Daily Archives: February 19, 2024

Հ․Թումանյանի ծննդյան օրը կրթահամալիրում

Այսօր Փետրվարի 19-ին է և մենք դպրոցում նշում ենք Հ․Թումանյանի տարեդարձը։Այսօր նա դարձավ 85-տարեկան։Մենք այսօր միմիայնց նվիրում ենք գրքեր և լավ ժամանակ ենք անցկանցնում․․․



Ինչպես ճանաչեցի Թումանյանին․ստեղծագործական աշխատանք

Հովհաննես Թումանյանը իմ ամենասիրած գրողներից մեկն է։ Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։ Տատիկս ու մայրիկս ինձ միշտ պատմում էին Թումանյանի հեքիաթներից։  Քանի որ շատ փոքր էի, հիմա չեմ հիշում, թե դա երբ է եղել, և չեմ կարող շատ բան պատմել,բայց հիշում եմ, որ առաջին ստեղծագործությունը, որը կարդացել եմ Հովհանես Թումանյանից, եղել է ՙՙՇունն ու կատուն՚՚ Թումանյանը գրել է և մեծերի, և փոքրերի համար։ Նրա հեքիաթները սիրում են բոլորը։ Տատիկս ինձ համար միշտ երգել է Թումանյանի գրած Կաքավիկ երգը։ Դպրոցում էլ մենք սովորեցինք այս երգը։ Կարելի է ասել, որ մեր կարդացած և իմացած գրքերի մեծ մասը Թումանյանին են պատկանում։ Թումանյանը ունի նաև շատ գեղեցիկ քառյակներ։ Մենք դասարանով եղել ենք Թումանյանի տուն-թանգարանում։ Այնտեղ նա ապրել և ստեղծագործել է։ Թումանյանի հեքիաթներից ես սիրում եմ Անբան Հուռին, Ոսկե ձկնիկը, Սուտլիկ Որսկանը, Ոսկի քաղաքը և Պոչատ աղվեսը։



Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ»

ԺԱ 

Իմաստութիւն Հօր Յիսուս,

Տուր ինձ զիմաստութիւն,

Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել

Առաջի քո յամենայն ժամ.

Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց

Փրկեա զիս.

Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս: