Պահմտոցի

Դոնալդ Բիսեթ

Պահմտոցի

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

  1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

2. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:

ա) երեխաների ետևում

բ) Երկրի մյուս կողմում

գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում

դ) մութ տների և ծխնելույզների ետևում

3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

4.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Արևի՞ց որտեղ կթաքնվես։

5. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝

Ա) սանդուղքի վրա

Բ) ծխնելույզների ետևում

Գ) սանդուղքի տակի նկուղում

Դ) մարդկանց ետևում

6. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:

Կառաջարկեմ մթին թաքնիվի շշի մեջ։

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր  ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

Ցուրտ նկուղ

Գեղեցիկ լուսին

Մեծ դպրոց

Հարուստ մարդ

  • Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

թաքնվել-թաքուն

խաղալ-խաղ

բարձրանալ-բարձր

մտածել-որոշել

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:

Թաքուն-առանձ զգուշացնելու

Անմիջապես-իսկույնևեթ,իսկույնեթ

 Ստվերը-շողքը

Նկուղ-պահածոների սենիակ

  • Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հականիշները:

Մութ-լույս

Բարձրացավ-իջավ

Փոքրիկ-մեծ

Հաճելի -տհաճ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *