Մայրենիի թերթիկ

Եթե նախադասության մասերը ճիշտ միացնես, մի հետաքրքիր պատմություն կկարդաս

Մեզ մի պատմություն է հասել մի կղզու մասին
Այդ կղզում է գտնվել ռազմատենչ թագավորների մեծ ու ահեղ տերությունը,
Այդ թագավորի անունը Ատլանտ է եղել,
Բայց կղզուն դժբախտություն է պատահել,
Հողը սկսել է ցնցվել, լեռները ծուխ ու կրակ են ժայթքել, երկրաշարժ է եղել,
Չքացել են բնակիչները՝ ատլանտները, չքացել են հզոր թագավորները, չքացել է հրաշք կղզին՝ Ատլանտիդան,

որովհետև աստվածները բարկացել են ատլանտների վրա։
իսկ այս պատմությունը Ատլանտիդայի մասին մնացել է։
և այդ թագավորներից ամենաավագը տիրել է ամբողջ կղզուն։
և Ատլանտի օրոք չքնաղ կղզին ծաղկել է ու ծաղկել։
որը եղել է մեծ, հարուստ և գեղեցիկ։
և այդ երկրաշարժից մի օր ու գիշերում Ատլանտիդան սուզվել է ծովի տակ։

Մեզ մի պատմություն է հասել մի կղզու մասին, որը եղել է մեծ, հարուստ և գեղեցիկ։ Այդ կղզում է գտնվել ռազմատենչ թագավորների մեծ ու ահեղ տերությունը և այդ թագավորներից ամենաավագը տիրել է ամբողջ կղզուն։ Այդ թագավորի անունը Ատլանտ է եղել և Ատլանտի օրոք չքնաղ կղզին ծաղկել է ու ծաղկել։
Բայց կղզուն դժբախտություն է պատահել, որովհետև աստվածները բարկացել են ատլանտների վրա։ Հողը սկսել է ցնցվել, լեռները ծուխ ու կրակ են ժայթքել, երկրաշարժ է եղել և այդ երկրաշարժից մի օր ու գիշերում Ատլանտիդան սուզվել է ծովի տակ։
Չքացել են բնակիչները՝ ատլանտները, չքացել են հզոր թագավորները, չքացել է հրաշք կղզին՝ Ատլանտիդան։ Իսկ այս պատմությունը Ատլանտիդայի մասին մնացել է։

Մեկ բառով գրի՛ր։

Մարդ, որը գյուղում է ապրում-գյուղացի
մարդ, որը քաղաքում է ապրում-քաղաքացի
մարդ, որը Եվրոպայում է ապրում-եվրոպացի
մարդ, որը Ֆրանսիայում է ապրում-ֆրանսիացի
մարդ, որը Անգլիայում է ապրում-անգլիացի
մարդ, որը Հայաստանում է ապրում-հայաստանցի
մարդ, որը Ասիայում է ապրում-ասիացի
մարդ, որը Ամերիկայում է ապրում-ամերիկացի

Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր տրված բառակապակցություններով։
օրերից մի օր, աշխարհի չափ, ժուկով-ժամանակով, առանց երկար բարակ մտածելու, սիրտդ ի՞նչ է ուզում․

Մի ժամանակ մեր աշխարհում մի վաճառական է լինում։ Էս վաճառականը մի շատ գեղեցիկ աղջիկ է ունենում։ Հայրը շատ-շատ էսիրում աղջկան։ Մի օր՝օտարության գնալիս, հայրը հարցնում է․
-Ի՞նչ ես ուզում,որ բերեմ քեզ համար։
Աղջիկն էլ երկար չմտածեց, թե՝ եդեմական ծաղիկն եմ ուզում։

Ժուկով-ժամանակով մեր աշխարհում մի վաճառական է լինում։ Էս վաճառականը մի շատ գեղեցիկ աղջիկ է ունենում։ Հայրը աշխարհի չափ է սիրում աղջկան։ Օրերից մի օր օտարության գնալիս, հայրը հարցնում է․
-Սիրտդ ի՞նչ է ուզում, որ բերեմ քեզ համար։
Աղջիկն էլ առանց երկար բարակ մտածելու, թե՝ եդեմական ծաղիկն եմ ուզում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *