February 15

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից

1.Հաշվի՛ր:
234×5=200×5+30×5+4×5=1000+150+20= 1170 450:9=50
168×9= 100×9+60×9+8×9=900+ 540+72= 1512 480:80=6
236×4=200×4+30×4+6×4=800+120+24=944. 120:40=3
415×2=400×2+10×2+5×2=800+20+10=830 600:3=200
642×7=600×7+40×7+2×7=4200+280+14=4494. 830:10=83
191×6=100×6+90×6+1×6=600+540+6=1146. 560:70=8
279×7=200×7+70×7+9×7 =1400+490 + 63=1953 560:8=7
972×3=900×3+70×3+2×3= 2 916. 140:7=20
745×6=700×6+40×6+5×6 = 4470 320:80=4
615×8= 600×8+10×8+5×8= 4 920. 810:90=9

2.Աստղանիշերը փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով:


               
               
               

2.ա) Աննան գնեց 2 կգ ձուկ, 1 կգ միս և վճարեց 2900 դրամ: Սոնան գնեց 1 կգ ձուկ, 1 կգ միս և վճարեց 2200 դրամ:
Հաշվի՛ր, թե ինչ արժեն 1 կգ ձուկը և 1 կգ միսը:
Լուծում

2900-2200=700դրամ 💸🪙1 կգ ձուկ 🐟

2900-1400=1500միս🍖🥓։

Պատասխան՝1500միս🥓🍖

բ) Հայրիկը, վճարելով 4200 դրամ, գնեց 1 մկրատ, և 2 կողպեք: Հաշվի՛ր, թե ինչ արժե դրանցից յուրաքանչյուրը՝ իմանալով, որ Սուրենը 1 մկրատի և 1 կողպեքի համար վճարել է 2700 դրամ:
Լուծում

4200-2700=1500դրամ🪙💸 1 կողպեք

2700-1500=1200դրամ 1 մկրատ ✂️

Պատասխան՝1200դրամ💸🪙

  1. Քառակուսու պարագիծը 360 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:
    Լուծում

P=360:4=90սմ📏📐

Պատասխան՝90սմ 📐📏

  1. Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման կարգով․

1, 20, 140, 244, 797
111, 101, 3301, 313
141, 140, 102, 823
5283, 3222, 230, 219✅

May 22

Ելք ստուգատես – Բնագիտություն

Աիդա Բաղիրյան Բնագիտության բաժին:Ես շատ եմ սիրում բնագիտություն առարկան:Բնագիտությունը նույնպես շատ կարևոր դաս է , քանի որ մենք բնագիտություն առարկայի շնորհիվ ծանոթանում ենք բնության,կենդանիների,տիեզերքի, օվկիանոսների և ծովերի հետ:Ես շատ գոհ եմ իմ գնահատականներից:Ես մասնակցել եմ բնագիտության բոլոր դասերին ,ֆլեշմոբներին և նախագծերին:Մենք խնամում և ջրում ենք դպրոցի տարածքի ծաղիկները,բույսերը և ծառերը:Ես կատարել եմ ծատ նյութեր բնագիտություն առարկայից:

Բնագիտության ֆլեշմոբ մայիս ամիս

Գյուղատնտեսություն

Տնտեսություն

Օգտակար հանածոներ

Բնագիտական փորձ

Սնկեր

Սնկեր և բակտերիաներ

Բնագիտական փորձ

Բնագիտություն

May 22

Բնագիտություն

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչ­վում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բևեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազպված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում

May 21

ելք ստուգատես

Առաջադրանք 1

Բլոգային աշխատանք

  • Տեղադրի՛ր բլոգի հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:

Աիդա Բաղիրյանի բլոգ: Իմ առաջին նյութը եղել է մաթեմատիկա բաժնից և դրա վերնագիրը մաթեմատիկա էր : Այն հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 15-ին:

  • Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:

Ես ունեմ մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն և շատ նյութեր , բայց ամենից քիչը օգտագործում եմ տեխնոլոգիա բաժինը,քանի որ մենք աշխատում ենք միայն թղթով:

  • Ներկայացրո՛ւ որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում (եթե այդպիսին կա) և գրի՛ր, թե ինչու ես հավանում:

Ես շատ եմ հավանում իմ ընկերոջ ` Նարե Մկրտչյանի ,բլոգը:Նա նույնպես շատ ուշադիր և հոգատար է իր բլոգի նկատմամբ;

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես և իմ ընտանիքի անդամները շատ հոգատար ենք իմ բլոգի նկատմամբ:Ես ամեն օր փորձում եմ կարգի բերել իմ բլոգը:

Առաջադրանք 2

Ես ուսումնասիրեցի միջին դպրոցի դասավանդողներից շատերի բլոգները ,բայց ամենից շատը ինձ դուր եկավ Անի Ղարաբեկյանի բլոգը:Նա դասավանդում է մայրենի առարկան:Ես երբ ուսումնասիրում էի նրա բլոգը հասկանում էի ,որ նա շատ աշխատասեր և պարտաճանաչ մարդ է: նա ճամփորդել է Մեծամոր,արտաշատ և արատես:

Առաջադրանք 3

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշի՛ր դպրոցը։

ես հաճախում եմ Հարավային դպրոց 1-ին դասարանից:

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

Ես կարեւորում եմ դասերը , քանի որ պետք է լինես խելացի:Ես երբեք չեմ մոռանա ընկեր Լենային , քանի որ նա շատ բարի,հոգատար և ընկերասեր է:

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ հետ դպրոցից տանում ես։

Լավ օրերը, հիշողությունները, հոգատարությունը,ընկերասեր լինելը,բարի լինելը:

  • 3-րդ դասարանցիներին ներկայացրե՛ք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Ես նրանց առաջարկում եմ, որ լինեն խելացի,ուշադիր լինել դասերի հանդեպ,հարգեն մեծերին,օգնեն ընկերներին:

  • Հարավային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարի՛ր, տեղադրի՛ր ու գրի՛ր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Ես հարավային դպրոցում աճեցրել եմ ծաղիկ:Ինձ այդ հարցում օգնել է ընկեր Արտակը և ընկեր Աննան:Իմ ծաղկի տեսակը Վարդ է:

  • Պատրաստի՛ր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրի՛ր մի քանի նախադասությամբ խոսել քո ուսումնական գործունեության մասին Հյուսիսային դպրոցում, իսկ դու նկարի՛ր կամ ձայնագրի՛ր, հղումն էլ տեղադրի՛ր բլոգումդ:

Ես Անի Քամալյանն եմ Աիդայի մայրը:Ես շատ գոհ եմ իմ աղջկա բլոգից:Նա շատ գեղեցիկ բլոգ ունի և հաճույքով է կատարում իր դասերը:

Արդյունքում՝

Առաջադրանք 4

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

Ես գիտեմ , որ միջին դպրոցն ունի երեք հարկ:Այնտեղ կան ուրիշ դասեր որոնք հարավային դպրոցում չեն դասավանդվում;

  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

Այո,շատ եմ ցանկանում տեղափոխվել:

  • Թվարկի՛ր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:

Լուսինե Բուշ,Անի Ղարաբեկյան,Աննա Թամրազյան,Ընկեր Անդրանիկ,Ընկեր Դանիել,Ընկեր Լիլիթ,…

  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

Ես ինչպես ցանկանում էի այդպես էր միջին դպրոցը:Ես ամենաշատը ուզում էի , որ լիներ ֆուտբոլի դաշտ և այն կա:

  • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ

Առաջադրանք 5

Լեզվական կարողություններ և հմտություններ

Ա)Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես հիմա կպատմեմ իմ մի օրվա մասին:

Առավոտյան արթնանում եմ, հագնվում եմ, ,հավաքում եմ մահճակալը , լվանում եմ ատամներս և դեմքս,սանրում եմ մազերս և գնում եմ նախաճաշելու:Նախաճաշին ուտում եմ ձու և հաց: Այնուհետև պայուսակը դասավորում եմ և գնում դպրոց : Այդ օրը դպրոցում ունեի մաթեմատիկա, ռուսերեն, մայրենի, անգլերեն և երգ առարկաները:Ես ունեցա շատ լավ օր դպրոցում, այնուհետև վերադարձա տուն և ընտանիքիս անդամների հետ ճաշեցինք:Իսկ հետո գնացի դաս անելու իսկ դրանից հետո գնացի քնելու:

Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։


Վերնագիր՝ Ես և Ռոնալդուն

Ներկայացում՝
Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Այսօր մեր հաղորդման հյուրն է լեգենդար ֆուտբոլիստը՝ Քրիշտիանու Ռոնալդուն։ Չնայած հարցազրույցն իրական չէ, մենք փորձել ենք այն դարձնել հնարավորինս մոտ իրականությանը՝ հիմնվելով նրա կենսագրության և խոսքերի վրա։

Ես (հաղորդավար) – Բարև, պարոն Ռոնալդու։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը։

Ռոնալդու (երևակայական պատասխան) – Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Միշտ հաճելի է խոսել իմ կարիերայի, նպատակների և երկրպագուներիս մասին։

Ես – Ինչպե՞ս սկսվեց ձեր ֆուտբոլային ճանապարհը։

Ռոնալդու – Ես սկսել եմ խաղալ փոքր տարիքից՝ Մադեյրայում։ Հայրս աշխատում էր մարզադաշտում, և հենց նա օգնեց ինձ առաջին քայլերն անել։ Երբ 12 տարեկան էի, տեղափոխվեցի Լիսաբոն՝ «Սպորտինգ» ակումբ։

Ես – Ո՞րն է եղել ամենակարևոր պահը ձեր կարիերայում։

Ռոնալդու – Շատ պահեր կան, բայց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իմ առաջին Չեմպիոնների Լիգայի հաղթանակը և 2008 թ. Ballon d’Or-ը ինձ համար պատմական էին։ Այն հաստատեց, որ ես գնում եմ ճիշտ ուղով։

Ես – Դուք հայտնի եք ձեր աշխատասիրությամբ։ Ի՞նչն է ձեզ դրդում շարունակել մարզվել նույնիսկ հիմա։

Ռոնալդու – Սերը ֆուտբոլի նկատմամբ։ Ես միշտ ցանկացել եմ լինել լավագույնը։ Պարտությունը ինձ մոտիվացնում է։ Ամեն օր ուզում եմ ապացուցել՝ ես դեռ կարող եմ ավելին։

Ես – Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր երազում են ձեր նման դառնալ։

Ռոնալդու – Լավագույնը դառնալու համար պետք է զոհաբերել շատ բան։ Առաջինը՝ կարգապահություն։ Հաջորդը՝ հավատը քո վրա։ Եվ ամենակարևորը՝ երբեք մի հանձնվեք։

Ես – Շնորհակալ եմ անկեղծ ու ոգեշնչող խոսքերի համար։ Մաղթում ենք ձեզ նոր հաջողություններ։

Ռոնալդու – Շնորհակալ եմ։ Շարունակեք հավատալ ձեր երազանքներին։

Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ ՌոդարիՃանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Տխուր ավարտ
Գնացքը ժամանեց Բոլոնիա, և բոլոր ուղևորները դուրս եկան։ Կատուն էլ ցատկեց վագոնից, մի պահ կանգնեց կայարանի պողոտայի վրա, նայեց շուրջը՝ կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։ Բայց ոչ ոք նրան չէր սպասում։ Նա շրջվեց դանդաղ ու քայլեց քաղաքի կողմը՝ միայնակ, ոչ թե որպես ճանապարհորդ, այլ որպես փնտրող։ Եվ ոչ ոք երբեք չիմացավ, թե ում էր նա փնտրում՝ կորած մարդուն, վաղուց մոռացված ընկերոջը, թե՞ պարզապես իրեն…


Ծիծաղելի ավարտ
Գնացքը հասավ Բոլոնիա, և կատուն վարժ ցատկեց գետնին՝ պայուսակն ուսին, գլխարկը կեպած, ակնոցները փայլեցրած։ Նա գնաց ուղիղ դեպի պիցցերիա՝ պահանջելով տոննա անչովի պիցցա։ Սեփականատերը հիացավ կատվի էլեգանտ տեսքով ու միանգամից նրան նշանակեց «Պիցցայի մենեջեր»։ Մի քանի օր անց կատվի լուսանկարը հայտնվեց տեղական թերթերում՝ վերնագրով՝ «Բոլոնիայի ամենակատու բիզնեսմենը»։ Իսկ երբ լրագրողները հարցրին նրա անունը, կատուն լռեց, ժպտաց իր կատու ժպիտով ու ասաց. «Պարզապես գրեք՝ ‘Il Gatto’»։

May 20

Ղազարոս Աղայանի <Ցախավելի գաղտնիքը>

ա. Ի՞նչ է փոխանցում հեղինակը մեզ այս հեքիաթով։

Հեքիաթը սովորեցնում է միասնության և համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչպես նաև այն, որ յուրաքանչյուր ուժ ունի իր տեղը ու արժեքը։ Հեղինակը նաև ներկայացնում է զարդարանքներ և խորհրդավոր պատկերներ, որոնք ընդգծում են մարդկային արժեքները՝ ներառյալ սիրո, նվիրվածության և խորամանկության դերը։

բ. Ինչո՞ւ հեղինակը ընտրեց ցախավելը՝ փորձելու համաը իր որդիներին։

Ցախավելը այստեղ խորհրդանշում է այն ուժը, որ կարող է ճեղքել բոլոր խոչընդոտները ու հաղթահարել դժվարությունները, ինչը և հանդիսանում է միասնության խորհրդանիշ։ Ընտրելով ցախավելը՝ հեղինակը ցույց է տալիս, որ միայն միասին նրանք կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ցախավելը որպես խորհրդանիշ ընդգծում է մարմնական ուժի, համատեղ աշխատանքի և համերաշխության կարևորությունը։

գ. Գտի՛ր և գրի՛ր միասնության ուժը նկարագրող ասացվածքներ։

  1. «Միասնությամբ ամրապնդվում է յուրաքանչյուր դուռ»։
  2. «Երբ միասին ենք, չենք կարող հաղթահարված լինել»։
  3. «Միասնությունն ուժ է, որը կարող է ամեն ինչ անել»։

դ. Քո կարծիքով թագավորը ճիշտ վարվեց, որ ընտրեց կրտսեր որդուն։ Նկարագրի՛ր նրան։

Թագավորը ճիշտ վարվեց, քանի որ կրտսեր որդին դրսևորեց խելամտություն, իմաստություն և համերաշխության որակներ, որոնք կարևոր էին ժառանգելու թագավորությունը։ Նա կարողացավ հասկանալ, որ միայն միասնական ուժով կարելի է հաղթահարել կյանքի դժվարությունները։ Կրտսեր որդին, հավանաբար, նաև ավելի համբերատար էր, ավելի իմաստուն և խելամիտ։

ե. Անհասկանալի բառերը դուրս գրի՛ր և բացատրի՛ր։

  1. Ցախավել – հնագույն հայկական պտույտով առարկա, որն օգտագործվում էր որպես մագլցման և հանելու գործիք։
  2. Խորհրդավոր – այն, ինչը ունի գաղտնի, ոչ հստակ կամ անբացատրելի բնույթ։

զ. Գրի՛ր բարդ բառերը և բաժանի՛ր բաղադրիչների։

  1. Խորհրդավոր – խորհրդ- + ներածական -ավոր
  2. Միասնություն – մի- +ասնություն

է. Հեքիաթից գտի՛ր և դուրս գրի՛ր հոմանշային և հականշային զույգերը։

Հոմանիշներ՝

  1. Խելամիտ – իմաստուն
  2. Աշխատանք – գործ

Հականիշներ՝

  1. Միասնություն – բաժանում
  2. Հաղթել – պարտվել
May 19

Վերջին օրը կրտսեր դպրոցում

Այո ինչպես հասկացաք վերնագրից ես արդեն ավարտում եմ հինգերորդ դասարանը և տեղափոխվում վեցերորդ դասարան:

Այսօր, երբ ես ներս մտա կրտսեր դպրոցը, ամեն ինչ անհանգիստ էր թվում: Ուսուցիչները ավելի ուշադիր էին, դասատուներն ավելի համբերատար, և աշակերտները, որոնք սովորաբար բուռն ու աշխույժ էին, այսօր լուռ էին՝ սպասելով, որ իրենց վերջին օրը կդառնա հուզիչ ու հիշարժան:

Իմ սիրված դպրոցում անցած տարիները լի էին սիրով, նոր սովորություններով ու ընկերություններով: Բայց այսօր՝ վերջին օրը, ես կանգնել էի դասարանում, որտեղ հաճախ էինք անցկացնում ամենաարդյունավետ ու հետաքրքիր ժամերը: Հիշում եմ, թե ինչպես անցած տարվանից հետո այս դասարանը դարձավ մեր երկրորդ տունը, որտեղ յուրաքանչյուրը կարևոր էր, իսկ ուսուցիչները՝ մեր ընկերները:Վերջին օրվա հիշողությունները կմնան ողջ կյանքի ընթացքում: Ես գիտեմ, որ այս դպրոցը, այդ դասարանը և այն անհատականները, որոնք մեզ հետ էին այդ ժամանակ, կմնան իմ հիշողություններում, որպես այն առաջին քայլերը դեպի մեծ կյանք:

May 19

Կրկնություն.

1.Կրճատել կոտորակները:

12/36 , 16/56 , 14/35 , 7/49 , 15/27 , 12/216

1/3 , 2/7 , 2/5 , 1/7 , 5/9 , 1/18

2.Գումարել և հանել կոտորակները.

2/3 – 5/36 = 19/36

1/7 + 3/49 = 10/49

5/12 – 1/36 =7/18

2/25 + 5/4 =133/100

1/3 + 6/75=31/75

3. Բազմապատկել կոտորակները:

2/5 x 1/10 =1/25

8/9 x 27/64 =3/8

6/25 x 5/54 =1/45

3/19 x 38/ 12 =1/2

4. Կատարել բաժանում:

1/5 : 4/7 =7/20

3/8 : 1/64 =24

19/36 : 7/54=54/14

5. Թվարկի՛ր 56 թվի բոլոր երկնիշ բնական բազմապատիկները:

56 x 1 =56

6.Մի ծաղկեփնջում կա 13 վարդ, իսկ մյուսում՝ 40։ Արդյո՞ք հնարավոր է վարդերը դնել 6 ծաղկամանների մեջ այնպես, որ յուրաքանչյուրում լինի հավասար թվով ծաղիկ:

Ոչ հնարավոր չէ

7. կատարել գործողությունները:

5/13 + 10/13 =15/13

5/5 + 6/7 =13/7

1 5/19 – 1 = 5/19

11 – 12/13 =10

1 8/11 -9/11 =10/11

2 2/11 + 7 3/11 =9 5/11

․ Կատարել գործողությունները

4/12։1/100 =100/3                           

1։14=1/14

3 3/ 10 ։ 3/50 =55

9 2/7։65/7 =65

9․ Հետևյալ խառը թվերը ներկայացրեք անկանոն կոտորակի տեսքով

36 5/8-293-8, 12 2/3-38/3, 17 1/4-69/4, 28 3/8-227/8, 94 2/3=284/3, 9 8/9-89/9, 17 1/8-137/8, 29 5/7-208/7,

10․Հետևյալ անկանոն կոտորակները ներկայացրեք խառը թվի տեսքով՝ 52/3

17 1/3

33 1/3

14 2/3

2 6/31

22 1/4

22 11/15

18 3/4

7/8

11․ Կատարել գործողությունները

12․ 24 թիվը վերլուծել պարզ արտադրիչների։ 

2x2x6=24

13․ 46 թիվը գրել երեք տարբեր պարզ թվերի գումարի տեսքով։

20+20+6=46

12․09․2024

1․ Կատարել գործողությությունները

2. Արտահայտեք մետրերով

3կմ 262մ,    5կմ 6մ-5006

9կմ  537մ     2կմ  3մ-2003

8կմ  977մ     62կմ  74մ-6274

48կմ  308մ    5կմ  79մ-5079

3․ Գտեք հետևյալ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․ 

124 և 35 (չունեն)        360 և 1008        -18

245 և 12 (չունեն)       420 և 756           -4

512 և 75 (չունեն)      120 և 180            -60

25 և 32   (չունեն)     160 և 120             -40

4․ Գտեք 72 և 54 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանութ բազմապատիկը։

72-9,8

54-9,6

5․ 4․ Գտեք 648 և  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

648

1

6․ Համեմատել հետևյալ կոտորակները։

3/8 և 7/12            <         5/24 և 7/36

11/12 և 5/18         <          11/30 և 13/20

3/4 և 7/10            <         9/16 և 5/12

5/14 և 4/21           >         1/8 և 3/28

May 18

Գյուղատնտեսություն

ինչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը մարդկանց կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի, անասնապահության, մթերքների և այլ արտադրանքի ստացման համար մշակված ճյուղ է։ Այն բաղկացած է մի քանի հիմնական ճյուղերից՝

  • Բուսաբուծություն՝ տարբեր բույսերի մշակություն (հացահատիկային, պտղատու, բանջարեղենային և այլն)։
  • Անասնապահություն՝ կենդանիների պահել ու մշակել, անասուններից մթերքներ ստանալ։
  • Սածիլագործություն՝ ծառերի, ծաղիկների և այլ բույսերի աճեցում։
  • Մշակաբույսերի վերամշակում՝ բուսական մթերքների մշակում, թեև համարվում է գյուղատնտեսության մասնակի ճյուղ։

Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է տարբեր տեսակների բույսերի աճեցմամբ՝ տարբեր նպատակներով։ Բուսաբուծության մեջ կարող ենք հանդիպել շատ ու շատ մշակաբույսեր՝

  • Սննդամթերք (հացահատիկներ, բանջարեղեն, պտղատուներ, ծովածառեր, կարտոֆիլ)։
  • Անասնակերեր (խոտ, եգիպտացորեն, սոյա)։
  • Արդյունաբերական բույսեր (կոճապղպեղ, կակաո, ծխախոտ)։

Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Կովերի, խոզերի, այծերի և այլ կենդանիների պահում։

Մրգերի, թռչունների մթերք՝ ձվեր, միս, կաթ։

Կենդանիների մորթի, մազերի, մորթու և այլ բարիքների արտադրություն։

Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապահությունից ստացված մթերք ես օգտագործում, օրինակ՝

  • Բուսաբուծությունից՝ հաց, բանջարեղեն, պտուղներ։
  • Անասնապահությունից՝ կաթ, միս, ձվեր։

Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Բուսաբուծությունն ու անասնապահությունը իրար շատ կապված են, քանի որ կենդանիների սնուցման համար անհրաժեշտ են բուսական մթերքներ (օրինակ՝ խոտ կամ ցորեն)։ Այնտեղ, որտեղ զարգանում է բուսաբուծությունը, հաճախ զարգանում է նաև անասնապահություն՝ իր կենսաբառարանական պայմաններով։ Կենդանիները կարող են օգտագործվել որպես պարարտանյութերի աղբյուր բուսաբուծության համար։

Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը սերտ կապ ունեն։ Արդյունաբերությունը օգտագործում է գյուղատնտեսական մթերքներ՝ սննդամթերք, տեքստիլ արտադրանքներ (օրինակ՝ կաշվե արտադրանքներ, հագուստ) և բուսական ու անասնաբուժական ապրանքներ։ Այնպիսի արտադրանքները, ինչպիսիք են կաթնամթերքը, միսը, հացահատիկները, բուսական յուղը, պահանջում են մշակման հատուկ տեխնոլոգիաներ։

May 17

Русский

Здравствуйте, меня зовут Аида Багирян. Я родился 14 декабря.Мне десять лет. У меня каштановые волосы и глаза. Мой любимый цвет — белый. Я очень люблю животных, но больше всего я люблю собак. Я очень люблю русский язык и опубликовал в своем блоге много материалов на русском языке.Моего отца зовут Тархан. Он бизнесмен. Мою маму зовут Ани. Она бизнесмен. Моего брат зовут Рафаэль. Он футболист.Я учусь в 5-ом классе Образовательного комплекса ,Мхитар Себастаци. 

Масленница
Русский
Русский
Как отмечают Пасху в Польша
Про козлёнка
Подарок белого кота
Что такое хорошо и что такое плохо?’’
«Друг детства»
Как отмечается Пасху в нашей семье
Как отмечаете Пасху в моей семье

May 16

Եղեգնուհի 2 մաս

Մայիսի 14
Կարդա՛  Եղեգնուհին հեքիաթի 2-րդ հատվածը։


ա․Ի՞նչ հասկացար հեքիաթի երկրորդ մասից, գրի՛ր 4-5 նախադասությամբ։

Երկրորդ հատվածը ներկայացնում է գեղեցկության և մաքրության խորհրդանիշ հանդիսացող աղջկա կերպարը։ Նրա աներևույթ լինելը խորհրդանշում է անպատմելի գեղեցկությունը, որը դժվար է հասնել։ Թագավորի որդու որոնումները ցույց են տալիս մարդկային ցանկությունը գտնելու այն, ինչ անիրական է թվում։


բ․Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ինձ համաար անծանոթ բառ չկար։


գ․Վերնագրի՛ր երկրորդ հատվածը։

«Եղեգնուհու գեղեցկությունը»

Այս վերնագիրը արտահայտում է աղջկա աներևույթ գեղեցկությունը, որը համարվում է հեքիաթի կենտրոնական թեման։

Պատմի՛ր եղեգնուհու 2 մասը և կազմի՛ր 20 հարցեր։

Հարցեր և առաջադրանքներ ։

1․Նկարի՛ր հեքիաթից մի հատված paint ծրագրի օգնությամբ։

2․Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանիօգնությամբ բացատրիր։

3․Նոր վերնագիր հորինի՛ր հեքիթի համար։

4․Վերլուծիր հեքիաթը։

5․Մի նխադասությամբ նկարագրի՛ր եղեգնուհուն։

6․Հեքաթից դու՛րս գրիր 5 բառ և գրի՛ր դրանց և հոմանիշները և հականիշները։

7․Ի՞նչ ես հասկանում <<բոշա աղջիկ>> ասելով։

8․Որն է քո սիրելի հատվածը։

9․Ինչո՞ւ էր Եղեգնուհին համարվում աներևույթ։

11․Ի՞նչ էր ուզում անել թագավորը, երբ լսեց Եղեգնուհու մասին։

12․Ո՞ւմ ուղարկեց թագավորը Եղեգնուհուն գտնելու համար։

13․Ինչո՞ւ է թագավորի որդին պատրաստ վտանգի դիմանալ՝ Եղեգնուհուն գտնելու համար։

14․Ինչու՞ է Եղեգնուհին թաքնվում աշխարհից։

15․Կարելի՞ է ասել, որ Եղեգնուհին միայն գեղեցիկ էր, թե նաև խորհրդանշական կերպար։

16․Եթե դու ապրեիր Եղեգնուհու նման եղեգների մեջ, ինչպե՞ս կպաշտպանեիր քեզ։

17․Ինչո՞ւ, ըստ քեզ, Եղեգնուհին չէր ուզում երևալ մարդկանց։

18․Եթե Եղեգնուհին կենդանի բնության մի մասն է, ո՞ր բնական երևույթին կհամեմատեիր նրան։

19․Եթե Եղեգնուհին խոսեր, ի՞նչ կասեր թագավորի որդուն։

20․Ի՞նչն է պատմվածքում ավելի ուժեղ՝ գեղեցկությո՞ւնը, թե սերը։