Թեստ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
փ□ած-տ

եր□-բ

փա□չում-խ

ար□ին-ջ

  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

Պարում

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս    ստվեր

բ/թաց      չոր

գ/ջահել   ծերունի
դ/կենդանի  լեշ

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Անտառում ապրում են գայլը, նապաստակը և արջը և էլի 100 տեսակի կենդանի

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը


 Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                                      թիթեռ
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Անտառը

Վարազները ու արջերը

  • Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:

Որով հետև վարազ ժանիքներով սպանում եր արջին

  1. Նկարագրի՛ր վարազներին:
    կատաղած, ուժեղ, սպանող
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
    ամենիչը ինձ դուր եկավ
  3. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փ□ած-տ

եր□-բ

փա□չում-խ

ար□ին-ջ

  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

Պարում

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս    ստվեր

բ/թաց      չոր

գ/ջահել   ծերունի
դ/կենդանի  լեշ

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Անտառում ապրում են գայլը, նապաստակը և արջը և էլի 100 տեսակի կենդանի

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը


 Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                                      թիթեռ
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Անտառը

Վարազները ու արջերը

  • Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:

Որով հետև վարազ ժանիքներով սպանում եր արջին

  1. Նկարագրի՛ր վարազներին:
    կատաղած, ուժեղ, սպանող
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
    Ամենինչը ինձ դուր եկավ



 

About Աիդա Բաղիրյան

Բարև Ձեզ, ես Բաղիրյան Աիդան եմ: Ես ծնվել եմ Դեկտեմբերի 14 ին, 2014թ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *