1․ Ո՞ր դասարանից ես հաճախում Հարավային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։ Մի քանի նախադասությամբ պատմիր այդ մասին։
Ես Հարավային դպրոց եմ հաճախում առաջին դասարանից։ Ես սովորում եմ Հարավային դպրոց-պարտեզում, քանի որ մայրիկս նույնպես սովորել է այս դպրոցում։ Բացի այդ՝ այս դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից։ Դպրոցում մենք աշխատում ենք համակարգիչներով։ Ամեն մի սովորող պետք է ունենա իր անձնական համակարգիչը։ Դպրոցում մենք մեզ շատ ազատ ենք զգում, քանի որ ուսուցիչները շատ բարի և ընկերասեր են։
2․ Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում կամ Հարավային դպրոցում: Ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար։ Մանրամասն նկարագրիր, տեղադրիր նաև այդ վայրի լուսանկարը։
Իմ սիրելի վայրը կրթահամալիրում մեր դասարանն է, քանի որ այնտեղ ես ինձ զգում եմ շատ հանգիստ։ Այնտեղ մենք անցկացնում ենք մեր դասերը մեծ հաճույքով։ Դասարանում կա նաև հեռուստացույց, որով մենք դիտում ենք ուսուցողական ֆիլմեր։ Դասարանում անցկացնում ենք օրվա մի մասը և ունեմ շատ հետաքրքիր օրեր ու հուշեր մեր դասարանի հետ կապված։
3․ Քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ․․․
Ես անցյալ տարի դպրոց էի բերել մի բույս, որը ուներ շատ հետաքրքիր և գեղեցիկ տեսք։ Մեր դպրոցի այգեպանի օգնությամբ մենք այն տնկեցինք և խնամեցինք։ Ինձ դուր է գալիս, երբ դպրոցի բակում շրջելիս տեսնում եմ այդ բույսը, քանի որ այն շատ գեղեցիկ տեսք է տալիս դպրոցի բակին։
4․Ո՞րն էր այս տարվա քո ամենասիրելի նախագիծը։ Ի՞նչ սովորեցիր այդ ընթացքում և ի՞նչն էր ամենադժվարը կամ ամենահետաքրքիրը։ Կցիր նախագծի հղումը։
Իմ ամենասիրելի նախագիծը դա ՝ <<Կարդում ենք Սարոյան (Նախագիծ)>> Այս նախագծի ընթացքում մենք ավելի լավ ծանոթ եղանք Սարոյանին և նրա ստեղծագործություններին։ Ինձ դուր եկավ այս նախագիծը , քանի որ ես շատ եմ սիրում Սարոյանին և որպես մարդ և որպես բանաստեղծ։
Հղում ՝ այստեղ
5․ Այս տարվա ընթացքում ընթերցածդ բոլոր գրքերից ո՞ր հերոսի հետ կցանկանայիր ընկերություն անել կամ նմանվել նրան։ Նշիր գիրքը, հեղինակին, հերոսին․․․
Այս տարվա ընթացքում ես կարդացել եմ <<Թելեթրիփ>> գիրքը։ Այդ գիրքը ինձ շատ դուր եկավ և ես կուզեի նմանվել հերոսներից տատիկին, քանի որ նա շատ լավ բնավորություն ուներ։ Գրքի հեղինակն է ՝ Լիլիթ Հակոբյան։ Գրքում կաին շատ գեղեցիկ ոճի նկարներ։ Գիրքը բաղկացած է 134 էջերից։ Ամեն մի էջկարդալուց ինձ զգում էի գրքի գլխավոր հերոս։
6․Պատմիր քո մտերիմ ընկերոջ մասին․ նկարագրիր նրա բնավորությունը և նշիր այն հատկանիշները, որոնց համար նրան գնահատում ես։
Իմ ամենամտերիմ ընկերը իմ դասընկեր Փյունիկն է։ Նա ունի շատ գեղեցիկ արտաքին, շագանակագույն աչքեր, մուգ մազեր և գեղեցիկ ձայն։ Նրա հետ ես սովորում եմ արդեն 6 տարի, և այդ տարիների ընթացքում նա դարձել է իմ ամենամտերիմ ընկերը։ Ես նրան գնահատում եմ, քանի որ նա շատ ազնիվ և ընկերասեր մարդ է։
7․Իմ ճամփորդական քարտեզը․ Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարի։ Թվարկիր դրանք և նշիր, թե որն էր ամենատպավորիչը։ Տեղադրիր քո պատումների հղումները։
Այս տարի մենք ճամբորդել ենք շատ վայրեր ։ Գնացել ենք թանգարաններ և ունեցել ենք շատ լավ օրեր։ Ինձ համար ճամփորդությունները շատ հետաքրքիր են և ուսուցողական։Ցավոք չունեմ ճամփորդապատում։
8․Իմ ընտրությամբ գործունեությունը․ Ո՞րն է քո ընտրած գործունեությունը, ո՞վ է դասավանդում։ Անցյալ տարի ի՞նչ էիր ընտրել, եթե փոխել ես, ինչու՞, ու՞մ խորհրդով․․․Ի՞նչ եք ստեղծել կամ սովորել այս տարվա ընթացքում։Կցիր բլոգիդ համապատասխան էջի հղումը
Ես ընտրել եմ Կինո-Ֆոտո ընտրութոյունը։ Ընտրությունը դասավանդում է ընկեր Լենան։ Անցյալ տարի ես նույնպպես ընտրել եմ Կինո-Ֆոտո ընտրությունը։Այս տարվա ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել գեղեցիկ նկարներ։
Բլոգի հղում ՝ այստեղ
9․Ո՞րն ես համարում քո այս տարվա ամենամեծ հաջողությունը կամ ձեռքբերումը (դա կարող է լինել և՛ գիտելիք, և՛ նոր հմտություն կամ հաղթանակ)։
Ես այս տարվա ընթացքում շբվել եմ և ծանոթանցել եմ շատ մարդկանց հետ ովքեր արդեն դառել են իմ մըերիմ ընկերները։Ես այս տարի սովորել եմ լիքը նոր բաներ և շնորհակալ եմ իմ դասատուներից մեզ կրթելու և ճիշտ դաստիրակելու համար։
10․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը (կարող է լինել դպրոցական առօրյայից կամ ճամփորդությունից)։Տեղադրիր լուսանկարը այստեղ։
11․Նշիր, թե քանի նյութ ես հրապարակել տարվա ընթացքում կամ որ բաժինն է ամենից հարուստը։
Ամենից հարուստը Մայրենիի բաժինն է , քանի որ ես շատ եմ սիրում գրականություն և մեծ հաճույքով եմ կատարում իմ դասերը։ Մայրենիի դասերին միշտ պատրաստ եմ լինում և պարտաճանաչ կատարում եմ և դասարանական աշխատանքները և տնայինները։ Այս տարիների ընթացքում ես բլոգում հրապարակել եմ 1944 նյութ։
12․Ուսումնական տարվա ընթացքում ո՞ր համակարգչային ծրագրերից կամ հավելվածներից սովորեցիր օգտվել (օրինակ՝ Canva, CapCut, Word, կամ բլոգի նոր գործիքներ)։ Ինչի՞ համար ես դրանք օգտագործում։
Ես այս տարվա ընթացքում սովորեցի ավելի լավ տիրապետել Word ծրագրին։ Այդ ծրագիրը մեզ օգնում է դասարանական աշխատանքներում։ ԱԱյդ ծրագրից կարողանում եմ ստեղծել աղյուսյակներ։ Նաև շատ լավ կարողանում եմ օգտվել Edublog ից։ Այստեղ ես կատարում եմ իմ դասերը և կարողանում եմ հրապարակել շատու շատ նյութեր և նկարներ։
13․Եղե՞լ է դեպք, երբ դու օգնել ես ընկերոջդ որևէ առաջադրանք կատարելիս կամ նախագիծ իրականացնելիս։ Ի՞նչ զգացողություն ունեցար այդ ժամանակ։
Այո եղել է, երբ ընկերներիցս մեկը չի հասկանում ես շատ մեծ հաճույքով մոտենում եմ և օգնում։Ինձ շատ լավ եմ զգում , քանի որ հասկանում եմ , որ լավություոն են անում։ Երբ դասարանում ինչ որ խնդիր է փորձում եմ հարթեմ և բոլորին օգնեմ։ Ես չեմ ցանկանում, որ դասարանում լինեն անհարթություններ և բոլորս միասին լինենք համերաշխ և ուրախ։
14․Մի դեպք, որն ինձ շատ զարմացրեց։ Պատմիր մի իրադարձության կամ փաստի մասին, որն այս ուսումնական տարում քեզ համար բացահայտում էր կամ շատ զարմացրեց։
15․Ուսումնական ամառ․ Ի՞նչ ես պլանավորում կարդալ կամ սովորել ամռան ընթացքում։ Կա՞ մի վայր, ուր շատ ես ուզում ճամփորդել։
Ես ամռան ընթացքում պլանավորում եմ կարդալ ՝ Ռուբեն Եսայանի <<Թունելից կմ հեռավորության վրա>>
Իսկ ճամթորդություններից ես ամռանը ճամփորդելու եմ դեպի Վրաստան։
16․ Ո՞ւմ կցանկանայիր շնորհակալություն հայտնել այս տարվա համար և ինչո՞ւ։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դասատուներին, քանի որ նրանք են ինձ այս տարիների ընթացքում օգնել և աջակցել։Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու համար։ Շատ կկարոտեմ իմ դասատուներին։
Սովորողի բանավոր խոսքին և տեխնիկական հմտությունների կիրառմանն ուղղված աշխատանքներ
17․ Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 րոպե տևողությամբ փոքրիկ տեսանյութ, ռադիոնյութ, պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։
Առաջարկվող թեմաներ՝
- «Իմ նախասիրությունները»
- «Ընթերցանությունն իմ կյանքում»,
- «Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել»,
- «Իմ գրադարանը»
- «Աշխարհի իմ փոքրիկ անկյունը»
Այլ թեմաներ անհատական ընտրությամբ
18․ Մեսրոպ Մաշտոցի շարականը սովորիր ու ներկայացրու ռադիոնյութով կամ տեսանյութով։
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս: