0

The Lazy Bear

տեսանյութը

It’s spring in the forest. The snow has gone, leaves
are growing and the animals are waking up.
Bruno the bear is still asleep. He doesn’t know that
it’s spring.
‘Listen! Bruno is snoring!’
Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. But
where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s summer.
Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animals
are getting ready for winter. But where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn.
Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warm
homes. But where’s Bruno?
‘What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.’
It’s spring again. The animals are very happy. They’re having a party. But
where’s Bruno?
‘Bruno!’
Bruno is awake at last. Now he knows that it’s spring.

0

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ 

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ 

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։

Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։

Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։

Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

0

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ծայր

խրճիթ- տուն

հոյակապ-շքեղ

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Բանաստեղծության մեջ կաին երկու հերոսներ մայր և որդի։

Մայրը շատ բարի և անհանգիստ էր։

Որդին շուտ էր ուզում աղատվել այդ փոքրիկ խրճիթից

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Բնութագրի՛ր մորը։

Մայրը շատ բարի և անհանգիստ էր։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Լինում է չի լինում մի անհանգիստ տղա է լինում։Տղան ապրում է մի փոքրիկ խրճիթում իր մայրիկի հետ։Տղան շատ էր ուղում շուտ ազատվել այս փոքրիկ խրճիթից ․․․

0

Ամենից լավ մոլորակը

Մարս մոլորակում   ապրում  էին  երկու  այլմոլորակային։  Նրանք  ուզում  էին ապրել  ուրիշ  մոլորակում։  Այդպիսով, նրանք ճանապարհ են ընկնում փնտրտուքներ որոնելու։ Գնում  են, գնում, առաջին օրը չեն հանդիպում որևէ մոլորակի։ Երկրորդ  օրը  էլի  ճանապարհ  են  ընկնում  և հայտնվում Երկիր մոլորակում։ Երկիր  մոլորակում  մարդիկ նրանցից վախենում են  և  չեն  ուզում շփվել  նրանց  հետ։ Այլմոլորակայինները  տխրում են  և հասկանում, որ նրանք շատ տարբերվում են իրենցից։ Նրանք հասկանում են, որ իրենց մոլորակն ամենից լավն է, որովհետև այնտեղ են ապրում իրենց ընկերներն ու հարազատները։  Այդ պատճառով նրանք վերադառնում են իրենց հարազատ ու շատ սիրելի Մարս մոլորակը։ Այդ օրվանից նրանք հասկանում են, որ պետք է գնահատեն այն, ինչ ունեն։Մյուս օրը նրանք վերադարձան իրենց մոլարակ և ընկերներից մեկը ասաց․

-Ընկեր, ի՞նչ կարելի է անել,որ Երկիր մոլորակի մարդիկ մեզ սիրեն։

-Չգիտեմ՝ ինչ կարելի է անել,բայց կարող եմ մի միտք ասել։

-Լավ, ուրեմն ասա։

-Նախ դրա համար մեզ պետք է ներկեր,որպեսզի մենք նրանց նման դեմքեր նկարենք և վերջ,-ասաց խելացի ընկերը։

-Շատ լավ գաղափար էր, հենց այդպես էլ կանենք․

Եվ այդպես նրանք այդպես արեցին և կարողացան մարդկանց հետ շփվեն։