Փոխեցին գլուխները


Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Ուսուցիչ Քերականին շատ բարի և խելաց էր։Նա ուզում էր,որ երկվորյակները լավ սովորեն։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Մլավել,գրել,ոռնալ,խփել,պոկել։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

Կատուն ոռնում է։

Սպիտակ կատուն առավոտյան սենյակում ոռնում էր։

Այծերը հաչում են։

Տխուր այծերը կեսօրին դասերի ժամանակ հաչում էին։

Գայլը գրում է։

Խելացի գայլը երեկոյան գրում էր իր ամանորյա ցուցակը։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:

Ես ընտրեցի այս հատվածը,որովհետև սա ինչ համար ամենածիծաղալ հատվածն էր։

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․

Շշմած կարագը երազում էր ունենալ հեծանիվ,հեռախոս և մի լավ ընկեր։Նրան հաջովեց ունենալ հեծանիվն ու հեռախոսն,բայց չհաջողվեց ունենալ լավ ընկեր․․․

  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․

Եթե բառաչող առյուծը հայտնվեր մեր դասարանում մենք վախից կքարանաիք։

Եթե մուկը մլավեր ․․․

Եթե մուկը մլավեր շատ ծիծաղալի կլիներ։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց շատ հետաքրքիր կլիներ։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը արևը ու լուսինը տեղերով կփոխվեին։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռընչալ

Ոչխարը-որոճում

Խոզը-խռ-խռում

Հավը-կըչ-կըչում

Այծը-մկկալ

Կատուն-մլավում

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

երկարամազ շերեփ

խոսող հեռախոս

խոսացող  զանգ
անհամ պղպեղ

պարող արջ

կանաչ նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Աջը և Ձախը։

Մի օր աջը հարցրեց ձախին։

-Ձախ ինչու՞ է քո անունը ձախ,-հարցրեց աջը․

-Որ ճիշտն ասեմ չգիտեմ,-պատասխանեց ձախը․

-Արի գնանք մեր ասծու մոտ և հարցնենք,-հարցրեց Աջը ձախին․

-Արի

Եվ այդպես գնացին ասծու մոտ․․․

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

․Նկարիր քո պատկերացրած Մարկոին և Միրկոին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *