painting on Saturday.

I go to the swimming pool on Sunday.

👩‍🎨🎨🖌️

🤸🏃

🏊