Եղնիկները․մայրենի թեստ

Ցուրտ ու մութ գիշեր էր։ Մի հսկա եղևնու տակ իրար էին սեղմվել երկու եղնիկներ։ Անընդմեջ տեղացող ձյունն իր թավ սավանն էր փռում անտառի ծառերի, եղնիկների վրա։ Եղնիկները դունչ դնչի էին տվել ու պառկել կողք կողքի։

Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։ Երկու եղնիկները դողում էին անորոշ երկյուղից։ Սառնաշունչ քամին բռերով ձյուն էր լցնում խեղճերի ականջների մեջ, ոռնում էր, քաշքշում նրանց, ձյան շերտով ծածկում սառած մեջքերը։ Չարախինդ քամին էլ ավելի էր մոտեցնում գայլերի սարսափազդու ոռնոցը։

Առաջադրանքներ

  1. Ո՞ր բառով է բնութագրվում քամին։ Դուրս գրիր և բաժանիր բաղադրիչների։

Տհաճ

  1. Տեքստից դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ:

քամի,եղնիկ

սանձարձակ,հսկա

քաշքշել,ոռնել

  1. Տեքստում ընդգծի՛ր հոդակապով երկուական բառ։

կատարել եմ․

  1. Երեքից-չորս նախադասությամբ պատմության ավարտը հորինի՛ր։

Եվ այդպես եղնիկները որշեցին գնալ իրենց բույն։Գնացին և տեսան,որ բույն ավերակ է դարձել։Նրանք որոշեցին և նորից պատրաստեցին իրենց բույնը․․․

 

About Աիդա Բաղիրյան

Բարև Ձեզ, ես Բաղիրյան Աիդան եմ: Ես ծնվել եմ Դեկտեմբերի 14 ին, 2014թ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *